Մարդն օրական պետք է մոտ երկու լիտր ջուր խմի։ Իսկ արդյո՞ք շատ ջուր խմելն օգտակար է։
Պատասխանը շատ պարզ է՝ ԱՅՈ, ջուրը շատ օգտակար է մեր օրգանիզմի համար։ Օրինակ՝ փորկապություն հիմնականում առաջանում է հենց այն մարդկանց մոտ, որոնք շատ քիչ են ջուր օգտագործում. ի դեպ, ոչ թե հեղուկ, այլ սովորական մաքուր ջուր։ Ջուրը նպաստում է աղիների ճիշտ աշխատանքին։
Ջուրը դրականորեն է ազդում նաև արյան շրջանառության, հետևաբար նաև սրտի աշխատանքի վրա։ Եթե մարդը քիչ քանակությամբ ջուր է խմում, ուրեմն նրա արյունը ավելի թանձր է, և այն դժվարությամբ է անոթների միջով հասնում սրտին։ Արդյունքում, առաջանում է զարկերակային բարձր ճնշում և մեծանում է սրտի կաթվածի հավանականությունը։
Ջուրը նաև օգնում է ավելի արագ մտածելուն, լավ տրամադրություն ունենալուն, ուրախ լինելուն, քանի որ մարդու օրգանիզմի մեծ մասը հենց ջրից է կազմված։
Այսպիսով, ավելի հաճախ ու ավելի շատ ջուր խմեք, և դուք կզգաք, թե ինչպես է ամրապնդվում ձեր օրգանիզմն ու առողջությունը։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE