fbpx

Իվ Սեն Լորանի 12 խորհուրդները, որոնք դուր կգան ոչ բոլոր կանանց

Մոդելյեր ապստամբ․․․

Կուտուրյե Իվ Սեն Լորանին անվանում են նորաձևության արդյունաբերության հեղափոխական, բարձր նորաձևության փոքրիկ իշխան և հավերժական դասական: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է, որ Սեն Լորանն առաջինն էր, ով նորաձևությունը բարձրացրեց արվեստի մակարդակի:

Իվը հայտնի դարձավ, երբ լրացավ նրա 17 տարին: Նրա մշակած մի փոքր սև զգեստի նախագիծը լավագույնը ճանաչվեց մի շատ հեղինակավոր մրցույթում՝ շրջանցելով Կարլ Լագերֆելդի մշակած տարբերակին: Երիտասարդ մոդելյերին իր մոտ աշխատանքի հրավիրեց Քրիստիան Դիորը և այդպես սկսվեց լեգենդար մոդելյերի կարիերան:

Սենթ Լորանը նորարար էր և նույնիսկ որոշ չափով ապստամբ. Հենց նա էր, ով ստեղծեց ունիսեքս նորաձևությունը, որի շնորհիվ տղամարդկանց և կանանց հագուստի միջև եղած սահմանը լղոզվեց: Սմոկինգներով, բարձր կոշիկներով և տաբատով կանայք սկսեցին ավելի ազատ և վստահ զգալ:

Ահա մեծագույն մոդելյերի 12 ուղղամիտ խորհուրդները.

1. Այս կյանքում ես ափսոսում եմ միայն մի բանի համար, որ ես չեմ հնարել ջինսերը:

2. Զգեստապահարանը՝ կենսակերպ է:

3. Գեղեցիկ լինելու համար կնոջը բավական է, որ կրի սև սվիտեր, սև կիսաշրջազգեստ և թևանցուկ գնա այն տղամարդու հետ, ում սիրում է:

4. Եթե կնոջ մարմինը լավ խնամված է, միշտ կգտնվի մեկը, ով նրա համար կգնի ջրաքիսի մուշտակ:

5. Սերը՝ լավագույն կոսմետիկան է, այն զարմանալիորեն զարդարում է սիրահարված կնոջ դեմքը:

6. Ինձ համար ֆիզիկապես ցավալի է տեսնել մի կնոջ, ով իր ձեռքերով նորաձևության զոհ է դարձել և զվարճալի ու տարօրինակ տեսք ունի:

7. Նորաձևությունը ժամանակավոր է, ոճը՝ հավերժ: Նորաձևությունը ոչ միայն պետք է գեղեցիկ դարձնի կանանց, այլև նաև հանգստացնի նրանց, ինքնավստահություն հաղորդի:

8. Երբեք մի շփոթեք նրբագեղությունը պճնամոլության հետ:

9. Հագուստը պետք է համապատասխանի կնոջ անհատականությանը, և ոչ թե հակառակը:

10. Տարիների ընթացքում ես հասկացա, որ հագուստի մեջ ամենակարևորը կինն է, ով հագնում է այն:

11. Կնոջ համար լավագույն հագուստը՝ իրեն սիրող տղամարդուն գրկելն է: Բայց նրանց համար, ովքեր զրկված են այդպիսի երջանկությունից՝ կամ ես:

12. Էլեգանտ կարող է կոչվել միայն այնպիսի շլացուցիչ հագուստը, որը երկու անգամ չի կարելի հագնել:

Ո՞ր մեջբերման հետ եք համաձայն:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իվ Սեն Լորանի 12 խորհուրդները, որոնք դուր կգան ոչ բոլոր կանանց
ԹԵՍՏ․ Դուք խելացիք եք, եթե կարողանաք պատասխանել թեստի բոլոր հարցերին