Աշխարհի բոլոր աղջիկները (գրեթե բոլոր) անկասկած գեղեցիկ են: Եվ ամեն երկիր ունի կանացի գեղեցկության սեփական չափանիշները:
Այդ պատճառով Mediamag.am-ը որոշեց կիսվել ձեզ հետ, թե աշխարհի տարբեր երկրներում ինչ չափանիշներով է ընտրվում գրավչության էտալոնը:
1. Ֆրանսիա – բնականություն
Մարինա Վակտ
Ֆրանսիայում գերադասում են բնական գեղեցկությունը: Թեթև դիմահարդարում և մի փոքր խառնված սանրվածք, անկրկնելի ոճ և անկաշկանդ նրբագեղություն՝ ահա իրական ֆրանսիական մոտեցումը կանացի գեղեցկությանը:
2. Ավստրալիա – Ատլետիկ կազմվածք
Միշել Ջենեկե
Ավստրալիայում գեղեցկության ընդհանուր չափանիշի մեջ է մտնում ատլետիկ կազմվածքը, լողազգեստով գեղեցիկ տեսք ունենալու համար: Եվ ի տարբերություն Ասիաի՝ պարտադիր է արևայրուքը: Իսկ պայմանավորված է դա նրանով, որ երկրում շատ են լողափերն ու կղզիները:
3. Լեհաստան – գեղեցիկ կազմվածք և քնքուշ դեմք
Իզաբելլա Միկո
Լեհաստանում պարտադիր չէ լինել բարձրահասակ՝ կարևորը ունենալ մարմնի ճիշտ համամասնություն՝ ոչ մեծ կոնքեր և կրծքեր, նաև սիմետրիկ դիմագծեր, երկար մազեր՝ ուղիղ կամ ալիքավոր:
4. Շվեդիա – հյուսիսային կերպար
Ագնես Հենդերգարդ
Շվեդիան հայտնի է իր կապուտաչյա, ընգծված այտոսկրերով պլատինային շիկահերներով: Դա հենց հյուսիսային գեղեցկուհիների գեղեցկության էտալոնն է: Բայց բացի արտաքինից շատ կարևոր է ոճը, որում ներդաշնակվում են էքսկլյուզիվ թանկարժեք ոչ վառ հագուստը և նույնքան ոչ վառ դիմահարդարումը: Նրբագեղություն և պարզություն՝ Շվեդիայում գեղեցկության գլխավոր պոստուլատներն են:
5. Հարավային Կորեա – բաց հայացք և բաց մաշկ
Լի Սոն Գյոն
Մեծ կլոր աչքեր և սփրթնած մաշկ՝ Հարավային Կորեայում գեղեցկության գլխավոր էտալոնն է: Հանուն դրա շատ կանայք պատրաստ են պառկել դանակի տակ՝ նույնիսկ մանկական տարիքում: Բացի դրանից, ասիական շուկայում բազմաթիվ արտադրանքներ կան, որոնք կարող են վիզուալ փոխել դեմքի օվալը, շուրթերի գիրությունը և աչքերի ձևը:
6. Իրան – ճիշտ ֆորմայով քիթ
Լեյլա Օտադի
Չնայած դրես կոդում խիստ օրենքների, իրանցի կանայք այնուամենայնիվ ունեն գեղեցկության էտալոններ: Նրանց համար շատ կարևոր են ճիշտ դիմագծերը: Այդ պատճառով նրանք մանրակրկիտ հետևում են ունքերի գծին և աչքերի գեղեցկությանը: Ճիշտ ֆորմայի քիթը՝ Իրանում համարվում է հարստության ստատուսներից մեկը:
7. ԱՄՆ – ամեն ինչ ամենա-ամենա
Ջեսիկա Ալբա
Ամերիկայում այդքան էլ հեշտ չէ ընտրել կնոջը, ով կհամապատասխաներ այնտեղ բնակվող բոլոր տղամարդկանց ճաշակին, քանի որ այդ երկիրը բազմամշակույթային է: Այդ պադճառով դա կարող է լինել և նիհար և գեր աղջիկ՝ մեծ կամ փոքր կրծքերով, երկար կամ կարճ մազերով, սևամորթ կամ սպիտակամորթ: Վառ դիմահարդարումը նույնպես ողջունվում է, եթե համապատասխանում է միջավայրին:
8. Բրազիլիա – մոդելային արտաքին
Աննա Բեատրիս Բարրոս
Բրազիլիայում գրավչության էտալոններ են համարվում աղջիկները, ովքեր ունեն ատլետիկ արևահարված մարմիններ, բաց մազերով և գեղեցիկ աչքերով: Գեղեցիկ լինելու համար, նրանք գրեթե ամեն օր մանիկյուր, մասաժ և էպիլացիա են անում: Բրազիլիացի աղջիկների մեծ մասը փայլուն ամսագրերի շապիկների վրա տեղ գտած աղջիկների տեսք ունեն:
9. Պակիստան – իրական սպիտակաձյունիկ
Մեհրին Սայեդ
Պակիստանում բավական շատ են գեղեցիկ կանայք: Եվ նրանց գեղեցկության չափանիշներն են՝ սպիտակ մաշկ, երկար և սև վարսեր և բաց աչքեր:
10. Թայլանդ – մանրիկություն
Դավիկա Խորնե
Թայլանդում նույնպես նորաձև է մաշկի բաց երանգները: Այստեղ դա խոսում է հասարակությունում զբաղեցրած բարձր ստատուսի մասին: Այդ պատճառով շատ աղջիկներ ձեռք են բերում հատուկ սպիտակեցնող կրեմներ և նաև դիմում եմ պլաստիկ վիրաբույժների օգնությանը: Բացի դրանից թայան աղջիկը պետք է լինի մանրիկ՝ և դա վերաբերում է ոչ միայն իրանին, այլ նաև կրծքերին:
11. Դանիա – Բարբի աղջիկներ
Սեսսի Մարի
Դանիայում, ինչպես և Շվեդիայում գեղեցկության իդեալը՝ սպիտակամաշկ աղջիկներն են: Նրանց դուր է գալիս նաև այսպես կոչված սմոքի այսերը, սակայն հիմնականում նախապատվությունը տալիս են պարզությանը:
12. Մալազիա – մաշկի մարգարտյա երանգ
Մայա Կարին
Մալազիայում գնահատվում է բաց մաշկը: Եվ որքան բաց՝ այնքան լավ: Իսկ ավելի լավ է, եթե մաշկի գույնը մարգարտյա սպիտակ երանգի է: Բացի դրանից, աղջիկը պետք է լինի գեղեցիկ կազմվածքով, նիհար և ոչ մեծ կրծքերով:
13. Սերբիա – խիստ ստանդարտներ
Աննա Միխայլովիչ
Սերբիայում գոյություն ունի սեքսուալ գրավչության շատ հստակ չափորոշիչներ՝ հարթ մաշկ, փքված շուրթեր, ոչ մեծ ու կոկիկ քիթ, մեծ և բաց աչքեր, շատ նիհար և բարձր այտոսկրեր: Այ քեզ բան, սերբերը իրոք գիտեն, թե ինչ են ուզում:
14. Ռուսաստան – ճերմակադեմք, սևունք
Սվետլանա Խոդչենկովա
Ռուսաստանում կանացի արտաքին գեղեցկության չափանիշն է՝ բաց, դեղնավուն կամ շագանակագույն մազերը, բաց աչքերը (մոխրագույն, բաց կանաչ, կապույտ), բաց մաշկ, ճիշտ կամ ճշտին մոտ դիմագծեր: Դեմքը պետք է լինի օվալաձև կամ չափի մեջ կլոր:
15. Իսպանիա – զգացմունքայնություն
Պենելոպե Կրուզ
Իսպանական գեղեցկությունը՝ դա անկեղծությունն է ամեն ինչում, ինչպես հագուստում, այնպես էլ զգացմունքների արտահայտման մեջ: Փարթամ ֆորմաներ, սև, ինչպես ձութը մազեր, մուգ աչքեր, մուգ մաշկ՝ գրավչության ատրիբուտներն են Իսպանիայում: Եվ իհարկե պարեր: Այստեղ նույնիսկ ամենագիրուկ իսպանուհին կարողանում է շատ նրբագեղորեն պարել:
16. Մեծ Բրիտանիա – զսպվածություն
Կիրա Նայթլի
Անգլիական գեղեցկությունը զուսպ է և արիստոկրատ: Մինիմում դիմահարդարում, հարմարավետ հագուստ, բարակ տակերով կոշիկներ, նիհար, սփրթնած, պեպենոտ դեմք: Բրիտանուհիները չեն վախենում ծերանալուց, աչքերի կողքերի կնճիռները համարվում են գեղեցկության և հասունության նշան:
17. Գերմանիա – կոնսերվատիվ իդեալ
Կլաուդիա Շիֆեր
Գերմանացի կանայք սպորտային են և աշխատասեր բոլոր առումներով: Նրանց իդեալը շատ պարզ է՝ կապույտ աչքեր, բաց մազեր, բարակ դիմագծեր, նիհարավուն և ձիգ կազմվածք: իսկ նրանց ֆենոմենալ կարգապահությունը օգնում է նրանց հասնել յուրաքանչյուր չափորոշիչի: Վառ դիմահարդարումը պոպուլյար չէ:
18. Հնդկաստան – հոգու և մարմնի ներդաշնակություն
Այշավարիա Ռայ
Հնդկաստանում բարձր է գնահատվում հոգու և մարմնի ներդաշնակությունը: Գերադասելի է յոգայի, բնական միջոցների և ճիշտ սննդակարգի օգնությամբ: Այստեղ առաջնահերթություն է առողջ տեսքը, կլորավուն ֆորմաները, մեծ կրծքերը, որը երաշխիք է կնոջ մայրության կայացման հարցում: Գեղեցիկ քայլվածքը նույնպես բարձրացնում է աղջկա ստատուսը:
Աղբյուրը՝ adme.ru