fbpx

Ինչո՞ւ է մեզ նյարդայնացնում մեր սեփական ձայնը

Մարդիկ հազվադեպ են սիրում իրենց սեփական ձայնը: Երբեմն թվում է, թե այն չափազանց բարձր է հնչում կամ, ընդհակառակը, ցածր: Իսկ ձայնագրության ձայնը կարծես ուրիշին է պատկանում:

Այս հոդվածում կպատմենք, թե ինչու է մեր սեփական ձայնը հաճախ նյարդայնացնում մեզ:

Ինչպես է կառուցված ականջը

Մարդու ականջը բաղկացած է 3 մասից՝ արտաքին, միջին և ներքին ականջ։

  • Արտաքին ականջը ականջի այն հատվածն է, որը մենք կարող ենք տեսնել: Այն բացում է ականջի մուտքը:
  • Միջին ականջը արտաքին ականջից առանձնացված է թմբկաթաղանթով։ Այն ձայնի հիմնական հաղորդիչն է և փոխանցում է ձայնը ներքին ականջին:
  • Ներքին ականջը, իր հերթին, ձայնի հիմնական հաղորդիչն է ուղղակիորեն դեպի ուղեղ: Ներքին ականջում գտնվող խխունջաձև մարմինը ձայնը վերածում է նյարդաբանական ազդակի և ուղարկում ուղեղ:

Ինչպե՞ս ենք մենք ընկալում ձայները

Ցանկացած ձայն տատանումների ամբողջություն է, որն ուղեղն ընկալում է որպես նյարդաբանական ազդակ: Այնուամենայնիվ, տարբեր հնչյուններ մեզ մոտ տարբեր կերպ են ընկալվում: Երաժշտությունը կամ մեկ այլ մարդու ձայնը մեր ականջին է հասնում օդի միջոցով։ Մեր իսկ ձայնը մեզ է հասնում նույն կերպ, բայց միայն մասամբ։ Բայց ահա ներքին ձայները հասնում են մեր ականջին դրա մեջ գտնվող ոսկորների միջոցով: Հենց այդպես ենք մենք ընկալում մեր սեփական ձայնալարերի թրթիռները։

Պարզվում է, որ մենք մեր ձայնն ընկալում ենք միաժամանակ երկու եղանակով. մենք այն լսում ենք ձայների խառնուրդի տեսքով, որը փոխանցվում է ինչպես օդի, այնպես էլ ոսկորների միջոցով:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ինչու է սեփական ձայնը նյարդայնացնում

Եթե ​​ձայնագրության մեջ լսում ենք մեր ձայնը, ապա այն ընկալում ենք ոչ այն ռեժիմով, որին սովոր ենք։ Այս դեպքում այն ​​անցնում է մեր ականջը միայն օդով և մեզ թվում է ոչ այնպես, ինչպես սովոր ենք դա լսել ուղիղ զրույցի ժամանակ։

Եթե ​​բարձրաձայն ինչ-որ բան ասելիս մեզ նյարդայնացնում է սեփական ձայնը, ապա տեղին է խոսել «մտքի խաղերի» մասին։ Մեր գլխում մեր սեփական ձայնը կարող է հնչել ինչպես պատահի. ամեն ինչ կախված է երևակայության ուժից: Զավեշտն այն է, որ մեզանից բացի ոչ ոք չի կարող լսել մեր ձայնը այս կերպ:

Իրականում ձայնը կարող է բոլորովին այլ կերպ հնչել, քան այն, ինչ մենք սովոր ենք լսել մեր գլխում: Հենց այս տարբերությունն էլ մարդուն նյարդայնացնում է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչո՞ւ է մեզ նյարդայնացնում մեր սեփական ձայնը
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 6-ից 12-ը