fbpx

Տարեկանի արտում`անդունդի եզրին։ Մեջբերումներ Ջերոմ Սելենջերի գրքից

Այս վեպը ընդգրկվել է 1923թ-ից հետո գրված 100 լավագույն անգլալեզու գրքերի ցանկի մեջ։ Գրքում պատմվում է 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի կյանքի մասին, ով չի հարմարվում ամերիկյան կյանքի և հանրության հիմնական բարոյական կանոնների խախտմանն ու անտեսմանը։ Նա իրեն շատ միայնակ է զգում և ուզում է փախչել ու մեկուսանալ հասարակությունից։

Մարդիկ երբեք քեզ չեն հավատում։

Տհաճ բան է վախկոտ լինելը։

Երբ տխուր ես, մտածել էլ չես կարող։

Ոչինչ չի փոխվում, փոխվում ես միայն դու։

Բայց եթե ուզում ես  ապրել  մարդկանց մեջ, ստիպված ես ամեն բան էլ ասել։

Վատն այն է, որ երբեմն բոլոր տեսակի հիմարություններն էլ հաճույք են պատճառում մարդուն։

Երբ որևէ բան չափից դուրս լավ ես կատարում, եթե չհետևես քեզ, դառնում ես չափից դուրս ցուցադրական։ Իսկ այդ դեպքում այլևս լավ չի կարող լինել։

Բոլոր մայրերն էլ մի քիչ խելագար են։

Բոլորովին էլ պարտադիր չէ տհաճ լինել ձանձրույթ պատճառելու համար։ Վերջիվերջո լավ մարդն էլ կարող է տրամադրություն փչացնել։

Չի կարելի դադարել մարդուն սիրել միայն այն պատճառով, որ նա մեռել է։

Նախապես ոչ մի բան չես կարող իմանալ։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տարեկանի արտում`անդունդի եզրին։ Մեջբերումներ Ջերոմ Սելենջերի գրքից
Այսպիսի հետաքրքիր և յուրատեսակ տոնածառներ (25 օրինակ)