Հավանաբար շատերը կհամաձայնվեն, որ կան բազմաթիվ բաներ, որոնց վրա չարժե ժամանակ և ուժ ծախսել։ Անպայման չէ, որ դա լինի վատ բան, ուղղակի դրանք կարող են լինել անօգուտ բաներ…
Հեռուստացույց դիտել
Մենք չենք ուզում ասել, որ հեռուստացույց ընդհանրապես պետք չէ դիտել, ոչ… Պետք չէ դիտել զոմբիացնող թոք-շոուներ, անորակ ֆիլմեր և սերիալներ։ Նորություններն ավելի լավ է կարդալ, ինտերնետ-պարբերականները շատ ավելի օպերատիվ են և ընտրությունն էլ բավական լայն է։ Հեռուստացույցն իրականում գնալով ավելի ու ավելի անօգուտ է դառնում…
Լինել ինչ-որ մեկի հետ՝ միայն միայնության կամ ձանձրույթի պատճառով
Դա նշանակում է մնալ դժբախտ, բայց արդեն ինչ-որ մեկի կողքին։ Այդպիսի ընտրությունը կդանդաղեցնի Ձեզ և թույլ չի տա անհրաժեշտ մարդուն անհրաժեշտ պահին մոտենալ Ձեզ…
Փորձել լուծել ուրիշների պրոբլեմները
Նույնիսկ եթե դուք դրանք լուծեք, հավանաբար, Ձեզ դրա համար շնորհակալություն էլ չեն հայտնի։ Իսկ դուք կծախսեք ուժեր, ժամանակ, հնարավոր է նաև վերջին փողերը… Հավատացեք, նույնիսկ մտերիմ ընկերները չպետք է լուծեն մեկմեկու պրոբլեմները։ Եվ այժմ դուք կարող է չհամաձայնվեք, բայց մի օր կյանքը ցույց կտա, որ ուրիշների պրոբլեմների մեջ ավելի լավ է չմտնել։
Վիճել
Արժե վիճել միայն եթե դուք և Ձեր զրուցակիցը բավական ադեկվատ մարդիկ եք, որպեսզի վեճի մեջ կարողանաք գտնել նոր տեսակետ, նոր հայացք ինչ-որ բանին։ Մնացած բոլոր դեպքերում՝ դա ժամանակի անտեղի կորուստ է։
Զբաղվել նրանով, ինչը Ձեզ դժբախտ է դարձնում
Գնալ չսիրված աշխատանքի, ստանալ «ոչ այն» կրթությունը, հարաբերությունների մեջ գտնվել չսիրած մարդու հետ.. Դադարեք անել ինչ-որ բան, որպեսզի երջանիկ լինեք…արեք այն, ինչը Ձեզ երջանիկ է դարձնում հենց հիմա։
Ստեղծել պրոբլեմների տպավորություն
Ահա դուք չունեք ոչ մի պրոբլեմ, բայց դուք նվնվում եք, որ ցանկանում եք նոր զգեստ, բայց փողը չի հերիքում… կա մարդկանց այնպիսի կատեգորիա, որոնք շատ ուրջ զբաղված են պրոբլեմների ստեղծմամբ։ Դա թույլ է տալիս նրանց լինել դժբախտ, տխուր… բայց միայն դրանում ոչ մի իմաստ չկա։
Փորձել ինչ-որ մեկին ստիպել սիրել Ձեզ
Ոչ, տղամարդը կարող է փորձել գրավել աղջկա սիրտը… աղջիկը կարող է ջանքեր գործադրել, որպեսզի իր վրա ուշադրություն հրավիրի… Բայց ոչ ոք, ոչ մի դեպքում չպետք է ստիպի, աղաչի կամ համոզի, որպեսզի սիրեն իրեն։