fbpx

Հետաքրքիր փաստեր սիրո մասին

սերՍիրահարվածությունը մեր հոգեկանի և մարմնի վրա հանգստացնող ազդեցություն է թողնում: Այն մեծացնում է նյարդային բջիջների աճի ֆակտորը, որն էլ վերականգնում է նյարդային համակարգը և բարելավում է սիրահարվածների հիշողությունը:

Սերը նման է կոկաինի: Այն ազդում է ուղեղի նույն հատվածի վրա, առաջացնում է նույն էյֆորիան՝ ինչ զգում են կոկաին օգտագործած մարդիկ:

Սերը նույն սթրեսային ազդեցությունը ունի օրգանիզմի վրա, ինչպիսին ունի խորը վախի զգացողությունը: Ընդ որում առկա են նույն ֆիզիոլոգիական ռեակցիաները՝ բիբերի մեծացում, ձեռքի ափերի քրտնարտադրություն, սրտի կծկումների հաճախականության մեծացում:

Ըստ մաթեմատիկական տեսության, մենք պետք է հանդիպենք տասնյակներով մարդկանց հետ մինչ զուգընկերոջը գտնելը: Դա մեզ ավելի լավ հնարավորություն է ընձեռում ամուսնանալ սիրելով:

Երբ մեզ լքում են, մենք որոշ ժամանակ մեզ մերժած մարդուն ավելի շատ ենք սիրում: Բանը նրանում է, որ ուղեղի այն հատվածները, որոնք գործարկվում են երբ մենք գտնվում ենք երջանիկ միության մեջ՝ դեռ երկար ակտիվ վիճակում են մնում:

Գոյություն ունի բացատրություն, թե ինչու են ծառայողական սիրավեպերը այդքան հաճախ պատահում: Սիրո ամենամեծ կանխագուշակող ֆակտորը դա մտերմությունն է կամ մոտ լինելը: Մտերմությունը ծնում է կոմֆորտ և կապ և հետևաբար՝ սեր:

Ամեն հինգերորդ սիրավեպը կայացել է այն ժամանակ, երբ զույգերից մեկնումեկը այդ պահին ունեցել է այլ զուգընկեր:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4 из 5 )
MediaMag