fbpx

Ինքնավստահության հասնելու 3 քայլ, որոնց մասին ոչ բոլոր հոգեբաններն են խոսում

Գոյություն ունեն բնավորության բազմաթիվ յուրահատկություններ, որոնք, ցավոք ոչ մի կերպ չես կարող քո մեջ զարգացնել։ Բարեբախտաբար՝ ինքնավստահությունը այդ թվին չի պատկանում։ Եվ որպեսզի կարողանաս այն զարգացնել քո մեջ՝ բոլորովին էլ պարտադիր չէ կարդալ հոգեբանների բազմահատոր աշխատություններ։ Կարելի է ուղղակի սովորել մի քանի  վարժություն և անընդհատ դրանք կրկնել։ Եվ մի օր դուք նույնիսկ չեք էլ նկատի, որ փոխվել եք դեպի լավը։

Մի տատանվեք

Որքան շատ ծանրութեթև անեք որոշումը, այնքան շատ ավելի դժվար կլինի այն ընդունել։ Առօրյա կյանքում հետևեք այս օրենքին և ամեն ինչ շատ կհեշտանա։ Եթե դուք ցանկանում եք հաղորդագրություն գրել դուր եկած տղամարդուն (կնոջը)՝ ուղղակի գրեք։ Չտատանվելով և առանց երկար մտածելու։

Անհաջողություններին հումորով վերաբերվեք

Մի կենտրոնացեք անհաջողությունների վրա։ Ամեն ինչ կարելի է հաղթահարել, եթե անգթորեն ծաղրեք դա։ Հիշեք այդ մասին։ Անիքնավստահությունը շատ հաճախ գալիս է վախից կամ անհաջողության փորձից։ Սովորեք անտեսել օրգանիզմի այդ ազդանշանները և կզգաք, որքան հեշտ է դառնում շնչելը։

Ձևացրեք

Ինքնավստահ լինելու համար… եղեք ինքնավստահ։ Կամ ձևացրեք։ Արեք դա այնքան ժամանակ, մինչև կսկսեք մոռանալ, թե ինչ բան է անիքնավստահություն և թուլություն զգալը։ Եթե զգում եք, որ թուլություն եք դրսևորում, հարցրեք Ձեզ. «Ինչպե՞ս կվարվեր այս իրավիճակում ինքնավստահ եսը»։ Հետագա գործողությունները կախված են պատասխանից։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
Ինքնավստահության հասնելու 3 քայլ, որոնց մասին ոչ բոլոր հոգեբաններն են խոսում
10 պարզ, բայց ուշագրավ ֆոկուսներ սկսնակների համար (տեսանյութ)