Յուրահատուկը. Ժոզե Մոուրինյո

Գրառումս կատարելիս ոգեշնչվեցի ներքևում բերված երգից: Երբ լսեցի այս երգը՝ առաջինը ինչ մտածեցի, դա. «Մարդ այ այսպես պետք է ապրի ու աշխատի, որ իր մասին նույնիսկ կենդանի ժամանակ  երգեր ձոնվեն և հյուսվեն…»:

Ժոզե Մոուրինյո. ըստ իս հանճարեղ մի մարդ, թեկուզ և մի քիչ մեծախոս (չնայած դրա  համար, կարծում եմ, նա վաստակել է բոլոր իրավունքները) որը հասարակ թարգմանչից վեր է ածվել աշխարհի ամենալավագույն ֆուտբոլային մարզիչներից մեկին, եթե ոչ ամենալավագույնին: Մարդ, որը միշտ վստահ է իր ուժերին, մարդ, որը միշտ հաղթող է, մարդ որին շատերն են ուզում նմանվել, շատերն են նախանձում : Եվ վերջապես մարդ, որին կոչում են THE SPECIAL ONE՝ ասել է թե «Յուրահատուկ»:

Երիտասարդնե՛ր փորձեք նմանվել նրան Ձեր ասպարեզում և հավատացեք, որ շատ շուտով Ձեզ նույնպես կանվանեն «Յուրահատուկ»:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Յուրահատուկը. Ժոզե Մոուրինյո