Ուղեղը մարդու ամենաքիչ ուսումնասիրված և ամենաքիչ հասկանալի օրգանն է: Նրա կառուցվածքը տպավորիչ է: Օրինակ 20 տարեկան տղամարդու ուղեղի նեյրոնների գումարային երկարությունը 176 000 կմ-ի կարգի է: Նոր տեխնոլոգիաները այսօր թույլ են տալիս նորովի հայացք նետել ամենախորհրդավոր և ամենաքիչ ուսումնասիրված մարդկային օրգանին՝ ուղեղին:
1. Այս գունավորված ուղեղի նկարով դիտարկում են, թե ինչպես են ջրի մոլեկուլները թափանցում հյուսվածքներ:
2. Այս նկարը ցույց է տալիս, թե ինչ է սովորաբար տեղի ունենում մեր ուղեղում: Զարկերակի լայն ճյուղով, թթվածնով հարստացված արյունը բաժանվում է ուղեղի յուրաքանչյուր հատվածով: Այսպես բժիշկները որոշում են անոթների վիճակը: Որոշ մարդկանց մոտ նկատվում են վնասվածքներ, ինչը կարող ա առաջ բերել ինսուլտ:
3. Նեյրոնների՝ մեր ինֆորմացիոն համակարգի գլխավոր խաղացողի մակրոլուսանկարը:
4. Այս նեյրոնը լուսանկարվել է ինֆորմացիայի հաղորդման ընթացքում: Համակարգչային մշակումը թույլ է տալիս ավելի լավ տեսնել այդ զարմանալի երևույթը:
5. Պուրկինիե բջիջները փոքր ուղեղում: Դրանք հասնում են հասունության միայն մարդու 8-րդ տարում և պատասխան են տալիս շարժման վերլուծության համար: Հատկապես զարգացած են սպորտսմենների մոտ: Զգայուն են ալկոհոլի նկատմամբ:
6. ՄՌՏ լուսանկար: Այս տեխնոլոգիան շատ հանրաճանաչ է դարձել բժիշկների մոտ, ուղեղի տարբեր խանգարումների հայտնաբերման համար:
7. Առողջ ուղեղի ՄՌՏ լուսանկար:
8. Կապիլյարին կպած նեյրոնի մակրոլուսանկար:
9. Այս խողովականման հավաքույթում տեղի է ունենում ողնուղեղային հեղուկի արտադրությունը:
10. Ուղեղի մանրակրկիտ հետազոտությունը հնարավոր է միայն ռեվոլյուցիոն տեխնոլոգիաների ի հայտ գալուց, որոնք թույլ կտան ուսումնասիրել հիվանդության առաջացման ամբողջ պրոցեսը: Եվ այդ ժամանակ միգուցե հնարավոր կլինի արտածել հավերժ կյանքի էլիքսիրի բանաձևը: