fbpx

Ջեյմս Ֆոուլի. համարձակներից համարձակը

Միգուցե ոչ բոլորը իմանան Ջեյմս Ֆոուլիի մասին: Կփորձեմ այս նյութով ձեզ պատմել աշխարհի ամենահամարձակ լրագրողներից մեկի մասին, ով վտանգի ենթարկեց իր կյանքը, որպեսզի ցույց տա աշխարհին, թե ինչպիսի պայմաններում են ապրում հակամարտության մեջ գտնվող երկրների մարդիկ:

Ջեյմս Ֆոուլին աշխարհի ամենահայտնի ֆոտոլրագրողներից մեկն է, ով ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց: Նա ցանկանում էր ապրել մի աշխարհում, որտեղ կհարգեն յուրաքանչյուրի իրավունքները: Ջիմի (հենց այդպես են անվանում Ջեյմս Ֆոուլիին նրա հարազատները) հարազատներից մեկը այսպես է բնութագրում նրան.

Նա հոգատար էր, ուրախ ոգով: Նա բարձրացնում էր աղքատության, հակամարտության մեջ գտնվող մարդկանց ձայնը: Ջիմը սիրեց նրանց, լսեց նրանց պատմությունները, պաշտպանեց այդ մարդկանց:

2011 թվականին Ֆոուլին 3 լրագրողների հետ միասին գերևարվեց Լիբիայում, Մուամար Քադաֆիի զինվորների կողմից: Լրագրողներից Անտոն Հեմերլը սպանվեց, իսկ Ֆոուլին ազատ արձակվեց 44 օրից: Հարցազրույցներից մեկի ժամանակ Ֆոուլին ասել է.

– Ինձ գրավում է հակամարտությունների դրաման և ես ցանկանում եմ մարդկանց պատմել այն ամենի մասին, ինչը չի պատմվել: Ես  ծայրահեղ բռնության եմ ենթարկվում, բայց ես ցանկանում եմ իմանալ, թե ինչն է այդ մարդկանց հանում միմյանց դեմ:

Չնայած այդ ամենին, նա շարունակում էր համարձակորեն կատարել իր աշխատանքը: Ֆոուլին այս անգամ ցանկանում էր ցույց տալ աշխարհին, թե ինչ պայմաններում են ապրում Սիրայում բնակվող մարդիկ, սակայն նրա համարձակությունը այս անգամ ունեցավ ավելի վատ հետևանքներ և ֆոտոլրագրողը այս անգամ գերևարվեց «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Երկրորդ գերևարությունը վերջինն էր Ջիմի համար: ԻՊ-ի զինյալները նրա ազատության դիմաց ԱՄՆ-ից պահանջեցին 100 միլիոն դոլլար և դրա հետ մեկտեղ դադարեցնել ավիահարվածները ահաբեկիչների ուղղությամբ, սակաայն ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվեցին կատարել նրանց պահանջները և Ֆոուլիին ու մյուս գերիներին փրկելու անհաջող փորձ ձեռնարկեցին: Ցավոք, 2014 թվականի օգոստոսի 19-ին ահաբեկիչները հրապարակեցին տեսանյութ, որտեղ ցույց են տալիս, թե ինչպես են գլխատում Ջիմին:

Ֆոուլիի դաժան սպանությունը ցնցեց ամբողջ աշխարհը: Այն մեծ արձագանք գտավ ողջ աշխարհում:

Նա դարձավ իդեալ մի շարք լրագրողների համար:

Ջիմի հայրը՝ Ջոնը այսպես են հիշում որդուն.

Նա ոգեշնչում էր մեզ և ուրիշներին: Մենք կարոտում ենք նրա սերը, քաջությունը, վճռականությունը, նրա ժպիտը:

Հրապարակման ներկայացրեց՝ Սիրանուշ Ադամյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ջեյմս Ֆոուլի. համարձակներից համարձակը
Հնարամտության ԳԼՈւԽԿՈՏՐՈՒԿ. ինչո՞ւմ է կասկածի պատճառը