Հորանջի առաջացման մեխանիզմը միշտ հետաքրքրել է գիտնականներին, և մեզ նույնպես: Ուրեմն եկեք պարզենք այն վերջնականապես:
Մինչև վերջերս համարվում էր, որ հորանջը ձևավորվել է որպես ռեֆլեկտորային հավելյալ շունչ՝ արյան մեջ թթվածնի մակարդակը բարձրացնելու համար: Հաճախ դա տեղի է ունենում սենյակում, որտեղ շատ մարդիկ կան և չկա օդի շարժ: Հետազոտությունները չհաստատեցին այդ տեսությունը: Հակառակը՝ ակտիվ հորանջի առաջացումը ոչ մի կերպ չի ազդում արյան մեջ թթվածնի մակարդակի վրա:
Հետաքրքիր փաստեր կապված հորանջի առաջացման հետ
- Հորանջը կարող է վարակիչ լինել և անցնել մի մարդուց մյուսին:
- Հորանջելու ունակությամբ են օժտված կաթնասունները, սողունները և թռչունները:
- Արգանդում գտնվող պտուղը նույնպես կարող է հորանջել:
- Անհաջող հորանջելուց մարդը կարող է վնասել ծնոտը:
Ստացված արդյունքները վկայում են՝ հորանջը օրգանիզմի վրա ազդում է ինչպես կոնդիցիոները, ապահովելով գլխուղեղի սառեցումը օդով: Հիպոթեզը ենթադրում է, որ հորանջելով՝ մարդու մոտ հնարավորություն է առաջանում սառեցնել գլխուղեղի որոշակի հատված, որտեղ գտնվում են օրգանիզմի ֆունկցիոնալությունը ապահովող տարբեր նյարդային համակարգերի կենտրոնները:
Անկախ հետազոտությունները, որոնք կատարվել են փողոցում, հիմնված էին հորանջի նմանակող հատկության վրա: Նայելով հորանջող մարդկանց լուսանկարներին, անցորդները սկսում էին հորանջել՝ ամռանը 2 անգամ ավելի հաճախակի, քան ձմռանը: Ստացվում է, որ ցածր ջերմաստիճաններում հորանջի հաճախականությունը նվազում է, քանի որ կա ուղեղի գերսառեցման վտանգ: Շոգին օրգանիզմին հարկավոր է սառեցում և հորանջի հաճախականությունը ռեֆլեկտորեն աճում է:
Հորանջի առաջացման պատճառների ուսումնասիրությունները շարունակվում են: