fbpx

Կանաչ արև: Հորինվա՞ծք, թե՞ իրականություն

Եթե ձեզ որևէ մեկն ասի, որ տեսել է արևը կանաչ գույն, չզարմանաք և չմտածեք, թե նա ունի տեսողական խնդիր:

Բավականին շատ մարդիկ տեսել են արևը, երբ այն կանաչ է և այս երևույթը մի պահ բավականին ծավալուն քննարկումների առիթ դարձավ: Բազմաթիվ մարդիկ ասում էին որ դա ընդամենը պատրանք է, շատերն էլ պնդում էին, որ դա իրական է և որ իրենք դա տեսել են սեփական աչքերով:

«Կանաչ արև» իրականում գոյություն ունի, սակայն ոչ թե արևն է կանաչ, այլ արևից եկող լույսը մի պահ կանաչ է թվում:
Կանաչ արևի հնարավոր է հանդիպել երկրի ցանկացած վայրից, եթե մթնոլորտը քիչ աղտոտված է և հորիզոնը հարթ է:

Լուսային ճառագայթների բեկման չափը կախված է ճառագայթների գույնից, օրինակ կապույտ գույնը ամենաշատն է բեկվում, այդ իսկ պատճառով երկինքը կապույտ է, իսկ ամենքաիչը բեկվում է կարմիր գույնը:

Երբ արևն արդեն իջել է հորիզոնից, այն դեռ շարունակում է տեսանելի լինել, սակայն դա ոչ թե արևն է այլ արևի լույսը`բեկված: Երբ արևն իջնում է հորիզոնից հերթով սկսում են անհետանալ բոլոր գույները: Շատերը կկարծեն, որ եթե կապույտը ամենաբեկվողն է ապա վերջում պիտի մնա կապույտ գույնը, սակայն կապույտն բեկման պատճառով շատ է ցրվում և գալիս է մի ակնթարթ, որ արևի բեկված գույններից երևում է միայն ու միայն ԿԱՆԱՉ գույնը, և հենց այս երևույթն է կատարվում, երբ մարդկանց թվում է թե տեսել են կանաչ արև, սակայն նրանք իրականում տեսնում են արևի լույսը`բեկված:

Այս երևույթի վերաբերյալ Ժյուլն Վեռնն ունի պատմվածք «Կանաչ Ճառագայթը» անվամբ:

Հրապարակման ներկայացրեց՝ Էդ Ավետիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կանաչ արև: Հորինվա՞ծք, թե՞ իրականություն
ԹԵՍՏ․ Բարդ հարցեր աշխարհագրությունից: Կկարողանա՞ք հաղթահարել