fbpx

Կանացի 7 մահացու մեղքեր, որոնք ոչ մի տղամարդ չի ների

Մի փոքր կոպիտ, նույնիսկ մի փոքր գռեհիկ, հեգնանքով ու ծաղրանքով, բայց ճշմարտացի․․․

Յուրաքանչյուր կին ցանկանում է իր կյանքում ունենալ այնպիսի տղամարդ, ով կգնահատի իրեն, կհարգի և կուրախացնի։ Եվ երբ տղամարդը վճռականորեն որոշում է, որ բաց չի թողնի իր երջանկությունը, այստեղից էլ սկսվում են արկածները։

Կանանց խորամանկությունը մի բան է, որ պետք է սովորել ու սովորել։ Բայց ամբարտավանությունը կարող է շատ վնասել հենց իրեն՝ կնոջը։ Եվ եթե տղամարդը կարող է ընդունել կամ համակերպվել նրա թերությունների հետ, ապա դժվար թե նա համաձայնի մանիպուլյացիայի ենթարկվել:

Կան առնվազն 7 մահացու մեղքեր, որոնք ոչ մի տղամարդ չի կարող ներել:

1. «Ինչպիսի՞ մեքենա ես վարում: Իսկ ինչպիսի՞ն է բնակարանդ: Մուշտակ կգնե՞ս»

Սատանան գիտի, թե ինչպես է ծուռ հայելու այս բեկորը հայտնվում գեղեցիկ տիկնանց աչքերի մեջ, բայց եթե հայտնվում է, ուրեմն վերջ. մանրախնդիր տիկինն այլևս չի տեսնում տղամարդկանց, այլ միայն տեսնում է ժլատների և չքավորների: Ժլատին պետք է «ֆռացնել», չքավորին պետք է նվաստացնել, երրորդ ճանապարհ չկա։ Այսինքն, նա երազում է երրորդի մասին՝ մի տղամարդու, ով կգա և նրան կողողի փողերի մեջ, բայց քչերն են ստանում այդպիսի երջանկություն, և նա դա հասկանում է։ Ուրեմն մնում են ժլատները: Եվ սկսվում է. ախ, ես հեռախոսը գցեցի զուգարանի մեջ: Չէ, չեմ գնա, հարմար զգեստ չունեմ։ Նորմալ մարդիկ ամուսնանում են Բալիում: Ինձ նոր մուշտակ է պետք, չե՞ս հասկանում։ Ինչո՞ւ եմ ես նույնիսկ ապրում քեզ հետ:

Եվ իսկապես։ Միգուցե բաժանվե՞նք: Ես դեմ չեմ մուշտակին, բայց հասկացիր, սիրելիս, ես չեմ կարող ապրել դանակը կոկորդիս ու ամեն օր որոշել, թե ինչ նվիրեմ՝ քսա՞կ, թե՞ կյանք։

2. Սիրելիս, ես չեմ կարող ապրել առանց քեզ

Օ՜, որքան հաճելի է զգալ, որ նա, ում սիրում ես, բառացիորեն չի կարողանում շնչել առանց քեզ: Մեկ ամիս, երկու՝ հաճելի է: Հետո՝ վերջ: Հետո հասկանում ես, որ այլևս անկարող ես ազատ շնչել։ Խեղդող կինը վզիցդ կախում է իր զոհաբերական սիրո անտանելի քարը։ Շարունակեք ասել նրան, որ սիրում եք, այլապես նա կթառամի: Քնած ժամանկ գրկեք նրան, հակառակ դեպքում նա կվիրավորվի: Թողեք, որ նա ձեզ վրա կախվի հանրության առաջ, հակառակ դեպքում նա վախենում է: Երբեք մի լքեք նրան, ոչ մի րոպե: Դե, լավ, աշխատանքի և զուգարան կարող ես միայնակ գնալ, բայց հիշիր, որ նա այդ պահին տառապում է: Թողեք նրան լուծվել ձեր մեջ, հակառակ դեպքում նրա համար ցավոտ է: Այլապես, նրա ծեծված շնիկի տեսքը կհետապնդի ձեզ և իրականում, և մղձավանջներում: Կրիր խաչդ, ամիգո, մինչև ողնաշարդ չճաքի: Միայն այդ դեպքում նա կտեղափոխվի ուրիշի մոտ, և դու կսողաս՝ ազատագրված ու երջանիկ մտավոր հաշմանդամ:

3. Որտեղի՞ց իմանամ, թե ինչպես վճարել վարձը

Եվ իսկապես։ Նախկինում դա անում էր նրա մայրը, իսկ հիմա ես պետք է անեմ։ Վճարել հաշիվները, զանգահարել ջրմուղագործին, հավաքել փաստաթղթեր վիզայի համար, պատվիրել հյուրանոցներ, ամրագրել տոմսեր, վարել մեքենան, երեխային գրանցել մանկապարտեզ… Որովհետև նա նույնպես երեխա է: 60 կիլոգրամ ինֆանտիլիզմ: Նա չի կարող անել այդ ամենը, քանի որ չգիտի, թե ինչպես: Եվ նա վախենում է: Բանկում չար մորաքույրներ կան, ջրմուղագործը խոսում է չգիտեմինչերեն, հյուրանոցի աշխատակիցները խոսում են անգլերեն, բայց նա չի հասկանում նրան այնպես, ինչպես չգիտեմինչերենը, և երթևեկությունն ընդհանրապես ինչ-որ զուգահեռ տիեզերք է, այս նուրբ ծաղիկը ի վիճակի չէ հասկանալ այդ բարդ օրենքները: Ինչ սարսափելի  է ապրելը։ Ինձ: Ինձ համար է սարսափելի ապրել իմ և այդ կնոջ փոխարեն:

Կարդացեք նաև՝ Կանացի մոլորություններ, որոնք բերում են բաժանության

4. Քո տղան նորից կռվի է բռնվել աղջկա պատճառով

Իմ տղան! Ուռա, ես որդի ունեմ։ Նա նախկինում գոյություն չուներ: Նախկինում դա նրա որդին էր, ում երբեք չպետք է վստահել ինձ։ Ես կփչացնեմ ամեն ինչ: Կլողացնեմ եռման ջրով, կկերակրեմ «Դոշիրակով», կկորցնեմ առևտրի կենտրոնում, վատ բաներ կսովորեցնեմ. Նա մայրն է, իսկ ես ուղղակի կողքով էի անցում։ Բայց, հենց երեխան մեծանում է ու սկսում է իրեն վատ պահել, կանոնները խախտել ու աղմուկ բարձրացնել, ուրեմն նա անմիջապես իմ տղան է։ Ամմբողջովին ինձ է քաշել: Ամեն ինչում ես եմ մեղավոր։ Ես բացի նրանից, որ նրան եմ փոխանցել իմ թերի գենոֆոնդը, դեռ մի բան էլ չեմ դաստիարակել նրան: Այնպես որ ամեն ինչում ես եմ մեղավոր՝ ես էլ պետք է լուծեմ խնդիրները: Բայց սպասիր, ի վերջո, դու ինքդ չթողեցիր, որ ես նրան դաստիար… «Լավ, վերջ»:

5. Կտամ, չեմ տա

Սեքսով մանիպուլյացիա անելը ամենավատ մեղքն է, դա ձեզ կասի ցանկացած տղամարդ։ Եթե ​​հարցնեք, իհարկե։ Միայն նա չի բացատրի, թե ինչու, քանի որ ինքը չի մտածում այդ մասին։ Նա պարզապես գիտի. Երկինքը կապույտ է։ Ջուրը թաց է։ Սեքսը որպես շանտաժի գործիք օգտագործելը մեղք է։ Բայց նա հնազանդորեն աքսորվում է բազմոցի վրա։ Ժամանակ առ ժամանակ և կրկին: Եվ սպասում է, որ իրեն կհրավիրեն քնելու: Շատ հավանական է, որ ոչ ամուսնական: Ա՜խ, ինչպե՞ս էր նա կարող, սրիկա։ Այո, շատ պարզ է: Եթե ​​կինն ասում է. «Ես քեզ կտամ, եթե քեզ լավ պահես, իսկ եթե ոչ՝ չեմ տա», ապա նա ակնհայտորեն այլևս չի ցանկանում կրքոտ սեռական սեր քեզ հետ: Դե, եթե չես ուզում, ինչպես կուզես։

