fbpx

IQ թեսթերը չեն որոշում ինտելեկտի մակարդակը

ԻնտելեկտԱնձամբ ես միշտ եմ կասկածել IQ թեսթերին, միշտ չեմ հավատացել դրանց, քանի որ անձամբ մի քանի հոգու ճանաչում եմ, որ բավական լավ IQ բալեր են հավաքում, սակայն մեղմ ասած չեն փայլում իրենց ինտելեկտով:

Եվ ահա՝ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ IQ թեսթերը չեն կարող հանդիսանալ մարդու ինտելեկտի մակարդակի ցուցանիշ: Ավելին, գիտնականները պնդում են, որ մեկ թեսթը, համենային դեպս  արդեն ստեղծված թեսթերից մեկը, չի կարող գնահատական տալ ձեր ինտելեկտին:

Արևմտյան Օնտարիոյի համալսարանի մասնագետները խնդրել են 100 000 կամավորների անցնել ճանաչողական առանձնահատկությունները ստուգող 12 թեսթ և անց են կացրել ուղեղի որոշ հատվածների սքանավորում:

Ստացված ինֆորմացիայի վերլուծումից հետո նրանք հայտնաբերեցին, որ մարդիկ ունեն ոչ թե ինտելեկտի գործակից, այլ այսպես կոչված «ճանաչողական պրոֆիլ», որը կազմված է 3 բաղկացուցիչից՝ դատողություն, վերբալ ունակություններ և կարճաժամկետ հիշողություն:

Գիտնականները եզրահանգման են եկել, որ ինտելեկտը շատ ավելի բարդ հասկացություն է, որ հնարավոր լինի այն չափել կամ բնութագրել IQ թեսթերի միջոցով:

Մի մարդ կարող է օժտված լինել հրաշալի վերբալ ունակություններով, բայց օժտված լինի ոչ այդքան լավ մնացած երկուսով:

IQ թեսթերը անիմաստ են և ասում են միայն այն, որ դուք ուժեղ չեք IQ թեսթերից:

Ինտելեկտի մակարդակը. հետազոտությունների
այլ եզրահանգումներ

Ինտելեկտ

Ծերացումը բացասական է ազդում դատողության և կարճաժամկետ հշողության ունակությունների վրա, բայց չի ազդում վերբալ ունակությունների վրա:

Ծխելը բացասական է ազդում վերբալ ունակությունների և կարճաժամկետ հիշողության, բայց չի ազդում դատողության վրա:

Մարդիկ, որոնք վիդեոխաղեր են խաղում, առավել լավ են կատարում խնդիրներ կապված լոգիկ դատողության և կարճաժամկետ հիշողության հետ:

Մթերքները ուղեղի աշխատանքի լավացման համար էֆեկտիվ չեն:

Մարդիկ, որոնք մարզում եմ իրենց ուղեղները, օժտված չեն ինտելեկտի 3 ասպեկտների լավագույն ցուցանիշներով, քան նրանք ովքեր դա չեն մարզում:

Ինտելեկտի գործակիցը

IQ թեսթ

Ինտելեկտի գործակիցը դա՝ համեմատած ամբողջ բնակչության կոնկրետ մարդու կոգնիտիվ (իմացողական, ճանաչողական) ունակությունների գումարային քանակական արժեքն է:

IQ թեսթերը օգտագործում են ստանդարտ սանդղակ, որտեղ միջին ցուցանիշն է 100-ը: Թեսթերի մեծ մասում 90-ից 110 ցուցանիշը մատնանշում է միջին ինտելեկտ: 130-ից բարձրը խոսում է բացառիկ ինտելեկտի մասին, իսկ 70-ից ցածրը խոսում է մտավոր հետամնացության մասին:

Ամենահայտնի IQ թեսթերից են Այզենկի, Վեկսլերի, Ռավենայի, Ամտախաուերայի և Կետելլայի թեսթերը:

Ինտելեկտի տեսակները

ինտելեկտի տեսակները

Դոկտոր Հովարդ Գարդեները մշակել է բազմակի ինտելեկտի տեսությունը, որտեղ պնդում է, որ մարդիկ օժտված են տարբեր տեսակի մտավոր ունակություններով: Ըստ գիտնականի, գոյություն ունի ինտելեկտի 9 տեսակ.

  • լինգվիստիկ ինտելեկտ
  • լոգիկա-մաթեմատիկական ինտելեկտ
  • երաժշտական ինտելեկտ
  • տարածական ինտելեկտ
  • մարմնա-կինեստիկական ինտելեկտ
  • միջանձնական ինտելեկտ
  • ներանձնական ինտելեկտ
  • նատուրալիստական ինտելեկտ
  • էքսզիստենցիալ ինտելեկտ:

Աղբյուրը՝   www.thestar.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
IQ թեսթերը չեն որոշում ինտելեկտի մակարդակը
ԹԵՍՏ. Ընտրեք փղերից մեկին և իմացեք բնավորության թաքուն կողմերը