fbpx

Ստուգի՛ր Քեզ: Անհավանական հանելուկներ

Հանելուկը՝ շատ օգտակար ժամանց է, որը զարգացնում է ուշադրությունը, ընդլայնում բառապաշարը և զարգացնում ոչ ստանդարտ մտածելակերպը:

Գեստումբլինդիի հանելուկը

Սկանդինավյան առասպելական կերպարներից մեկը՝ Գեստումբլինդին, այսպիսի հանելուկ է առաջարկում թագավորին.

Չորսը կախված են,
չորսը գնում են,
երկուսը ճանապարհն են ցույց տալիս,
երկուսը պաշտպանվում են շներից,
մեկը ճոճվում է
Միշտ կեղտոտ է:

Ի՞նչ է դա:

2603629_d677b53b

Պատասխան՝ կով

Բիլբոի հանելուկը

«Հոբբիտ. անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմում Բիլբոն այսպիսի հանելուկ է առաջարկում.

Երեսուն սպիտակ ձիեր
Երկու կարմիր բլուրներում՝
Ցրվում են, միմյանց բախվում
Եվ նորից լռում մթության մեջ:

Պատասխան՝ Ատամներ

Դրախտի և դժոխքի մասին հանելուկ

Իրավիճակ.

Դուք գտնվում եք սենյակում, որտեղ կա երկու դուռ՝ մեկը տանում է դրախտ, մյուսը՝ դժողք: Սենյակում բացի Ձեզնից գտնվում են նաև 2 իմաստուն՝ մեկը միշտ ճշմարտությունն է ասում, մյուսը միշտ ստում է: Դուք չգիտեք նրանցից ով ով է:

Հարց.

Ինչպե՞ս ընկնել դրախտ՝ տալով ընդամենը մեկ հարց:

2603634_5fb88083

Պատասխան՝ Պետք է հարցնել մի իմաստունից, թե ո՞ր դուռը ցույց կտա մյուս իմաստունը, եթե հարցնեմ. «Ո՞ր դուռն է տանում դեպի դժողք»: Ամեն դեպքում կհայտնվեմ դրախտում:

Էյնշտեյնի հանելուկը

Այս հանրահայտ տրամաբանական հանելուկը ըստ լեգենդի ստեղծվել է Ալբերտ Էյնշտեյնի կողմից, նրա մանկության տարիներին:

Փողոցում կա հինգ տուն:
Անգլիացին բնակվում է կարմիր տանը:
Իսպանացին շուն ունի:
Կանաչ տանը սուրճ են խմում:
Ուկրաինացին թեյ է խմում:
Կանաչ տունը կանգնած է անմիջապես սպիտակի կողքը:
Նա, ով ծխում է Old Gold, խխունջներ է բազմացնում:
Դեղին տանը ծխում են Kools:
Կենտրոնական տանը կաթ են խմում:
Նորվեգացին բնակվում է առաջին տանը:
Նրա հարևանը, ով ծխում է Chesterfield՝ աղվես է պահում:
Տանը՝ հարևանությամբ այն տան, որտեղ ծխում են Kools՝ ձի են պահում:
Նա, ով ծխում է Lucky Strike, խմում է նարնջի հյութ:
Ճապոնացին ծխում է Parliament:
Նորվեգացին բնակվում է կապույտ տան կողքը:

Ո՞վ է ջուր խմում և ո՞վ է զեբր պահում:

Պատասխան՝ Պատասխանը գտնելը շատ հեշտ է, եթե կազմեք աղյուսակ. Capture

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ստուգի՛ր Քեզ: Անհավանական հանելուկներ
7 բան, որ Ձեր ժամանակի անտեղի կորուստ են