6. Դու ինձ պարտք ես, քանի որ ես փերի եմ

Պարտք ես ոչ միայն փող, սատանան դրանց հետ, այդ տարբերակն առաջարկվում է «Նորմալ, սովորական տղամարդ» մոդելի հիմնական կոնֆիգուրացիայի մեջ: Ես ամեն ինչ պարտք եմ! Զվարճացնել, քանի որ նա ձանձրանում է: Հոգ տանել, քանի որ նա աղջիկ է։ Ցանկացած անհասկանալի իրավիճակում թողնել ամեն ինչ և գրկել նրան, քանի որ նա խեղճ փիսիկ է։ Ես չպետք է ունենամ իմ սեփական կյանքը: Իմ ամբողջ կյանքը՝ ծառայել նուրբ փերիին: Դե, լավ, ես պարտք եմ, իսկ դո՞ւ ինչ ես ինձ պարտք: Նա ոչինչ պարտք չունի: Նրա առաքելությունն է երկրի վրա՝ իր գոյությամբ լուսավորել իմ անարժեք, ձանձրալի կյանքը: Ի՞նչ է անում նա դրա համար: Ոչինչ։ Միայն թևերով բյակ-բյակ-բյակ-բյակ:

7. Ես կփոխեմ քեզ. կսափրեմ, կմաքրեմ, հագուստդ կփոխեմ՝ դու նորմալ մարդ կդառնաս

Եթե ​​ամուսնանում եմ, վերցնում եմ այն, ինչ ինձ տրվում է։ Կնոջն ամբողջությամբ, ինչպիսին կա: Հետո, իհարկե, կարող եմ բղավել. «Ո՞ւր էին իմ աչքերը, երբ նստեցի այս փոշեկուլի ղեկի մոտ»: Բայց, փաստորեն, Բորժոմին խմելու համար շատ ուշ է. այն, ինչ աճել է, աճել է: Կա՛մ մի վերցրու այն, ինչ տալիս են, կա՛մ վերցրու, բայց հետո մի՛ նվնվա։ Բայց կանայք այդպիսին չեն, օ՜, ոչ: Այնպես չէ, որ նրանք նույնիսկ գոհ չեն իրենց տրված վերջնական արտադրանքից, նրանք հիմնականում այն ​​վերջնական չեն էլ համարում: Տղամարդը այնքան դատարկ է, ողջամիտ մարդու դատարկություն: Այն պետք է կացնով փորել, խառտոցով հղկել, ներկել, չորացնել, լաքապատել, հետո, երևի, մարդկանց ցույց տալն ամոթ չի լինի։

Կանգնի՛ր, կին։ Ինձ պետք է այս սվիտերը, որով ես դասախոսությունների էի գնում, իսկ հետո մարտկոցի հեղուկը թափեցի դրա վրա: Կարենն իմ ընկերն է, առանց քեզ էլ գիտեմ, որ նա հարբեցող է, հենց այդպիսին էլ նա ինձ համար թանկ է։ Բեգբեդեր չեմ կարդա, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, առանց նրա էլ նորմալ եմ։ Ոչ, ես հինգ մետրանոց շարֆ չեմ հագնի։ Մտցրու այն, գիտե՞ս որտեղ: Այո, հենց այնտեղ: Ես ամեն ինչ ասացի!


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Կանացի 7 մահացու մեղքեր, որոնք ոչ մի տղամարդ չի ների
Միջին բարդության ինտելեկտուալ ԹԵՍՏ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են աշխատել գլխով