Ամերիկացի կատակերգու Ջորջ Կարլինը չի վախեցել կատակել յուրաքանչյուր թեմայի շուրջ։ Այդ թվում սոցիալական՝ նա խոսել է կրոնի, քաղաքականության, սիրո, երեխաների մասին։ Նրան համարում էին ամենացինիկ արտիստներից մեկը, Ջորջի մենախոսությունները հաճախ հակասական զգացումներ էին առաջացնում։ Բայց նա միայն ճշմարտությունն էր ասում՝ իր ձևով…
🔹 Ռադիոյով հայտարարում են, որ երկու անգամ երկուսը հավասար է հինգ։ Դու զարմանում ես: Այնուհետև նախագահը ուղիղ եթերում հաստատում է, որ երկու անգամ երկուսը հավասար է հինգի՝ մեջբերելով կասկածելի ու անհասկանալի ապացույցներ։ Դու վրդովված ես։ Դուրս ես գալիս փողոց և ասում, որ երկու անգամ երկուսը հավասար է չորս։ Սրա համար մահակներով հատուկ պատրաստված մարդիկ հարվածում են գլխիդ, տանում են թվաբանական հսկողության բաժին և մահակներով բացատրում են, որ երկու անգամ երկուսը հինգ է։ Դուրս ես գալիս լուսավորված ու համոզված։ Այսպես է աշխատում ցանկացած պետություն։
🔹 Խաղաղության համար պատերազմելը նման է կուսության համար սեքսով զբաղվելուն:
Ի՞նչն է ամենահրաշալին ծովափնյա տան մեջ: Դու միայն երեք կողմից ես շրջապատված հիմարներով:
🔹 Գիտենք՝ ինչպես գոյատևել, բայց չգիտենք՝ ինչպես ապրել։
🔹 Ես սիրում եմ, երբ բետոնի ճեղքի միջով ծաղիկ կամ խոտ է աճում: Դա, գրողը տանի, հերոսական է:
🔹 Կյանքում ամեն ինչ պարզ է. երջանկությունն ամբողջությամբ կախված է բախտից և գեներից: Ամեն ինչ կախված է գեներից և բախտից: Եվ եթե մտածեք դրա մասին, ապա գեներն էլ բախտի հարց են:
Կարդացեք նաև՝ Մեծ Դալայ Լամա XIV-ի 23 իմաստուն մեջբերումները
🔹 Մի համարձակվեք թերագնահատել մեծ խմբերով հավաքված հիմար մարդկանց հնարավորությունները։
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես օգնել ձեր երեխաներին, հեռու մնացեք նրանցից:
🔹 Շատ մարդիկ կան, ովքեր մտահոգված են ատոմակայանների անվտանգությամբ, և ովքեր իրենց մեքենաներում ամրագոտիներ չեն կապում։
🔹 Մարդիկ, ովքեր կյանքը համարում են ավելին, քան զուտ զվարճություն, չեն հասկացել իմաստը:
🔹 Ահա այն ամենը, ինչ պետք է իմանանք տղամարդկանց և կանանց մասին՝ կանայք խենթ են, տղամարդիկ՝ հիմար: Եվ կանանց խելագարվելու հիմնական պատճառն այն է, որ տղամարդիկ հիմար են։
🔹 Մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Մտածեք ձեր երկու լավագույն ընկերների մասին: Եթե նրանց մոտ ամեն ինչ կարգին է, ապա դա ըստ երևույթին դուք եք:
Տունն այն վայրն է, որտեղ պահվում են մեր անպետք իրերը, երբ մենք տնից բացակայում ենք՝ ավելի շատ անպետք իրեր հայթայթելու համար:
🔹 Ի՞նչն է լավ էգոիստների մեջ: Նրանք չեն քննարկում այլ մարդկանց:
🔹 Եթե բոլոր երեխաներն առանձնահատուկ են, ինչո՞ւ են նրանք մեծանում որպես սովորական մեծահասակներ:
🔹 Ասա մարդկանց, որ երկնքում կա մի անտեսանելի մարդ, ով ստեղծել է տիեզերքը, և շատերը կհավատան: Ասա նրանց, որ ներկը դեռ չի չորացել, և նրանք մատը կխցնեն դրա մեջ, որպեսզի համոզվեն:
Չափից շատ ենք խոսում, քիչ ենք սիրում և շատ հաճախ ատում:
🔹 Ապրիր այնպես, կարծես դա քո վերջին օրն է, և մի օր այդպես էլ կլինի: Իսկ դու արդեն զինված կլինես:
🔹 Չես հասցնի գտնել կյանքի իմաստը, երբ այն արդեն կփոխեն…