Իտալիան դա ոչ միայն եվրոպական քաղաքակրթության բնօրրանն է, Վերածննդի հանճարների հայրենիքը, երկիր որը նման է երկարաճիթ կոշիկի, այլ նաև ժողովրդական իմաստության իսկական գանձարան: Միջերկրականն ծովի ափին բնակվում են զարմանալի, կյանքով լեցուն, էմոցիոնալ մարդիկ, ովքեր շատ են սիրում գինի և գեղեցիկ կանանց: Նրանք նաև հայտնի երկարակյացներ են: Շատ բան կարելի է նրանցից սովորել: Եվ այսպես իտալական իմաստություններ.
- Երբ խաղն ավարտվում է, թագավորն ու զինվորը տեղադրվում են նույն արկղի մեջ:
- Վրեժը դա մի ուտեստ է, որը հրամցվում է սառը վիճակում:
- Ավելի լավ է ապրել մեկ օր առյուծի հետ, քան ամբողջ կյանքդ ոչխարի:
- Հյուրերը դա նույնն է ինչ ձուկը՝ երեք օրից հոտում են:
- Կյանքը նման է Ամանորյա տոնածառի՝ միշտ կգտնվի մեկը ով կջարդի տոնածառի խաղալիքը:
- Աստված իմ, փրկիր ինձ ընկերներից, իսկ թշնամիների հարցերը ես ինքս կլուծեմ:
- Ով գիտի իրեն՝ գիտի ամբողջ աշխարհը:
- Չկա ոչինչ անհնարին, եթե դու դա ուզում ես:
- Մի դատիր մարդուն նրանով, ինչ խոսում են նրա ետևից:
- Գինին և ընկերությունը եթե հին չեն, ապա գրոշ անգամ չարժեն:
- Եթե ստում ես՝ եղի՛ր հակիրճ:
- Ժամանակ առ ժամանակ հանդուրժիր հիմարներին՝ կարող է արժեքավոր ինչ-որ բան սովորես, սակայն երբեք մի վիճիր նրանց հետ:
- Եղանակը, ամուսինը և որդիները այնպիսին են, ինչպիսին թվում են:
- Թշնամիները վտանգավոր են, երբ թվում են պարտված:
- Երկու տարբերակ կա կնոջ հետ վիճելու: Նրանցից և ոչ մեկն էլ չեն աշխատում:
- Գեղեցկությունն առանց բարության նման է թթված գինուն:
- Էշ ծնվածը ձի չի մեռնի:
- Ուզում ես, որպեսզի քեզ գնահատե՞ն. մահացի՛ր:
- Երբ ընտրում ես կին կամ գնում ես ձի փակիր աչքերդ և վստահիր Աստծուն:
- Ոչ ոք չի ցանկանում լինել միայնակ, նույնիսկ դրախտում:
- Ամեն ինչ Աստծուց է, բացառությամբ կնոջ:
- Ոչինչ չանելով սովորում ես անել վատ:
- Սերը, կրակը և հազը մարդկանցից չես թակցնի:
- Սիրային պատերազմում հաղթում է նա, ով հեռանում է:
- Ով գարեջուր է խմում, ապրում է մինչև հարյուր տարի:
- Բավարար չէ փող ունենալ, պետք է նաև իմանալ այն ծախսելու ձևը:
- Դանդաղ ծերությունը երկարակեցության գրավականն է:
- Միայն իսկական ընկերը կասի ձեզ, որ ձեր դեմքը կեղտոտ է:
- Ձեռք մի տուր պրոբլեմներին, քանի դեռ նրանք ձեռք չեն տվել քեզ:
- Աշխարհը պատկանում է համբերատարներին:
- Հույսը լավ է նախաճաշին, բայց վատ ընթրիքին:
- Գետի խորությունը երբեք մի չափիր երկու ոտքով:
- Չկա խաղաղություն հավանոցում, որտեղ աքլորը լռում է, իսկ հավը բղավում:
- Սև հավը նույնպես ածում է սպիտակ հավկիթներ:
- Ավելի լավ է ունենալ բավական, քան շատ:
- Աստված սիրում է խոսել նրանց հետ, ովքեր լռում են:
- Մարդուն ավելի շատ փոխում են տարիները, քան գրքերը:
- Ինչը քոնն է, չի վերցնի ոչ մեկ