fbpx

Կանացի 5 գործողություն, որոնք կատաղեցնում են տղամարդկանց

Կա 5 բան, որոնք ուժասպառ են անում մեզանից նույնիսկ ամենահանգիստներին:

ԿԱՆԱՑԻ ՇՈՓԻՆԳ

Յուրաքանչյուր տղամարդ ենթարկվել է այս կտտանքներին 5, երբեմն էլ` 10 ժամ, երբ դու, մինչև հաշմանդամության աստիճան փաթեթների տակ կքած, նստած ես փափուկ աթոռին և մտածում ես, որ Մոսկվայի խցանումները շատ էլ մարդասիրական են, որ ֆուտբոլը հասցրել է սկսվել և ավարտվել, որ սա քո միակ հանգստյան օրն է, իսկ դու սիրում էիր այդ կնոջը: Դու տետրիս ես խաղացել, այֆոնի յուրաքանչյուր թրեքն արդեն 100 անգամ լսել ես, ընկերների և հնարավոր սիրուհիների հետ մի քանի տարվա նամակագրություն ես արել, ուզածիդ չափ նայել ես հայելուն (եթե այն կախված է փափուկ աթոռների դիմաց) և արդեն հասցրել ես ծանոթանալ դժբախտության ընկերներիդ հետ, իսկ նա դեռ փորձում է ու փորձում, և դեռ ուզում է, որ դու էլ մասնակցես, խորհուրդ տաս, չնայած արդյունքում չի օգտվի դրանից:

ԿԻՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՆԻՑ

Չի կարելի հենց այնպես մարզակոշիկները հագնել և թափել աղբը: Ուր էլ գնա, առնվազն 2 ժամ պետք է ծախսի անհասկանալի զգեստափոխության վրա, դժբախտ մոխրոտի հոգոցներով, որն ընդհանրապես հագնելու բան չունի: Իհարկե, չէ որ ամեն տեսակ կոշիկների, զգեստների, շարֆերի, բլուզների, շապիկների, տաբատների, ուլունքների, թևնոցների և այլնի 1000 միավորը, որ սատանան է ստեղծել, հնացել և ձանձրացրել է դեռևս երեկ: Վաղուց շոփինգի չի գնացել: Նման պահերին ուզում ես վերցնել այդ ամբողջ փալաս-փուլուսը, վրան արագ բենզին լցնել և այրել, իսկ հետո խնամքով հավաքելով մոխիրը` մինչև վերջին մոլեկուլը, լցնել զուգարանակոնքը: Որ էլ չտեսնես: Կարևորը, որ հագուստից բացի, նաև երիցս նզովյալ լաք և դիմահարդարում է պետք: Իմ կանայք սովորաբար դիմահարդարում չեն օգտագործում, փոխարենը սպասում են, որ մազերը բնական եղանակով չորանան: Որքան շատ եմ ապրում, այնքան ինձ այցելում է այն միտքը, որ պետք է օրենսդրական մակարդակում արգելել հագուստ գնելը (որոշակի քանակից ավելի):

ԿԻՆԸ ՂԵԿԻ ՄՈՏ

Քաղաքակրթական մի ամբողջ շերտ գոյություն ունի, որոնց անհրաժեշտ է արգելել ղեկի առաջ նստել: Նրանց պետք է ուղիղ ճանապարհային ոստիկանություն տանել և տատու անել. «Անիծյալ լինես, եթե էս կնոջը ղեկի առաջ նստեցնես»: Որոշում կայացնելու անկարողությունը նրանց ընթացքը հիմար է դարձնում: Ինձ ամենից շատ հուսահատեցնում են այն աղջիկները, որոնք կայանելու տեղ են փնտրում և փոխանակ լույսի միջոցով ցույց տան իրենց մտադրությունները, փոխանակ տեղավորվեն աջ կողմի ծայրի շարքում, փոխանակ մտածեն, թե իրենց ինչ է պետք այս կյանքում, կպչում են հիմնական շարժմանը, պարբերաբար կանգ առնելով և կողքերը նայելով: Նրանց համար ուրիշ մարդիկ գոյություն չունեն: Երբեմն ուզում ես խփել հետույքին և նրան հրել մինչև անտառ, կամ էլ որևէ խորը գետ:

ՍՆՆԴԱԿԱՐԳ

Աղջկա համար սննդակարգը նույն բանն է, ինչ ձկնորսությունը տղայի համար, կարևորը գործընթացն է: Բայց, ի տարբերություն կնոջ, մենք լուռ արթնանում ենք վաղ առավոտյան և հանգիստ, ոչ մեկին ձեռք չտալով, գնում ենք լիճ: Իսկ եթե աղջիկը որոշել է սննդակարգի հետևել, չգիտես ինչու, դա բոլորին է վերաբերում: Կոնֆետները վերացվում են տնից, շոկոլադները արգելված են, չես հասցնում աչքդ թարթել, տեսնում ես, որ անալի հազար ես ուզում և անչափ օգտակար բողկ: Բայց ուղեղն ամենից ավելի կաշկանդում է ծոմը, որի ընթացքում պեպպերոնի պիցցա չի կարելի ուտել, իսկ Պրահայի տորթն ամբողջությամբ (բոլոր կողմերից շոկոլադապատ) կարելի է:

ՄԻՇՏ ԻՐԱՎԱՑԻ Է

Կարևոր չէ` նա քեզ է բախվել լուսացույցի մոտ` ինստագրամ նայելիս, թե դու նրան խնդրել ես ինչ-որ բան անել, նա էլ արել է, բայց հակատակը. կամ էլ ուղղակի սվիտրդ փչացրել է լվացքի մեքենայում, մեղավոր է ով ասես, բայց ոչ նա:

Որովհետև չափազանց կտրուկ արգելակեցիր կարմիր լույսի առաջ, որովհետև պետք չէր իրեն խնդրել ինչ-որ բան անել, որովհետև սվիտրը վատ բրդից է: Եթե նա խորհուրդ է տալիս, իսկ դու չես լսում ու փորձանքի մեջ ես ընկնում, դու չլսող հիմար ես: Իսկ եթե լսում ես ու մեկ է` փորձանքի մեջ ես ընկնում, «Պետք չէր ինձ լսել, ես ընդամենը կարծիք հայտնեցի»:

Նա իրավացի է, իսկ դու մի քիչ մտածիր:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Կանացի 5 գործողություն, որոնք կատաղեցնում են տղամարդկանց
Հզոր և հակասական այս նկարազարդումները բացահայտում են ողջ ճշմարտությունը մարդկանց և հասարակության մասին