fbpx

Ժոզե Մոուրինյո․ Յուրահատուկ մտքեր

Ժոզե Մոուրինյո․ չկա այնպիսի ֆուտբոլասեր, ով չճանաչի նրան։ Ֆուտբոլային աշխարհում նա հայտնի է որպես «Special one»։ Առաջարկում ենք ծանոթանալ Մոուրինյոի  արտահայտած սուր, դիպուկ և հետաքրքիր  մտքերին.

«Խնդրում եմ՝ ինձ մի՛ համարեք ինքնահավան, բայց ես Եվրոպայի չեմպիոն եմ և ես յուրահատուկ եմ»:

«Մի´ լսեք նրանց, ովքեր ձեզ ասում են՝ ջութակ նվագեք, երբ ձեզ մոտ ավելի լավ է ստացվում թմբուկին հարվածելը»:

«Իմ ուղղությամբ նետված բոլոր քարերից կարելի է հուշարձան կանգնեցնել»:

«Երբ ուզում եմ խելացի մարդու լսել, սկսում եմ խոսել»:

«Անգամ Հիսուս Քրիստոսին ոչ բոլորն են սիրում, ուր մնաց որ ինձ սիրեն։ Ինձ սիրողների թիվն ավելի փոքր է»:

«Ես աշխարհի լավագույն մարզիչը չեմ, սակայն չեմ կարծում, թե ինձնից լավը կա»:

«Նայե´ք իմ սանրվածքին. ես պատրաստ եմ պատերազմի»:

«Երկրպագուները պարզապես հիանալի տեսք ունեին, երբ գոռում էին․

-Մոուրինյո´, գնա գրողի ծոցը…»։

«Ես չեմ ցանկանում պարզապես գոյություն ունենալ. Դա հակասում է իմ բնավորությանը: Այդ իսկ պատճառով ես միշտ կլինեմ այնպիսին, ինչպիսին այժմ եմ»:

«Ինձ պետք չէ հիանալի բնավորությամբ ֆուտբոլիստ: Նման մարդ պետք է իմ աղջկան»:

«Կան այնպիսինները, ովքեր հաղթանակները տոնում են: Ես դրա համար ժամանակ չունեմ. Ես աշխատում եմ»:

«Կյանքում ինձ համար ամենակարևորը սերն է: Պետք է սիրել ընտանիքդ, աշխատանքդ, մարդկանց, որոնց հետ շփվում ես: Եթե դու չես սիրում կնոջդ, պետք է բաժանվես: Եթե չես սիրում երեխաներիդ, ուրեմն դու մարդ չես, ավելի լավ է ինքնասպան լինես: Եվ երբ չես սիրում աշխատանքդ, պետք է փոխես այն»:

«Իմ կարծիքով, ես խնդիր ունեմ. այն պահից, երբ սկսեցի աշխատել, ավելի լավն եմ դառնում: Ես շատ ոլորտներում եմ առաջադիմում. խաղը հասկանալու, հանդիպումների նախապատրաստության, մարզումային պրոցեսների, մեթոդոլոգիայի: Ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Բայց մի բան կա, որը չեմ կարող փոխել, երբ շփվում եմ մամուլի հետ՝ երբեք կեղծավորություն չեմ անում»։

«Չկան հաղթողներ, կան միայն փրկվածներ»։

«Ինձ քննադատում են, նույնիսկ երբ անկեղծ եմ լինում: Սակայն դա կարևոր չէ, ինձ դուր է գալիս լինել հաղթող մարզիչ»:

«Ես չեմ փոխվում. Ես Ժոզե Մոուրինյոն եմ՝ իմ առավելություններով և թերություններով»:

«Այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ շները միշտ էլ հաչում են. պարզապես սովորիր այդ հաչոցների ներքո ապրել»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Ժոզե Մոուրինյո․ Յուրահատուկ մտքեր
Ի՞նչ են ասում Կենդանակերպի նշանները Ձեր անձնական կյանքի մասին