Հետազոտելով չինական Weibo սոցիալական ցանցը Բեյհանգյան համալսարանի (Beihang University) գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ համացանցում զայրույթը տարածվում է ավելի արագ քան մնացած էմոցիաները (օրինակ ուրախությունը):
Հոգեբանները համակարգչային ծրագրի օգնությամբ մարդկանց հաղորդագրություններից առանձնացրել են բանալի բառերն ու սմայլիկները և դասավորել դրանք ըստ բաժինների՝ զայրույթ, տխրություն, ուրախություն և հակակրանք: Գիտնականները նաև հաշվի են առել հաղորդագրությունների վերատարածումը (re post):
Նշենք, որ Weibo-ն դա Twitter-ի չինական նմանակն է: Ներկա պահին այն ունի 500 միլիոն գրանցված օգտատեր, որոնք տեղադրում են օրվա մեջ ավելի քան 100 միլիոն հաղորդագրություն:
Գիտնականները 2010թ. 6 ամսվա ընթացքում հետազոտել են 70 միլիոն հաղորդագրություն, որոնք կատարվել են 200 000 օգտատերի կողմից: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ որոնք ունեն ընդհանուր էմոցիոնալ տրամադրվածություն ունակ են խմբավորվելու և միմյանց հետ համագործակցելու:
Ընդ որում զայրույթը ավելի արագ է տարածվում զրուցակիցների մեջ, քան յուրաքանչյուր (հատկապես դրական) էմոցիա:
«Weibo-ի օգտատերերը հատկապես ագրեսիվ են արձագանքում ընկերների կողմից զայրույթ պարունակող նորությունների վերատարածմանը, – պատմում է համակարգչային գիտությունների պրոֆեսոր Կե Սյույը՝ հետազոտության հեղինակներից մեկը»:
Ավելի մանրամասն այս հետազոտությունների մասին կարող եք կարդալ вести.ру-ի հոդվածում: