Ինչո՞ւ որոշ կանայք ունեն երկրպագուների ահռելի բանակ, իսկ որոշ կանանց կողմ ուժեղ սեռը նույնիսկ չի էլ նայում: Այստեղ բանը ամենևին էլ փարթամ կրծքերի և փքված շուրթերի մեջ չէ: Ուղղակի որոշ կանայք օժտված են որոշակի ֆիզիկական առանձնահատկություններով, որոնք ձգում են տղամարդկանց, ինչպես մագնիսը:
Անկասկած՝ մարդու մեջ ամենագլխավորը հոգևոր որակներն են, բայց չէ՞ որ սկզբից գնահատվում է հենց արտաքինը: Եվ այսպես, ներկայացնում ենք Ձեզ 6 կանացի ֆիզիկական առանձնահատկություն, որոնք գրավում են տղամարդկանց:
1. Լայն կոնքեր
Լայն կոնքերով և բարակ իրանով կինը անմիջապես գրավում է բոլոր տղամարդկանց հայացքներն իր վրա: Ուժեղ սեռին շատ է դուր գալիս, երբ կինն ունի գեղեցիկ, կանացի կազմվածք: Իդեալական հարաբերակցությունն է՝ 7:10: Նաև լայն կոնքերը՝ դա ցուցանիշ է, որը խոսում է կնոջ հղիանալու և երեխա ծնելու ունակության մասին:
2. Բարակ ձայն
Բարակ ձայնը՝ սեքսուալ կնոջ ցուցանիշ է: Այն նաև կարելի է անվանել բարձր ձայն: Այն տղամարդկանց կողմից ընկալվում է որպես ավելի գրավիչ, քանի որ դա նշանակում է երիտասարդություն, նրբություն և քնքշություն:
3. Երկար մազեր
Երկար և փայլուն մազերը ունակ են զարդարել յուրաքանչյուր կնոջ: Հենց գեղեցիկ մազերն են կազմում կանացի գրավչության առյուծի բաժինը: Տղամարդը ենթագիտակցական մակարդակում փնտրում է սերունդ շարունակող, իսկ կանացի մազերը՝ նրա առողջության ուղղակի ցուցանիշն է:
4. Ժպիտ
Ժպիտը ոչ միայն զարդարում է մարդուն, այլ նաև վստահություն է ներշնչում շրջապատող մարդկանց։ Տղամարդկանց շատ է դուր գալիս, երբ կինը ժպտում է։ Դա խոսում է նրա բարյացկամության մասին։
5. Մինիմում շպար
Տղամարդիկ կանանց մեջ գերադասում են բնական գեղեցկությունը։ Որքան քիչ շպար, այնքան լավ։
6. Կարմիր գույնը հագուստում
Միգուցե զարմանաք, սակայն կարմիրը բազմապատկում է կանացի գրավչությունը։ Ի դեպ, որոշ պրիմատների մոտ գրավչությունը հիմնված է հենց այս ֆակտորի հետ։
Ինչպես տեսնում ենք, տղամարդկանց դուր է գալիս հակառակ սեռի կանացի և առողջ ներկայացուցիչները։ Ինչի մասին էլ վկայում են վերոնշյալ վեց նշանները։ Այնպես որ, եթե դուք օժտված եք լայն կոնքերով, բարակ ձայնով, երկար մազերով և այտերի բնական կարմրությամբ՝ ապա ոչ մի տղամարդ չի կարողանա անտարբեր լինել ձեր հանդեպ։