fbpx

Ադամի և Եվայի ԹԵՍՏԸ. այն ինչ կտեսնեք նկարում, կպատմի, թե ինչն է Ձեզ համար կարևոր սիրո մեջ

Եթե հենց հիմա դուք հարցնեք մի քանի մարդուց, թե «ի՞նչ է սերը», բոլոր պատասխանները կլինեն տարբեր։ Որովհետև չնայած կան որոշակի նմանություններ, սեր հասկացությունն այնքան ինտիմ է և անհատական, որ հնարավոր չէր լինի վստահորեն այն բնորոշել։ Տարբեր մարդկանց համար սիրո իմաստը տարբեր է։

 

Ի՞նչ տեսաք առաջինը՝ խնձոր, Ադամի և Եվայի մարմնի եզրագծերը, թե՞ նրանց դեմքը։

Խնձոր

Եթե դուք սկզբից նկատեցիք խնձոր, նշանակում է սիրո մեջ չեք կարող հանդուրժել վեճերը։ Ձեզ համար կարևոր է անվտանգ, պաշտպանված և վստահ զգալ, որպեսզի կարողանաք ամբողջությամբ Ձեզ տաք սիրելի մարդուն և հարաբերություններին։ Դա այն է, որ Ձեր սիրուն սահմաններ է հաղորդում, առանց որոնց Ձեզ համար ոչինչ իմաստ չունի։

Ադամի և Եվայի մարմինները

Եթե առաջինը, ինչ նկատեցիք՝ դա նրանց մարմիններն են կամ մարմնի եզրագծերը, ապա Ձեզ համար կարևոր է, որպեսզի հարաբերություններում քիմիա լինի։ Դուք, նախ և առաջ, պետք է ֆիզիկական մտերմություն զգաք այլ մարդու հետ։ Եվ դա ընդգրկում է ոչ միայն սեքսուալ կողմը, այլ նաև այն, թե ինչպես է նա համբուրում, թե ինչպես է գրկում կամ ինչպես է բռնում Ձեր ձեռքը։

Ադամի և Եվայի դեմքերը

Եթե առաջինը ուշադրություն եք դարձրել Ադամի և Եվայի դեմքերին, ապա Ձեզ համար կարևոր է, որպեսզի հարաբերություններում կապվածություն լինի։ Բայց Ձեզ համար կարևոր է ոչ թե դատարկ ռոմանտիզմը, այլ կարևոր է իրոք զգալ, որ այդ մարդը սիրում է Ձեզ և Ձեր մեջ խորը էմոցիոնալ կապ գոյություն ունի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ադամի և Եվայի ԹԵՍՏԸ. այն ինչ կտեսնեք նկարում, կպատմի, թե ինչն է Ձեզ համար կարևոր սիրո մեջ
Պետրարկա – Սոնետներ նվիրված Լաուրային (Սոնետ N47)