fbpx

Դոպինգ հովազների համար (+ վիդեո)

ՀովազՎաղուց հայտնի է, որ Հարավային Ամերիկայում բնակվող շատ ցեղեր բժշկական կամ կրոնական նպատակներով օգտագործում են տարբեր տեսակի բույսեր, որոնց մեջ պարունակվում են հալյուցինագեններ: Պարզվում է, որ որոշ բույսերի հրաշագործության մասին գիտեն ոչ միայն մարդիկ, այլ նաև հովազները:

Այսպես, հովազները ուտում են հոգիների պատատուկը (Banisteriopsis caapi), որը պարունակում է փսիխոակտիվ նյութեր: Բույսը կուլ տալուց հետո կենդանին որոշ ժամանակ թավալ է գալիս գետնին, ինչպես կատուները կատվախոտ ուտելիս: Բայց արդյունքում, համաձայն գիտական հետազոտության այդ բույսը նպաստում է հովազների զգայական համակարգի ուժեղացմանը և որպես հետևանք՝ ուժեղանում է որսի որակը:

Փաստորեն ստացվում է, որ, որպեսզի ավելի լավ որս անեն՝ հովազները ուտում են բույսեր, որոնք պարունակում են փսիխոտրոպ նյութեր:

աղբյուրը՝ National Geographic


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag