fbpx

Բնական լիճ թանաքից

Իսկ դուք գիտե՞ք, որ աշխարհում գոյություն ունի բնական լիճ, որը ամբողջությամբ լցված է իսկական թանաքով: Եվ դա մարդու գործունեության հետևանք չէ, գործարանային թափոններ չեն կամ հարևանությամբ թանաքի արտադրամաս չկա:

Լիճը բառիս բուն իմաստով թանաքոտվել է բնական պատճառներով: Բանը նրանում է, որ լիճ են թափվում երկու գետակներ: Մի գետակի պարունակության մեջ հսկայական քանակությամբ երկաթի աղեր կան, իսկ մյուսում՝ տարատեսակ օրգանական միացություններ, որը գետակը «վերցնում է» հարևանությամբ գտնվող տորֆային ճահիճներից: Թափվելով լճի մեջ այս երկու գետակների ջրի բաղադրությունները միմյանց հետ մտնում են քիմիական ռեակցիայի մեջ, որի հետևանքով էլ առաջանում է թանաք: Բնականաբար այս լճում չկա ոչ մի բուսական և կենդանական աշխարհ, քանի որ թանաքը թունավոր է կենդանի օրգանիզմի համար: Լողանալ լճում բնականաբար ևս արգելվում է:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Բնության այս զարմանահրաշ անկյունը գտնվում է Ալժիրում, Սիդի Բել Աբբես քաղաքի մոտակայքում:

unnamed (2)

Ի դեպ այս բնական թանաքը շատ բարձր որակի է և տեղացիները այն օգտագործում են գրիչներ պատրաստելու համար և որպես հուշանվեր հաջողությամբ վաճառում տուրիստներին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag