Ջիմ Ռոն (Jim Rohn, 17 սեպտեմբեր 1930 – 5 դեկտեմբեր 2009) համաշխարհային հայտնի բիզնեսի փիլիսոփա: Մշակել է Coca-Cola, I.B.M., Xerox, General Motors ընկերությունների աշխատանքի ստրատեգիան: Բիլ Գեյթսի անձնական «բիզնես-մարզիչն» էր: Նա տիրապետում էր Dodge-ի ակցիաների հիմնական փաթեթին:1996թ. Herbalife International-ի գործադիր տնօրենն էր:
Ջիմ Ռոնը ծնվել է փոքրիկ Ֆերմերային քաղաքում; Ծնողների միակ զավակն էր:
Եթե մի օր կուզենաս լացել՝
կանչի՛ր ինձ…
Խոսք չեմ տալիս ծիծաղեցնել քեզ,
Սակայն կարող եմ քեզ հետ լացել
Եթե մի օր որոշես փախչել՝
Կանչի՛ր ինձ…
Խոսք չեմ տալիս համոզել քեզ մնալ,
Սակայն կարող եմ քեզ հետ փախչել:
Եթե մի օր դու չես ուզենա ընդհանրապես որևէ մեկին լսել՝
Կանչի՛ր ինձ…
Ես խոսք եմ տալիս գալ հանուն քեզ
Եվ խոսք եմ տալիս լուռ մնալ:
- Հաջողությունը՝ դա ոչ այլ ինչ է, քան մի քանի հասարակ օրենք, որին պետք է հետևել ամեն օր, իսկ անհաջողությունը՝ ընդամենը մի քանի սխալ, որը կրկնում ենք ամեն օր:
- Դժբախտ է այն մարդը, որը ունի սիրված ռեստորան և չունի սիրված հեղինակ: Նա գտել է սիրված վայր, որտեղ կարելի է կերակրել մարմինը, բայց չի գտել այն սիրված վայրը, որտեղ կարելի է կերակրել խելքը:
- Դուք պետք է հենց այսօրվանից Ձեզ վերաբերվեք, որպես մարդու, որը լուրջ հաջողությունների է հասել:
- Կրթությունը կօգնի Ձեզ գոյատևել, իսկ ինքնակրթությունը կտանի Ձեզ դեպի հաջողություններ:
- Առաջ ես ասում էի. «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ կփոխվի»: Հետո ես հասկացա, որ գոյություն ունի ընդամենը մեկ տարբերակ ամեն ինչ փոխելու՝ փոխել ինքս ինձ:
- Մենք փոխում ենք մեզ երկու պատճառով՝ ոգեշնչում և հուսալքություն: