fbpx

Ինչո՞ւ են վիրաբույժները միշտ կանաչ համազգեստ կրում

Նախկինում բժիշկները կրում էին սպիտակ համազգեստ՝ մաքրության գույն:  Հետո 20-րդ դարի սկզբին մի հայտնի վիրաբույժ սկսում է կրել կանաչ գույն, քանի որ նա կարծում էր որ այդ գույնը ավելի քիչ կլարի աչքերը: Հետագա գործնական կիրառությունը ցույց տվեց, որ կանաչ գույնը ամենից լավն է համապատասխանում, քանի որ գունային շրջանում կարմիրի ամբողջապես հակառակ գույնն է:

Կանաչը օգնում է բժիշկների ավելի լավ տեսնել երկու պատճառով: Առաջինը՝ կանաչ և կապույտ երանգներին ուղղված հայացքը թույլ է տալիս վիրահատության ժամանակ բժիշկների աչքերին հանգտսանալ արյան կամ ներքին օրգանների կարմիր գույնից: Ուղեղը կարծես միմյանց հետ հակադրում է այդ երկու գույները: Եթե վիրաբույժը երկար նայում է որևէ կարմիր կամ վարդագույն բանին, ապա այդ գույների հանդեպ դառնում է անընկալունակ: Կարմիրի ազդակը ուղեղին դառնում է ոչ այդքան նկատելի, գույնը սկսում է խամրել, ինչի պատճառով բժշկի համար դժվար է դառնում տարբերել մարդկային մարմնի որոշ նրբություններ: Իսկ եթե այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ նայես որևէ կանաչ կամ կապույտ իրի՝ վերականգնվում է աչքերի կարմիրի երանգների հանդեպ ընկալունակությունը:

Եվ երկրորդ՝ կարմիր երանգների վրա կենտրոնացումը  սպիտակ մակերեսին կարող է ստեղծել կանաչավուն հետքերի տեսողական խաբկանք: Այդպիսի տեսողական խաբկանքներ կարող են առաջանալ բժշկի մոտ, երբ նա հայացքը կարմիր գույնից շեղում է սպիտակ համազգեստի կամ որևէ սպիտակ բանի վրա: Բացի դրանից, հայացքը կրկին վերաուղղելով պացիենտի վրա, բժիշկը այդ կանաչ խաբկանքները կարող է տեսնել արդեն կարմիր գույնի վրա: Դա կարող է շեղել վիրաբույժին, ինչպես մեզ, երբ մեր աչքերին պայծառ լույս է ընկնում:

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սպիտակ գույնը պարունակում է սպեկտրի բոլոր գույները, այդ թվում՝ կարմիր և կանաչ: Բայց կարմիր ազդանշաններից ուղեղը դեռ չի հասցրել հանգստանալ, այդ պատճառով կարմիր ազդանշանները որոշ ժամանակ սխալմամբ կարող են ընկալվել որպես կանաչ:

Սակայն երբ բժիշկը կարմիրից հետո նայում է ոչ թե սպիտակին, այլ կանաչին, ապա ֆանտոմային կանաչը միաձուլվում է ֆոնի հետ և չի շեղում ուշադրությունը, իսկ աչքերն էլ կարողանում են հանգստանալ:

Այնպես որ, չնայած նրան, որ երբեմն բժիշկները հիվանդանոցում շրջում են ծիածանի բոլոր գույների համազգեստներով, կանաչը, ամենայն հավանականությամբ նրանց համար լավագույն տարբերակն է:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչո՞ւ են վիրաբույժները միշտ կանաչ համազգեստ կրում
ԹԵՍՏ. Միայն մեծ գիտելիքների տեր մարդը կկարողանա հաղթահարել այս թեստը: Այն էլ դժվարությամբ: Իսկ դո՞ւք