
Ինտերնետի արագության անընդհատ աճը և նոր ծառայությունների զարգացումը ուր որ է կբերի մարդկանց վիդեո ֆիլմեր դիտելու հեղափոխության: Ըստ HS Screen Digest կազմակերպության անալիտիկների կողմից բերված տվյալնների, 2012-ին ինտերնետում ֆիլմերի դիտումը առաջին անգամ կգերազանցի DVD-ով կամ Blu-ray սկավառակներով դիտված ֆիլմերի թվին: Առայժմ դա միայն ԱՄՆ-ում:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը հղում կատարելով հետազոտված արդյունքներին. անցած տարի ամերիկացիները ինտերնետով, օրինական ձևերով ֆիլմեր են դիտել 1.4 միլիարդ անգամ: 2012-ին այդ թիվը կմեծանա մոտ 2.5 անգամ, հասնելով 3.4 միլիարդի: Նույն ժամանակում կրիչներով (սկավառակներ) դիտումը 2011-ին գրանցված 2.6 միլիարդից 2012-ին կընկնի մինչև 2.4 միլիարդ:
«Մենք այժմ ականատես ենք կրիչների վրա գտնվող կինոյի դարաշրջանի վերջին, սակայն անցման համար դեռևս ժամանակ է պետք».- նշում է IHS անալիտիկ Դեն Կրիանը:
Այս ամենում կարևոր դեր է խաղում այն հանգամանքը, որ օնլայն ֆիլմերի արժեքը համեմատաբար ավելի ցածր է: Եթե DVD-ով կամ Blu-ray սկավառակներով ֆիլմերի դիտումը արժի միջինը 4.72 դոլլար, ապա օնլայն դիտումների վրա ամերիկացի սպառողը ծախսում է ընդամենը 50 ցենտ:
VESTI.RU
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: