Սուտը կարող է վնասակար լինել, վնասել վստահությունը և ուրիշների հետ հարաբերությունները, որոնք հեշտ է կորցնել և դժվար է ձեռք բերել: Սակայն ինքնախաբեությունը կարող է շատ ավելի կործանարար լինել՝ կարծում են հոգեբանները։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Եվ այսպես, ահա ինքնախաբեության 8 տեսակ, որոնցից պետք է խուսափել․
1. «Երջանիկ կլինեմ, երբ հասնեմ…».
Կոնկրետ նպատակ ունենալը լավ է։ Վատ է, երբ երջանկությունդ կախվածության մեջ ես դնում դրա հասնելուց։ Դուք կարող եք հիասթափություն ապրել, երբ ստանաք այն, ինչ ցանկանում եք և երջանիկ չզգաք:
«Երբ երջանկությունը միշտ կախված է «գալիքից», այն դառնում է անորսալի: Այսպիսի մտածողությունը կարող է հանգեցնել խրոնիկ անբավարարվածության, որտեղ նույնիսկ նշանակալից փուլերը չեն կարողանում բավարարվածություն բերել», – ասում է դոկտոր Ջոել Ֆրենկը, Duality Psychological Services-ի հոգեբան:
2. «Ես միակն եմ, ով…»:
Փիլիսոփայության դոկտոր և լիցենզավորված հոգեբան Քրեյգ Քեյնը «նենգ» է անվանում այն մտածելակերպը, երբ ինչ-որ մեկն ինչ-որ առումով իրեն եզակի է համարում, հատկապես իր խնդիրների առումով:
«Այս սուտը ամենավնասակարներից մեկն է, քանի որ այն ստեղծում է ամոթ և մեկուսացում: Տարիներ շարունակ աշխատելով բազմաթիվ հաճախորդների հետ՝ կարող եմ ձեզ վստահեցնել, որ ոչ ոք այդքան եզակի չէ», – ասում է նա:
3. «Եթե միայն նրանք իմանային…»:
Դոկտոր Քեյնն ասում է, որ սա 2-րդ ստի շարունակությունն է. հավատալը, որ ձեր «եզակի» խնդիրները պետք է թաքցվեն ուրիշներից, հաճախ հանգեցնում է այլ մարդկանց հետ ձեր հարաբերությունների խնդիրների: Ի վերջո, որքան բաց լինես մտերիմներիդ հետ, այնքան հարաբերություններն ավելի ամուր կլինեն:
4․ «Ես արժանի չեմ ո՛չ սիրո, ո՛չ երջանկության»:
Դոկտոր Ֆրենկն ասում է, որ ցածր ինքնագնահատականով մարդիկ հակված են այս կարծիքին:
«Այս համոզմունքը խաթարում է հարաբերությունները և ինքնահոգածությունը, քանի որ մարդիկ սկսում են սաբոտաժի ենթարկել սիրո կամ ինքնաիրացման հնարավորությունները՝ հավատալով, որ իրենք արժանի չեն: Ժամանակի ընթացքում այս մտածողությունը կարող է մեծացնել միայնությունը, հավերժացնել անառողջ հարաբերությունների ցիկլերը և խանգարել էմոցիոնալ բարեկեցությանը», – բացատրում է նա:
Կարդացեք նաև՝ Ցածր ինքնագնահատականով մարդիկ դրսևորում են վարքագծի այս 10 տեսակները (չգիտակցելով դա)
5․ «Ոչ ոք չի հասկանում, թե ինչի միջով եմ ես անցնում»:
Դոկտոր Քեյնի խոսքերով, այս պնդումը ամենավնասակար ինքնախաբեությունն է:
«Մեր կյանքի հիմնական կարիքներից մեկը հասկացված լինելն է: Երբ մենք ստում ենք և ինքներս մեզ ասում, որ ոչ ոք մեզ չի հասկանում, մենք մեզ խանգարում ենք ստանալ այն, ինչ մեզ ամենաշատն է պետք», – ասում է նա:
Ինքներդ ձեզ էքզիստենցիալ մեկուսացված զգալ ստիպելը կարող է հանգեցնել դեպրեսիայի և անհանգստության, ասում է նա:
6. «Եթե ես դա անտեսեմ, այն կանցնի»:
Գայթակղիչ է փորձել փախչել խնդիրներից և ցավից: Այնուամենայնիվ, կյանքը երկար խաղ է:
«Խուսափելը կարող է կարճաժամկետ թեթևացում ապահովել, բայց դա հաճախ հանգեցնում է ապագայում ավելի մեծ խնդիրների՝ լինի դա չլուծված կոնֆլիկտ, հոգեկան առողջության խնդիրներ, թե ֆինանսական խնդիրներ», – բացատրում է դոկտոր Լիրա դե լա Ռոզան:
7․ «Ես անում եմ այն, ինչ կարող եմ»:
Լինում են դեպքեր, երբ դա բացարձակ ճշմարտություն է, և կարևոր է կարեկցել ինքներդ ձեզ: Դաժան ճշմարտությունը, սակայն, այն է, որ երբեմն դա սուտ է, և ազնիվ ինքնամտածումը կարող է օգնել ձեզ տարբերակել այն: Եվ հետո գտնել խնդիրը լուծելու միջոց՝ առանց ինքնահանգստացման։
8․ «Ես շատ ծեր եմ դրա համար / արդեն շատ ուշ է»:
«Հավատալով, որ արդեն ուշ է կարիերան փոխելու, հոբբիներով զբաղվելու կամ հարաբերությունները բարելավելու համար, մարդիկ մնում են վախի մեջ», – ասում է դոկտոր Լիրա դե լա Ռոզան:
Իրականում շատ բաների համար երբեք ուշ չի լինում: