fbpx

Ինչո՞ւ են մարդիկ խոսում քնի մեջ

Վիճակագրությունն ասում է, որ երեխաների 25 և մեծահասկաների 5%-ը խոսում են քնի մեջ:

Մենք որոշեցինք պարզել, ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Ինչո՞ւ ենք մենք խոսում քնի մեջ

Բոլորից հաճախ քնի մեջ խոսում են երեխաները (գլխուղեղի զարգացման յուրահատկությունների հետ կապված) և էմոցիոնալ մարդիկ: Պարբերաբար քնի մեջ խոսում են նաև նրանք, ովքեր ունեն քնի անբավարարություն կամ սթրեսի են ենթարկվել: Նաև կարող ենք խոսել դեպրեսիայի, ալկոհոլի, բարձր ջերմության պատճառով:

Կարո՞ղ ենք արդյոք այդպես բացահայտել մեր գաղտնիքները

Քնի առաջին և երկրորդ փուլերում խոսակցությունը կարող է բաղկացած լինի խառանշփոթից կամ դժվար մենախոսություններից և տևել 30 վայրկյանից ոչ ավել: Քնի երրորդ և չորորդ փուլերում այն ավելի նման է գռմռոցի կամ տնքոցների: Բայց պետք չէ բառերում որևէ իմաստ փնտրել: Այն, ինչ մենք խոսում ենք քնի մեջ՝ ոչ մի ընդհանրություն չունի իրականության հետ:

Ինչպե՞ս դադարել խոսալ քնի մեջ

Մեզնից շատերի մոտ՝ քնի մեջ խոսալը ժամանակավոր բնույթ է կրում և բուժման կարիք չունի, քանի որ ինքն իրեն անցնում է:

Ուզո՞ւմ եք քնել խորը և լուռ: Բժիշկները խորհուրդ են տալիս մեծացնել քնի քանակն ու որակը: Դա նշանակում է քնելուց առաջ չօգտագործել կոֆեին, ալկոհոլ և չնյարդայնանալ:

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչո՞ւ են մարդիկ խոսում քնի մեջ
Ջրային կեղծամներ (9 ֆոտո)