Ամենադժվարը՝ աղքատ մարդկանց բավարարելն է:
Տվեք նրանց անվճար ինչ-որ բան, և նրանք կորոշեն, որ դա ծուղակ է:
Ասեք նրանց, որ դա ընդամենը ոչ մեծ ներդրում է, կասեն՝ դրանով շատ չես վաստակի:
Ասեք, որ մեծ ներդրումներ անեն՝ կասեն, որ այդքան փող չունեն:
Ասեք, որ նոր թեմաներ փորձեն՝ կասեն, որ փորձ չունեն:
Ասեք, որ դա ավանդական բիզնես է՝ կասեն, որ դա ծանր է:
Ասեք, որ դա նոր բիզնես մոդել է՝ կասեն, որ բուրգ է:
Ասեք, որ խանութ բացեն՝ կասեն, որ ազատություն չկա:
Ասեք, որ նոր բիզնես սկսեն, կասեն, որ ապացույց չկա, որ նոր բիզնեսը կհաջողի:
Նրանք ընդհանուր մի բան ունեն․
Սիրում են հարցում ուղղել Google-ին, լսել ընկերներին՝ նույնքան անհույս, որքան անհույս են իրենք: Նրանք անընդհատ մտորումների մեջ են՝ ավելին, քան համալսարանի պրոֆեսորն է և ավելի քիչ են գործում, քան կույրը:
Ուղղակի հարցրեք նրանց, թե ի՞նչ են կարող: Նրանք Ձեզ չեն պատասխանի:
Իմ եզրակացությունը․
Ձեր սիրտը արագ բաբախելու փոխարեն, ինչո՞ւ ուղղակի ավելի արագ չգործել: Մտորումների մեջ լինելու փոխարեն, ինչո՞ւ չանել այն, ինչի մասին մտածում ես:
Աղքատ մարդիկ անհաջողության են մատնվում մեկ ընդհանուր գծի շնորհիվ․
«Նրանց ամբողջ կյանքն անցնում է սպասումներով»:
Ջեկ Մա, Alibaba-ի հիմնադիր
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։