fbpx

Կանայք բռնվեք, ձեր նստելու կամ կանգնելու դիրքը կբացահայտի ձեր գաղտնիքները

Գեղեցիկ սեռի ներկայացուցչի բնավորության մասին կարելի է իմանալ ըստ այն բանի, թե սովորաբար ինչ դիրքով է նա կանգնում կամ նստում։

Շատ վաղուց հայտնի է, որ կինը շատ խորհրդավոր արարած է։ Իսկ բնավորության մասին խոսելը՝ առավել ևս, մի իսկական գլուխկոտրուկ։ Բայց աշխարհում եղել են և կան իմաստուններ, որոնք փորձել են լուծել այդ հանելուկը։ Օրինակ նրանք, ովքեր կազմել են այս թեստը։ Այնպես որ, կանայք և տղամարդիկ՝ ամենքը հետաքրքրական բան կգտնեն այստեղ։

Գեղեցիկ սեռի բնավորության մասին կարելի է իմանալ ըստ այն դիրքի, որով նա սովորաբար կանգնում կամ նստում է։ Ընտրում ենք ներքևում բերված նկարից ամենահամապատասխանը և կարդում, թե ինչ է դա նշանակում։

Ա

Դուք հավասարակշռված, պրակտիկ և համբերատար մարդ եք։ Բոլորն էլ խոստովանում են, որ դուք ընկերության մեջ հավատարիմ և ազնիվ եք։ Արտաքինում մի փոքր սառնությունը երբեմն խանգարում է ձեզ շփվել շրջապատի որոշ մարդկանց հետ։

Բ

Դուք սիրում եք լինել ուշադրության կենտրոնում։ Դուք շատ ակտիվ խառնվածքի տեր եք, գիտեք ինչ եք ուզում և հասնում եք դրան։ Ձեր ինտելիգենտությունն ու ուժեղ բնավորությունը արտահայտվում է նրանով, որ դուք ճկունություն և անհրաժեշտ սթափություն եք դրսևորում ձեր հայացքներում։ Հետաքրքրասեր, ինքնավստահ, դուք հակված չեք հնազանդության, դուք ցանկանում եք իշխել։

Գ

Ձեզ դժվար է հրաժարվել իրականացնել ձեր որոշումները կամ իդեաները։ Բայց զգույշ եղեք, քանի որ բնավորության ամրությունը կարող է ձեր դեմ գործել, եթե շրջապատի հանդեպ չկարողանաք ցուցաբերել անհրաժեշտ ճկունություն։

Դ

Դուք հավակնոտ եք և հաճախ անհամբեր սեփական մտադրություններն ու պլանները իրականացնելու հարցում։ Ազարտային, բավական գրգռվող խառնվածքը արթնացնում է ձեր մեջ նախաձեռնողականություն։ Ձեր շփվելու ունակությունները, էներգիան և դինամիկությունը՝ ահա ձեր հաղթաթուղթը, բայց հարկավոր է ժամանակ առ ժամանակ սանձել  ձեր խառնվածքը։

Ե

Ոտքերի այսպիսի դիրքը ավելի հաճախ հանդիպում է այն կանանց մոտ, ովքեր շատ զուսպ են, ոչ բավարար ինքնավստահ և նույնիսկ անվճռական։ Այդպիսի գծերը կարող են մեծ հետաքրքրություն առաջացնել տվյալ կնոջ հանդեպ։ Միգուցե ձեզ համարում են չափից դուրս բարդ անձնավորություն։ Շնորհիվ ձեր գրավչության և տակտի ձգացողության, դուք կկարողանաք հասնել նրան, որ ձեզ ճիշտ գնահատեն։

Զ

Անկախ նրանից, թե որ ոտքն եք որի վրա գցում, դուք վստահ եք ձեզ վրա։ Կին, ով կարողանում է ապրել և կարողանում է օգտագործել այդ ունակությունը՝ ահա թե ով եք դուք։

Է

Դուք անկեղծ եք, ազնիվ և հենց այդ պատճառով ձեր ուղղամտությունը չի նյարդայնացնում շրջապատին։ Ձեզ բնորոշ են այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ հստակությունը, ճշտապահությունը, մանրախնդրությունը, կարգուկանոնի ի ծնե ձգտում, որը երբեմն հասնում է մանիայի սահմանին։ Արտաքնապես մի փոքր սառը տեսք ունեք, սակայն դա խաբուսիկ տպավորություն է։ Ունեք ոսկե սիրտ։

Ը

Դուք զուսպ եք, պարփակված, միշտ սպասողական դիրքում եք և ավելի հաճախակի պաշտպանվողի դիրքում եք։ Չեք կարողանում տանել նույնիսկ փոքրիկ նախատինք՝ ահա այդքան զգայուն մարդ եք։ Շրջապատողները վախենում են ձեր ռեակցիայից և խուսափում են ձեզ հետ զրույցի բռնվել։ Այդ շփումների անբավարարությունը ձեզ մոտ ծնում է իզոլացված լինելու զգացողություն։

Թ

Դուք շատ անվճռական, չափազանց բծախնդիր մարդ եք, ինչը տխրեցնում է ձեզ, բայց ոչինչ չեք կարող անել ինքներդ ձեզ հետ։ Խուսափում եք մարդկանցից և ավելի հաճախ գտնվում եք միայնության մեջ։ Այնուամենայնիվ, դուք այնքան նրբորեն եք հասկանում ինքներդ ձեզ և մարդկանց, որ կարող եք տալ ամենահստակ վերլուծությունը։ Հակված եք գերագնահատել ձեր ունակությունները։

Ժ

Դուք իշխող և խանդոտ բնավորություն ունեք։ Սիրում եք միշտ և ամեն ինչում լինել առաջինը, գերակայել շրջապատող մարդկանց վրա, նաև ձեզ հետ հեշտ է շփվել։ Ինչ վերաբերում է հնարավոր փոփոխություններին, հատկապես ձեր անձնական կյանքում, այստեղ դուք անվստահություն եք ցուցաբերում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կանայք բռնվեք, ձեր նստելու կամ կանգնելու դիրքը կբացահայտի ձեր գաղտնիքները
Իմացեք, թե որն է ձեր գերիշխող չակրան՝ ըստ ձեր ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանի