Կենդանակերպի յուրաքանչյուր ներկայացուցիչ օժտված է մի շարք բնութագրերով՝ ինչպես լավ, այնպես էլ վատ: Այս աստղագուշակը կներկայացնի այն բնավորության գծերը, որոնք կենդանակերպի յուրաքանչյուր նշան ինքն իր մեջ ատում է:
Խոյ
Խոյը ատում է սեփական իմպուլսիվությունը: Դրա շնորհիվ է, որ նա հապճեպ որոշումներ է կայացնում, ինչի համար հետագայում ափսոսում է: Օրինակ, SMS է գրում նախկինին, կոպիտ է խոսում շեֆի հետ կամ էլ բղավում է իր երկրորդ կեսի վրա:
Ցուլ
Ցուլին բարկացնում է իրերի վրա երկար սևեռվելու սովորությունը: Ձեզ համար դժվար է ներել վիրավորանքները, բաժանվելուց հետո մոռանալ նախկինին կամ բաց թողնել անցյալը: Դուք ուղղակի ուզում եք մոռանալ երեկվա մասին և սկսել ապրել այսօրով:
Երկվորյակներ
Երկվորյակներ կենդանակերպի նշանը ատում է այն փաստը, որ իր համար դժվար է պարզ որոշումներ կայացնել: Անհաստատակամության պատճառով դուք անընդհատ երկմտում եք ընտրանքների միջև և շատ եք մտածում: Դուք պարզապես ցանկանում եք միանշանակություն գոնե ամենապարզ հարցերի մեջ:
Խեցգետին
Խեցգետնին վրդովեցնում է իր զգայուն բնույթը: Դուք շատ եք անհանգստանում ամեն ինչի համար, կարող եք դատարկ տեղը լաց լինել և ստեղծում եք դրամա այնտեղ, որտեղ դրա պատճառը չկար: Նույնիսկ պարզ կատակներն եք ընդունում որպես վիրավորանք:
Առյուծ
Առյուծը երբեմն ցանկանում է հրաժարվել բոլորին վերահսկելու սովորությունից: Ոչ, դուք ծնված առաջնորդ եք և դրա կարիքը զգում եք: Բայց, մյուս կողմից, դուք նաև տեսնում եք, թե ինչպես է այն վանում ձեզանից ուրիշներին և խանգարում կառուցել հարաբերություններ:
Կույս
Կույսը՝ բոլորին կառավարելու սովորությամբ, մեկ այլ առաջնորդի օրինակ է: Ենթագիտակցորեն դուք հասկանում եք, որ կյանքը կդառնա ավելի հեշտ, երբ թույլ տաք, որ ձեզ օգնեն: Բայց դուք շարունակում եք պնդել ձեր անկախությունը և փորձում եք բոլորին սովորեցնել, թե ինչպես ճիշտ ապրել:
Կշեռք
Կշեռք կենդանակերպի նշանը ատում է, որ չափազանց շատ է ինքն իրեն երես տալիս: Դուք ինքներդ ձեզ թույլ եք տալիս լինել ծույլ, քմահաճ կամ ուտել մի բան, որը վնասակար է Ձեր առողջությանը: Արդյունքում, դուք փչացնում և վնասում եք ինքներդ ձեզ:
Կարիճ
Կարիճը տանել չի կարողանում իր սեփական նախանձը, որը ծագում է ոչ միայն ավելի հաջողակ անծանոթ մարդկանց հանդեպ, այլև նույնիսկ սեփական ընկերների երջանկության պատճառով: Դուք խանդում եք ձեր ընկերներին և երկրորդ կեսին, ինչպես նաև նախանձից այրվում եք, երբ պաշտոնի բարձրացում է ստանում մեկ ուրիշը:
Աղեղնավոր
Համբերության պակաս: Սա այն է, ինչի համար Աղեղնավորը միշտ ափսոսում է: Նա ցանկանում է դառնալ ավելի զուսպ և համբերատար: Այս սովորությունը ձեզ ստիպում է միշտ շտապել, նախագծերը նետել կես ճանապարհին կամ ամեն ինչ անել իմիջայլոց:
Այծեղջյուր
Այծեղջյուրին զայրացնում է սեփական նյարդայնությունը: Ձեզ համար դժվար է համակերպվել, թե որքան հեշտությամբ կարող եք վիրավորվել մարդկանց ցածր հանդուրժողականության պատճառով: Հաճախ, շրջապատող մարդիկ այնքան են նյարդայնացնում իրենց հիմար պահվածքով և ծուլությամբ, որ ուղղակի չես ուզում շփվել նրանց հետ:
Ջրհոս
Ջրհոսը ատում է մարդկանցից հեռանալու իր սովորությունը: Դուք սիրում եք ազատությունը, այդ պատճառով դիտավորյալ կերպով ձեզ հեռացնում եք ձեր հարազատներից կամ մտերիմ ընկերներից, քանի որ վախենում եք չափազանց կախված լինել: Արդյունքում ինքներդ ձեզ դատապարտում եք կամավոր մենակության:
Ձկներ
Ձկներ կենդանակերպի նշանը միշտ վշտանում է ամեն ինչ ներելու իր սովորության պատճառով: Սա լավ բնավորության հատկություն է, բայց դա ձեզ խանգարում է ապրել, քանի որ մարդիկ պարզապես սկսում են շահագործել այդ փաստը: Փաստացի՝ ձեզ շրջապատում եք թունավոր և վտանգավոր մարդկանցով:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: