fbpx

Միլիարդատերերի բունկերը. Ինդիան Քրիքի 5 գաղտնիքները, որոնք փակ են մեզ համար

Պատկերացրեք՝ փողի խնդիր չունեք։ Առհասարակ։ Կարող եք գնել ամեն ինչ՝ սկսած վերջին մոդելի զբոսանավից մինչև սեփական կղզի։ Բայց ի՞նչ են գնում նրանք, ովքեր արդեն գնել են աշխարհի կեսը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ճիշտ է՝ լռություն։ Ու հնարավորինս հաստ պատեր՝ մնացած աշխարհի աղմուկից վերջնականապես կտրվելու համար։

Մայամիի ափերին մի փոքրիկ արհեստական կղզի կա՝ Ինդիան Քրիքը (Indian Creek)։ Պաշտոնապես այն կոչվում է «Միլիարդատերերի բունկեր»։ Ընդամենը 41 առանձնատուն։ Այստեղ են ապրում Ջեֆ Բեզոսը, Թոմ Բրեդին, Խուլիո Իգլեսիասը, իսկ վերջերս թաղամաս տեղափոխվեց նաև Մարկ Ցուկերբերգը։

Ի՞նչն է նրանց բոլորին հավաքել այս փոքրիկ հողակտորի վրա։ Ահա 5 փաստ, որոնք ցույց են տալիս՝ սա ուղղակի էլիտար թաղամաս չէ, սա առանձին պետություն է։


1. Սեփական բանակն ու ոստիկանությունը

Փորձեք նավակով մոտենալ կղզուն՝ զուտ հետաքրքրությունից դրդված։ Չեք հասցնի աչք թարթել, երբ դեմներդ կկանգնի զինված պարեկը։ Ինդիան Քրիքն ունի սեփական ոստիկանությունը։ Պատկերացնո՞ւմ եք՝ 41 ընտանիքի հանգիստը հսկում է 13 հատուկ վարժեցված սպա։ Օրուգիշեր։ Հողի վրա և ջրում։ Այստեղ պապարացիներ կամ մոլորված տուրիստներ պարզապես չեն լինում։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

2. Փողն այստեղ հարց չի լուծում

Ամենածիծաղելին այն է, որ նույնիսկ եթե ճամպրուկով 100 միլիոն դոլար տանեք, ձեզ կարող են տուն չվաճառել։ Սա շատ նեղ, փակ ակումբ է։ Որպեսզի ձեզ ընդունեն, հարևանները պետք է իրենց «հալալությունը» տան։ Եթե դուք սիրում եք աղմկոտ խնջույքներ, անընդհատ հայտնվում եք սկանդալների կենտրոնում ու լրագրողների հետ քաշքշուկների մեջ եք, կներեք՝ դռներն անմիջապես կփակվեն ձեր առաջ։

3. Միակ կամուրջը

Այս դրախտը մայրցամաքին է կապվում ընդամենը մեկ փոքրիկ կամրջով։ Ու դա պատահական չէ։ Մեկ մուտք, մեկ ելք։ Կատարյալ վերահսկողություն։ Անցակետում ոչ միայն ստուգում են մեքենայի համարները, այլև ռենտգենի պես զննում են յուրաքանչյուր մտնողի։ Անգամ պիցցա առաքողն այնպիսի ստուգում է անցնում, կարծես Սպիտակ տուն է մտնում։

Կարդացեք նաև՝ Աշխարհում հայտնվել է հարուստների նոր կատեգորիա՝ սուպերմիլիարդատերեր

4. Գոլֆի դաշտը՝ որպես փրկարար վահան

Տները խելամտորեն շարված են կղզիով մեկ՝ նայելով դեպի օվկիանոս։ Իսկ մեջտեղո՞ւմ։ Հսկայական գոլֆի դաշտ։ Կարծում եք՝ բոլորը գոլֆի խելագար երկրպագու են։ Ոչ։ Սա պարզապես իդեալական բուֆերային գոտի է հարևաններից հեռու մնալու համար։ Կատարյալ հեռավորություն բոլորից՝ անգամ նրանցից, ովքեր քո կարգավիճակն ունեն։

5. Ի՞նչ արժե լռությունը

Ի վերջո, սա զուտ հոգեբանություն է։ Երբ դու ղեկավարում ես գլոբալ կորպորացիա, ու քո ամեն մի հայացքն ու խոսքը վայրկյանների ընթացքում դառնում է նորություն, դրանից կարելի է խելագարվել։

Այս մարդիկ գնում են մտքի խաղաղություն։ Ինդիան Քրիքը վառ ապացույցն է մի պարզ ճշմարտության. 21-րդ դարում ամենամեծ շքեղությունը աշխարհին հասանելի լինելը չէ, այլ աշխարհի համար բացարձակապես անհետանալը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Միլիարդատերերի բունկերը. Ինդիան Քրիքի 5 գաղտնիքները, որոնք փակ են մեզ համար
10 բան, որ յուրաքանչյուր կին պետք է իմանա իր տղամարդու մասին
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց