Սիրել ինքդ քեզ՝ իհարկե, հրաշալի է։ Մեզանից յուրաքանչյուրն էլ պետք է մի փոքր եսասեր լինի։ Բայց կան մարդիկ, որոնք այնքան են կենտրոնացած իրենք իրենց վրա, որ նրանց անվանում են նարցիսներ։
Ինքնասիրհարաված մարդիկ վստահ են սեփական մեծության վրա, իսկ շրջապատող մարդկանց համար էլ ծայրահեղ դժվար է նրանց հետ։ Աստղաբաններն ասում են, որ Խոյերի, Աղեղնավորների և Ջրհոսների մեջ առավել հաճախ են հանդիպում այդպիսի մարդիկ։
Խոյ
Խոյերը շատ են սիրում, երբ իրենց գովում են։ Նրանց համար շատ հարմարավետ է այն հարաբերություններում, երբ ընդունում են և հիանում իրենցով։ Իսկ Խոյերի համար ուրիշ մարդուն սիրելը՝ չափազանց դժվար է։
Խոյերը շատ հեշտությամբ են ձեռք բերում հարգանք և համակրանք բացառապես յուրաքանչյուր շրջապատում։ Բայց երբ նրանք սկսում են մեծարել իրենք իրենց, դա սկսում է բոլորին նյարդայնացնել։ Եղեք ավելի պարզ և մարդիկ կձգվեն դեպի Ձեզ։
Աղեղնավոր
Աղեղնավորները կարող են իրենց զգալ ինչպես վսեմ, այնպես էլ թշվառ… Աշխարհը նրանց համար սև-սպիտակ է։ Լավ է, երբ նրանց կողքը կա մարդ, ով տեսնում է նրանց մեջ անկրկնելիություն և յուրահատկություն։ Ինքնասիրահարվածության մակարդակով նրանք կարող են մրցակցել միայն Խոյերի հետ։
Ջրհոս
Այս նշանի ներկայացուցիչները անկեղծ կարծում են, որ իրենք բոլորից լավն են։ Եթե նույնիսկ նրանք բացահայտ չեն խոսում իրենց յուրահատկության մասին, միևնույնն է նրանց ֆոնին դուք Ձեզ պակաս կարևոր կզգաք։ Ասում են, որ Ջրհոսներին ինքնասիրահարվածությունից ազատվել օգնում է միայն սիրահարվածությունը։ Բայց նույնիսկ այդպիսի հարաբերություններում, այս նշանի երկրորդ կեսը պետք է նրան անընդհատ գովերգի։