Դելֆինը ծովային կենդանիներից առանձանում է իր յուրատիպ կատարելությամբ: Այս բարյացկամ արարածները առանձնանում են իրենց ուրախ բնավորությամբ և բարձր ինտելեկտով: Իսկ միայն դելֆիններին բնորոշ յուրահատուկ ունակությունները՝ մարդկանց մոտ հիացմունք են առաջացնում:
MediaMag-ը հավաքագրել և Ձեզ է ներկայացնում մի քանի հետաքրքրաշարժ փաստեր դելֆինների մասին: Դուք գիտեի՞ք, որ.
1. Դոեֆինները կարողանում են արտաբերել ձայների բավական մեծ սպեկտր, քթային օդային պարկի միջոցով: Կարելի է նշել ձայների մոտ երեք տեսակ՝ հաճախական մոդուլացված սուլոցներ, պայթուցիկ իմպուլսային ձայներ և կտտոցներ: Կտտոցները դելֆինների կողմից արձակած ձայների մեջ ամենաբարձրն են:
2. Դելֆինները հայտնի են իրենց ուրախ վարքագծով և նրանով, որ հանուն զվարճանքի, ջրի տակ օդային պղպջակներով օղակներ են բաց թողնում շնչուղու միջոցով: Օղակներից որոշները կարող են հադիսանալ հաղորդակցական ազդանշաններ:
3. Խմբի ներսում, դելֆինները ստեղծում են մտերիմ կապեր: Գիտնականները նկատել են, որ դելֆինները հոգ են տանում իրենց հիվանդ, վիրավոր և ծեր ազգակիցների մասին, իսկ էգ դելֆինը կարող է օգնություն ցույց տալ ծննդաբերող մեկ այլ էգ դելֆինի՝ ծանր ծննդաբերության ժամանակ: Այդ ժամանակ մոտակայքում գտնվող այլ դելֆիններ, պաշտպանելով ծննդաբերող դելֆինին, պտտվում են նրա շուրջը:
4. Մարդկանց և բոնոբոների (գաճաճ շիմպանզե) հետ նույն շարքում նաև դելֆինները միակ կենդանիներն են, որոնք կարող են զուգավորվել նաև հաճույքի համար:
5. Դելֆինների բարձր ինտելեկտուալության մասին է վկայում նաև այն, որ տարիքով դելֆինները երբեմն իրենց ձագուկներին սովորեցնում են որսի ժամանակ օգտվել հատուկ գործիքներից: Օրինակ, նրանք իրենց դնչին են «հագնում» ծովային սպունգեր, փշոտ ծովային բույսերի արանքում կամ ժայռերի խորշում ձկներ որսալուց չվնասվելու համար:
6. Դելֆինի մաշկը շատ նուրբ է և հեշտ վնասվում է այլ մակերեսների հետ առնչվելուց: Հենց այդ պատճառով, նախքան դելֆինին շոյելը, պետք է հանել բոլոր սուր առարկաները, օրինակ մատանին:
7. Դելֆինները ունենում են մինչև 100 ատամ: Բայց նրանք դրանցով չեն ծամում կերը, այլ ընդամենը բռնում են: Դելֆինները որսը կուլ են տալիս ամբողջությամբ: