fbpx

6 հետաքրքիր պատճառ, թե ինչու ենք մենք երաժշտություն լսում

Երաժշտությունն ուղեկցում է մեզ ամենուր՝ սրճարանում, ռեստորանում, աշխատավայրում, տանը, ավտոմեքենայում կամ ավտոբուսում:

Երաժշտություն լսելու մեր ձգտման պատճառը բոլորիս մոտ նույնն է՝ անկախ նրանից, թե ինչ ոճի երաժշտություն ենք լսում:

Ոչ բոլոր արվեստները կարող են այդ աստիճան ազդել էմոցիաների վրա, որքան երաժշտությունը: Այն յուրահատուկ կերպով է հյուսում մտքերը: Միայն մեկ երգը բավական է, որպեսզի մենք վերադառնանք անցյալ, հիշենք այս կամ այն իրադարձությունը կամ մարդկանց: Միայն մեկ մեղեդին կարող է փոխել օրը, բարձրացնել արդյունավետությունը: Երաժշտությունը ոգեշնչում է, փոխում է մեզ, բուժում մեր վերքերը, հաստատում կամ հերքում որոշակի դատողություններ, մտնում է մեզ հետ երկխոսության մեջ:

Եվ այսպես, որո՞նք են երաժշտության ունիվերսալ հոգեբանական ֆունկցիաները:

Գիտնականներ Adam J. Lonsdale-ը և Adrian C. North-ը որոշեցին ստանալ այս հարցի պատասխանը և հարցումներ անցկացրեցին 300 մարդկանց հետ: Նրանք պարզեցին, թե ինչու են մարդիկ ձգվում նվագարկչին, ինչպես քաղցրակերը կոնֆետին:

1. Երաժշտությունը օգնում է ընդհանուր առմամբ ճանաչել մարդկանց և աշխարհը

Որոշակի տարվա հիթեր լսելով, դուք մի անգամից հասկանում եք, թե ինչ էր մարդկությանը հուզում տվյալ պահին: Երգերից մենք իմանում եք հանրաճանաչ մարդկանց կենսագրությունը, երկրների, քաղաքների պատմությունը: Երաժշտությունը ուղարկում է մեզ ինֆորմացիոն հաղորդագրություն և ընդլայնում մեր աշխարհայացքը:

2. Երաժշտությունն ասում է մեզ, թե ով ենք մենք իրականում

Երաժշտության օգնությամբ հնարավոր է հասկանալ, թե ով ենք մենք իրականում: Երգերի բառերը վերագրում ենք մեր կյանքի դիրքորոշմանը: Դա օգնում է մարդկանց բացվել, իրենց մասին նոր բան իմանալ, դուրս գալ սովորական աշխարհի պատկերի սահմաններից և շարունակել մնալ հարմարավետ բոժոժում:

3. Երաժշտությունը մերձեցնում է

Շնորհիվ երաժշտության տեղի է ունենում միջաձնյա մերձեցում: Ռոմանտիկ երաժշտությունը մերձեցնում է սիրող սրտերը և ստեղծում որոշակի մթնոլորտ:

4. Երաժշտությունը և վատ տրամադրությունը

Մեզանից շատերը ունենալով վատ տրամադրություն, միացնում են որոշակի երաժշտություն: Դա օգնում է ցրվել պրոբլեմներից և «բուժել» հոգին: Երաժշտությունը զարմանալի կերպով դիպում է մեր ապրումների ուղիղ սրտին և դուրս հանում ամեն վատը մեր հոգուց: Երևի նկատել եք, որ այն բանից հետո, երբ պրոբլեմը վերանում է, մենք այլևս չենք ցանկանում լսել այդ նույն «բուժող» երաժշտությունը: Ինքը՝ պրոցեսը հիշեցնում է հոգևորականի մոտ մեղքերի թողությանը: Մի անգամ արտահայտվելով, մենք այլևս չենք վերադառնում պրոբլեմին:

5. Երաժշտությունը շեղում է

Երաժշտությունը շեղում է մեզ և իմաստ տալիս ձանձրալի առօրյային: Մի խոսքով՝ երաժշտությունը գործիք է, որն օգտագործում ենք, երբ պարապ ենք: Նաև այն օգնում է մեզ շեղվել չսիրած աշխատանքից: Լվանալ ամանները, հատակը, հագուստը՝ շատ ավելի հաճելի է և թեթև լավ երաժշտության տակ:

6. Երաժշտությունը և լավ տրամադրությունը

Շնորհիվ երաժշտության, մեր լավ օրը դառնում է ավելի լավը: Երաժշտությունը լիցքավորում է մեզ: Մենք ունակ ենք մի ամբողջ օր երգել որոշակի երաժշտություն և դա մեզ բոլորովին չի խանգարում: Մենք դառնում ենք երջանիկ, ժպտում ենք, մտերիմներին ենք հաղորդում լավ էմոցիաներ: Եվ դրանից հետո նրանք նույնպես սկսում են քթի տակ երգել ձեր երաժշտությունը: Երջանկությունը վարակիչ է:

Երաժշտությունը ղեկավարում է մեր էմոցիաները: Իզուր չէ, որ մարկետոլոգները սիրում են այն օգտագործել ի շահ իրենց գործի: Շնորհիվ երաժշտության հնարավոր է մեծացնել վաճառքի ծավալները, ներգրավել նոր հաճախորդներ, կնքել շահութաբեր գործարքներ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
6 հետաքրքիր պատճառ, թե ինչու ենք մենք երաժշտություն լսում
ԷՐՈՒԴԻՑԻԱՅԻ ԹԵՍՏ. Միայն միջուկային ինտելեկտով մարդը կարող է հաղթահարել բոլոր 10 բարդ հարցերը