Ռուս մոդել և մարզուհի Վալերիա Բարչենկոն ներկայացրել է այն մթերքները, որոնք վնասում են կնոջ բարեկազմությանը, թարմությանը և գեղեցկությանը։
Այսպես, վնասակար մթերքների շարքում մոդել մարզուհին ներառել է սեղանի ուտելի աղը։
Ըստ Բարչենկոյի, առավոտյան աչքերի տակ ձևավորվող պարկերը և քաշի ավելացումը հիմնականում լինում է աղի օգտագործման հետևանքով։
Միաժամանակ նաև այսպես ասած «մթերքների սև ցուցակում» հայտնվել են չիփսերը, մայոնեզը, գազավորված ըմպելիքները, արագ սնունդը և արագ պատրաստման կիսաֆաբրիկատները։ Այս մթերքները բացի աղից, պարունակում են տրանս-ճարպեր, գունաներկեր և այլ սննդային հավելումներ և ունեն բարձր կալորինականություն։
Արդեն 45-ն անց կանաց Վալերիա Բարչենկոն խորհուրդ է տվել հրաժարվել կարտոֆիլի, գազարի ու բարձր կալորիականություն ունեցող բանջարեղենների մշտական օգտագործումից, ինչպես նաև նվազեցնել սուրճի ու ալկոհոլի օգտագործումը։
Հրապարակման ներկայացրեց՝ Սիսվան Տիգրիսը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։