fbpx

Ճապոնացի կանանց գեղեցկության 5 գաղտնիք

Ինչո՞ւ են ճապոնացի կանայք 40 տարեկանում 20 տարեկանի տեսք ունենում, իսկ նրանց մաշկն այդքան հարթ է և մաքուր՝ բոլոր պատասխանները ներքևում։

1. Ճապոնացի կանայք ճիշտ են սնվում

Բրինձ և բանջարեղեն. սա Ճապոնիայի բոլոր բնակիչների սննդի հիմքն է: Բացի այդ, ճապոնացիների ճաշացանկի մեջ ներառված է ձուկ, ծովամթերք, բակլայավորներ և մրգեր: Ձուկը (կարմիր) և ծովամթերքը հարուստ են ճարպային օմեգա-3 թթուներով, որոնք դրականորեն են ազդում մաշկի վիճակի և առողջության վրա ընդհանուր առմամբ: Իսկ բջջանյութը, որը բանջարեղենի և մրգերի կազմի մեջ է մտնում, մաքրում է աղեստամոքսային տրակտը, այն ազատում է չմարսված սննդի մնացորդներից, վնասակար թունանյութերից և աղտոտումներից:

Բջջանյութի նման ազդեցությունը օրգանիզմը մաքրում է ներսից և դրսից: Բակլայավորները, իրենց հերթին, առանձնանում են վիտամինների և հանքանյութերի հսկայական քանակությամբ` ֆոսֆոր, ֆոլաթթու, յոդ, մեղր, ցինկ և այլն: Յոդը, օրինակ, ամրապնդում է մազերի արմատները, իսկ ցինկը բարելավում է մաշկի վիճակը. չորացնում է պզուկները, ազատում է կարմրությունից և թեփոտումից:

Ճապոնուհիները չեն սիրում շատ ժամանակ ծախսել սնունդ պատրաստելու վրա, այդ պատճառով մթերքները նվազագույն մշակման են ենթարկվում: Դա թույլ է տալիս պահպանել առավել քանակությամբ օգտակար նյութեր: Հետո էլ, աղի փոխարեն, օգտագործվում են թեթև համեմունքներ` սոյայի սոուսի և բուսական յուղի հիմքի վրա:

2. Ճապոնացի կանայք մաշկը պաշտպանում են արևից

Եթե որո ռուսաստանցի կանայք չեն կարող ապրել առանց արևայրուքի և դրա հետևից մոտակա սոլարիում են վազում նույնիսկ գարնանը և ամռանը (սոլարիումի վնասի մասին կարելի է այստեղ կարդալ), ճապոնուհիներն ամեն կերպ ջանում են խուսափել արևի ճառագայթներից: Ճապոնիայում ոչ մի կին երբեք սոլարիում չի գնա, ավելին` փողոց դուրս չի գա, առանց պաշտպանվելու ուլըրամանուշակագույն ճառագայթներից: SPF-պաշտպանությամբ քսուքներ կան յուրաքանչյուր պայուսակում. Ճապոնուհիները դա քսում են նույնիսկ երբ ամպամած է և անձրև է գալիս: Չէ որ հայտնի է, որ արևի բացասական ազդեցությունը, այն է` А տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթները ոչնչացնում են մաշկի էլաստինը և կոլագենը, կարող է մաշկի վրա իր հետքը թողնել նաև ամպերի արանքով անցնելով:

3. Ճապոնացի կանայք խնամքով հոգ են տանում մաշկին

Ճապոնուհիների համար մաշկի խնամքը մի ամբողջ ծես է. ճապոնական փիլիսոփայության համաձայն, մարմինը տրված է ժամանակավոր օգտագործման համար, այդ պատճառով անհրաժեշտ է առավելագույնս խնամքով վարվել նրա հետ: Ճապոնացի կանայք մեծ ուշադրություն են հատկացնում մաքրմանը. գելի օգնությամբ հեռացվում են մակերևութային աղտոտումները և դիմահարդարումը, հետո օճառի փրփուր է քսվում, որը խորությամբ, բայց միաժամանակ մեղմորեն մաքրում է մաշկը: Փրփուրից հետո սիճուկ են քսում և բազմաստիճան մաքրումն ավարտում է այսպես կոչված ավարտող միջոցը. դա կարող է լինել գել, կաթնանման հեղուկ կամ գելային կազմություն ունեցող քսուք: Նման միջոցը պաշտպանում է մաշկը և խոնավությունը պահում է նրա ներսում: Ճապոնուհիները շատ են սիրում չլվացվող դիմակներ, որոնք քսում են գիշերը և մաշկը 10—12 ժամվա ընթացքում սնուցում են օգտակար նյութերով:

4. Ճապոնացի կանայք բնական բաղադրիչներով դիմահարդարում են օգտագործում

Հազիվ թե հաջողվի ճապոնուհուն անակնկալի բերել վարունգով կամ ելակով դիմակ դնելիս: Ճապոնացի կինը նման բան չի անի մի պարզ պատճառով. նա չգիտե, թե որքանով բնական են այդ բանջարեղեններն ու հատապտուղները: Այդ պատճառով ճապոնուհիները նախապատվությունը տալիս են միայն բնական բաղադրիչներին:

5. Ճապոնացի կանայք ԲԱՀ են ընդունում

Ճապոնիայի բնակիչների մոտ 90 տոկոսը տարբեր հավելումներ է ընդունում. այդ երկրում դրանք առկա են մեծ քանակությամբ` տարբեր ուղղությունների: Դրանք բոլորն անվտանգության խիստ վերահսկողություն են անցնում. շուկա դուրս գալու համար արտադրող ընկերությունն իր հավելումները փորձարկում է 10 տարվա ընթացքում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag