Կան կանայք, որոնք կարող են լինել իդեալական ընկերուհի կամ սիրուհի, բայց ամուսնանալ նրանց հետ՝ չի կարելի։ Ահա 10 տարածված տիպերը։
1.Կին-ռադիո
Այս կինը չի լռում: Երբեք: Եվ եթե նա լռում է, ապա միայն, որ շունչ քաշի:
Չգիտես թե ինչու, նա կարծում է, որ իր կյանքում կատարվող ամեն բան պետք է բարձրաձայնել: Նա միշտ պետք է դոմինանտ լինի խոսակցության ժամանակ և մեկնաբանի ամեն բան: Առհասարակ ամեն բան:
2. Հուսահատ կին
Սկզբում կարող է թվալ, թե նրա հետ ամեն բան ուղղակի ֆանտաստիկ է: Բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ նա չի սկսում խոսել այն մասին, թե ում կցանկանար տեսնել ձեր հարսանիքին, իսկ ում՝ ոչ:
Գնալով ավելի վատ է դառնում: Ինչ-որ մի պահի՝ 5-րդ ժամադրության ընթացքում, նա կհարցնի, թե քանի երեխա եք ուզում, և ինչպես եք կոչելու ձեր շանը, որին դուք իհարկե պիտի գնեք նախքան հարսանիքը:
Երբ կինը շատ է իրադարձություններից առաջ անցնում և սկսում է ճնշել տղամարդուն, վերջինիս համար ամեն բան դժվարանում է: Եվ բանն այն չէ, որ նա «պատրաստ չէ», այլ այն, որ կինը, թվում է, պատրաստ է նետվել առաջին պատահած տղայի վրա, եթե նա պատրաստ է ամուսնանալ:
3. Չափից դուրս շատ քննադատող կին
Ինչ էլ անեք, այդ կինը միշտ դժգոհ կլինի:
Ոչ մի բան «աշխատանք» չի կոչվում, եթե դա չի արվում իր չափանիշներին համապատասխան: Ով ինչ ասի, դա անմիջապես դուրս է բերվում կոնտեքստից և ինչ-որ անհասկանալի պատճառով վերածվում է վիրավորանքի: Մենք չգիտենք, թե ինչու, բայց այս աշխարհում կան կանայք, որոնք պատրաստ են պատերազմ մղել ամբողջ աշխարհի դեմ:
Նրանք հուզական բեռ են հավաքել կյանքի ընթացքում, և նման կինն անում է ամեն բան, որպեսզի ձեր կյանքը վերածի հարաբերություններ պարզելու շարունակական գործընթացի:
Տառապանքից բացի, նման կինը ձեզ ոչինչ տալ չի կարող: Այնպես որ, պետք չէ ամուսնանալ այն հույսով, թե «ամուսնական կյանքն ամեն բան տեղը կդնի»: Անձնագրում կնիքից հետո ամեն բան միայն ավելի վատ կդառնա:
4. Բիմբա
Այս տեսակի կանայք կարող են ոսկե մեդալ ստանալ սեքսի տեսական հիմքերի և գործնական հմտությունների տիրապետման համար: Ահա միայն թե ինտելեկտը, ավելի շուտ դրա առկայությունը «վիճելի է» թվում:
Մենք բոլորս կյանքում գոնե մեկ անգամ տեսել ենք կանանց, որոնք ուղղակի շքեղ տեսք ունեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացել իրենց բերանը:
Նման կնոջ ամբողջ կյանքն ընթանում է ֆիզիկական աշխարհում: Նրա հետ հարաբերությունները միշտ միանման են: Սկզբում դուք վախենում եք նրան ծանոթացնել ծնողների հետ, իսկ հետո խելագարվում եք այն մտքից, որ կարող եք նրա հետ քննարկել միայն այն, թե ինչպես է արվում մանիկյուրը, պեդիկյուրը կամ մազերի քիմիական գանգրացումը:
Դժբախտաբար աղջիկների մեծ մասը, որոնց դուք տեսնում եք փողոցում, հենց այս դասակարգին են պատկանում:
5. Արքայադուստր առանց ոլոռի
Սա նույնպես սարսափելի է: Նման կինը անգամ եթե եղունգը կոտրի, զանգելու է ձեզ՝ հույս ունենալով, որ դուք անմիջապես ամեն բան կթողնենք և կսլանաք նրան օգնության:
«Ես պետք է գեղեցկության սրահ գնամ անմիջապես: Դու տղամա՞րդ ես, թե՞ ոչ»:
Նրա հայրը միշտ ասել է, որ իր դուստրն արքայադուստր է, և նա ամբողջ կյանքում հավատում է, որ հենց այդպես էլ կա:
Նման կանայք սովորաբար «թանկ» ճաշակ են ունենում, և նրանք միշտ ուզում են զվարճանալ թանկ ռեստորաններում: Դա այն դեպքում, երբ իրենք անգամ 5 դոլար էլ չեն վաստակում, և եթե վաստակեն էլ, ապա միայն որպես մոդել կամ Ինստագրամի աստղ: «Դու փող չունե՞ս: Ուրեմն դու իմ տղամարդը չես: Ուրիշին կփնտրեմ»:
6. Կպչուն աղջիկ
Այս կինը անհանգստություն է ինքն իր համար։ Որովհետև նա ոչ մի տեղ՝ ընդհանրապես ոչ մի տեղ չի կարողանում դուրս գալ առանց իր տղամարդու։
Նա կհոգնեցնի ձեզ համոզելով գնալ իր հետ ընկերուհիների հավաքին, օրվա ընթացքում 20 անգամ կզանգի ձեր հեռախոսին և ընդհանրապես կդարձնի ձեզ միակը, ով գոյություն ունի Տիեզերքում։ Նա կխեղդի ձեզ իր սիրով։
Եթե դուք դեռևս չեք գտել այդպիսի մեկին, ի սեր Աստծո, խուսափեք բոլոր նրանցից, ովքեր համապատասխանում են այս նկարագտրությանը։
7. Մայրիկ
Այդպիսի կանայք սովորաբար ունենում են խոշոր կազմվածք, ծանր բնավորություն և մեծ մատներ։ Այդպիսի կնոջը տղամարդ պետք չէ, նրան հարկավոր է ևս մեկ երեխա, որպեսզի հոգ տանի նրա մասին։
Կոպիտ ասած՝ տղամարդ նրան հարկավոր է միայն բեղմնավորման համար։ Մնացած ամեն ինչից նա ինքն էլ գլուխ կհանի։
«Եվ միայն փորձիր ինձ չլսել»։ «Հագիր այս վերնաշապիկը, այլ ոչ թե սա»։ «Մի խայտառակիր ինձ, դու պատրաստվում ես գնալ ա՞յս ջինսերով»։
Փախեք առաջին իսկ հանդիպումից։ Այլապես կհասկանաք, թե որքան կարող է փչացնել կյանքը չպաշտպանված սեքսը։
8. Գանձեր որոնող
Այս կինը սիրում է ձեզ միայն այն պահերին, երբ դուք գնում եք նրա համար ադամանդներով ժամացույց։ Առաջին ժամադրությանը նրան ամենաշատը հուզում է, թե ի՞նչ ավտոմեքենա եք վարում, որտե՞ղ եք ապրում, ինչպե՞ս եք հանգստանում։
Խոսակցության թեմաները այսպիսի տիկնոջ հետ սովորաբար ավարտվում է սկսվելուց հինգ րոպե հետո։
Նրան ուղղակի հարկավոր է «հայրիկ», ով կլուծի իր բոլոր պրոբլեմները «5 րոպեանոց գարշանքի» փոխարեն։ Այդ պատճառով նա կլքի ձեզ անմիջապես հաջորդ օրը, երբ հասկանա, որ նախկինից ավելի թանկարժեք բան դուք նրա համար այլևս չեք գնի։
9. Ակումբային աղջիկ
Նրանք սովորաբար ունեն գեղեցիկ դեմք, փքված շուրթեր, մեծ աչքեր, երկար ոտքեր և պրոբլեմներ կապված հիշողության հետ։
Սկզբում այսպիսի աղջիկներից պրոբլեմները շատ քիչ են՝ բացառությամբ, որ ձեզ մի փոքր կնյարդայնացնի այն, որ նա անընդհատ իրեն է ցուցադրում։ Ընդորում ոչ միայն ձեզ, այլ նաև ուրիշներին։
Բայց եթե դուք Հարրի Փոթերը չեք, նրա անհոգությունն ու ընկերասիրությունը շատ շուտով կավարտվի։ Նա կսթափվի։
Եթե դուք փորձեք ճանաչել նրան ավելի մոտից, ապա կհասկանաք, որ կյանքում ոչինչ նրան չի հուզում, բացի երեկույթներից։ Եվ որ ամենից հաճախ սեքսով նա զբաղվում է ավտոմեքենաներում։
10. Ֆեմինիստուհի
Այս տեսակի կինը չի կարողանում ըստ նախնականի հաճույք ստանալ տղամարդուց։ Այդ պատճառով նրա հետ միշտ ինչ-որ մի բան այն չի լինի։
Ուղղակի նրանք համարում են, որ բոլոր կանացի տառապանքները՝ տղամարդկանցից են։ Եվ ոչինչ այս աշխարհում չի ստիպի փոխել նրանց սեփական տեսակետը։
Նրանք գտնում են, որ կանայք ավելի խելացի են տղամարդկանցից, և տղամարդկանցից լավ են հասկանում կյանքից։ Ընդհանրացնելը՝ ընդհանրապես նրանց մեթոդն է։
Դուք մեղավոր եք։ Դե թեկուղ նրա համար, որ տղամարդ եք։ Եվ վերջ։