fbpx

Դա լավ է – առակ

Մի աֆրիկյան թագավոր ուներ մտերիմ մի ընկեր, որի հետ միասին մեծացել էին: Այդ ընկերը կյանքի բոլոր իրադարձություններ՝ լիներ դա դրական կամ բացասական, սովորույթ ուներ ասել. «Դա լավ է»:

Մի անգամ թագավորը գնացել էր որսորդության: Պատահում էր, որ ընկերը նախապատրաստում էր զենքերը, երբ թագավորը որոշում էր գնալ որսորդության: Այս անգամ, ըստ երևույթին նա ինչ-որ մի բան ճիշտ չէր արել: Երբ թագավորը վերցրեց ընկերոջից զենքը և կրակեց՝ նրա բութ մատը կտրվեց: Քննելով իրավիճակը, ընկերը ասաց. «Դա լավ է»: Թագավորը բարկացավ. «ո՛չ դա լավ չէ» և հրամայեց ընկերոջը բանտ նստացնել:

Անցավ մոտ մեկ տարի: Թագավորը որս էր անում մի տարածքում, որում ըստ իրեն ինքը ավելի ապահով էր: Սակայն հանիբալները գերի են վերցնում իրեն և գյուղ են տեղափոխում մնացած գերիների հետ միասին: Նրանք կապում են թագավորի ձեռքերը, ցախ են բերում, սյուն են տեղադրում և կապում են թագավորին սյանը: Երբ հանիբալները մոտ են գալիս, որպեսզի վառեն կրակը, նրանք նկատում են, որ թագավորի մոտ բացակայում է բութ մատը: Իրենց սնահավատության համաձայն, նրանք երբեք չէին ուտում մեկին, ով ուներ մարմնի որևէ արատ: Արձակելով թագավորին, նրան բաց են թողում:

Վերադառնալով տուն, թագավորը հիշում է այն իրադարձությունը, երբ ինքը կորցնում է մատը և խղճի խայթ է զգում, որ այդպես է վարվել ընկերոջ հետ: Նա մի անգամից քայլերը ուղղում է դեպի բանտ, որպեսզի զրուցի ընկերոջ հետ:

– Դու ճիշտ էիր, որ դա լավ է, որ ես մնացի առանց մատի:

Եվ նա պատմում է այն ամենը, ինչ իր հետ պատահել է:

– Ես շատ եմ զղջում, որ քեզ բանտ եմ նստացրել, դա իմ կողմից վատ արարք էր:

– Ո՛չ, – պատասխանում է ընկերը, – դա լա՛վ է:

– Ի՞նչ ես խոսում, արդյո՞ք դա լավ է, որ ես իմ ընկերոջը ուղիղ մեկ տարի բանտ էի նստացրել:

– Եթե ես բանտում չլինեի, ապա ես կլինեի քեզ հետ այնտեղ և ինձ կուտեին, – պատասխանում է ընկերը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Դա լավ է – առակ
Թեստ. Որքա՞ն ուշադիր եք