Հնագույն առասպելներից մինչև մաթեմատիկական եզակիություն. ինչո՞վ է յոթը գրավել մարդկությանը և ինչու ենք մենք այն այդքան սիրում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Եթե որևէ մեկին խնդրեք մեկից տասը միջակայքում որևէ թիվ նշել, ամենայն հավանականությամբ, կլսեք՝ «յոթ»: Բայց ինչո՞ւ հենց այն: Ի՞նչ յուրահատուկ բան կա դրա մեջ: Գուցե այն պարզապես «մեջտեղո՞ւմ» է՝ հինգից մեծ է, բայց տասին չի հասնո՞ւմ: Թե՞ ամբողջ հարցը «յոթը կերել է իննին» կատակի մեջ է:
Եթե յոթը ձեր սիրելի թիվն է, ուրեմն դուք գնահատում եք յուրահատկությունը, անկախությունն ու առեղծվածայինը: Եվ, ինչպես ցույց է տալիս փորձը, դուք միայնակ չեք. ողջ աշխարհը համակարծիք է ձեզ հետ:
Այնպես որ, հաջորդ անգամ, երբ խաղադրույք կատարեք «7»-ի վրա կամ երազանք պահեք, հիշե՛ք՝ դուք հիմնվում եք հազարամյա ավանդույթի, մշակույթի և նույնիսկ մի փոքր մաթեմատիկայի վրա:
Իրականում «հաջողակ յոթնյակը» բազմաթիվ հիմքեր ունի նման համբավ վայելելու համար: Եվ, հավատացե՛ք, դրանք շատ ավելի խորն են, քան պարզապես սնահավատությունները: Այստեղ նույնիսկ մաթեմատիկան անմասն չի մնացել:
7 թվի մոգությունը մշակույթում

7 թիվը հանդիպում է ամենուր՝
- Աշխարհի 7 հրաշալիքները
- Սպիտակաձյունիկի 7 թզուկները
- Շաբաթվա 7 օրերը
- Ծիածանի 7 գույները
- Երաժշտական գամմայի 7 նոտաները
- 7 մահացու մեղքերը
- «Սուրբ Ծննդյան 12 օրը» երգի 7 կարապները
Եվ ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Յոթը բառացիորեն «ներկառուցված» է մեր մշակութային կոդի մեջ:
Մարդկության սիրելի թիվը
Բրիտանացի մաթեմատիկոս Ալեքս Բելլոսը համաշխարհային հարցում է անցկացրել՝ պարզելու մարդկանց սիրելի թիվն ամբողջ աշխարհում: Քվեարկել է ավելի քան 44 հազար մարդ, և գուշակեք՝ ո՞վ է հաղթել: Այո՛, այո՛, կրկին յոթը:
Ինչո՞ւ: Մարդիկ տարբեր կերպ էին բացատրում իրենց ընտրությունը. ոմանց համար այդ թվի հետ կապված են հիշարժան ամսաթվեր, ոմանց մոտ էլ այն «ջերմ և ընկերական» զգացողություններ է առաջացնում:
Հետաքրքիր փաստ. կենտ թվերը հաղթում էին զույգերին, իսկ 10-ի կամ 100-ի պես «կլոր» թվերը շատերին չափազանց ընդհանրական և «անդեմ» էին թվում:
Յոթի յուրահատուկ մաթեմատիկան
1-ից 10 թվերի շարքում յոթն իսկական մենակյաց է: Բելլոսը բացատրում է. սա միակ թիվն է այդ միջակայքում, որը չի կարելի ստանալ նույն խմբի այլ թվերի բազմապատկման կամ բաժանման միջոցով:
- 1×2 = 2, 2×2 = 4, 5×2 = 10 և այլն:
- 9-ը բաժանվում է 3-ի:
Իսկ յո՞թը: Ո՛չ այս կողմ է, ո՛չ այն:
Յոթը թվային աշխարհի «ըմբոստն» է, որը գնում է իր ճանապարհով: Հենց այս եզակիությունն էլ այն դարձնում է այդքան գրավիչ:
Կարդացեք նաև՝ Ո՞ր թիվն է երջանկություն բերում։ Կպատմենք 7-ի բոլոր կախարդական հատկությունների մասին
Յոթը և հոգևոր ավանդույթները
7 թիվը նշանակալի է ոչ միայն մշակույթում, այլև կրոնում.
- Աստվածաշունչ. Աստված աշխարհը ստեղծեց 6 օրում, իսկ յոթերորդ օրը հանգստացավ:
- Իսլամ. Հաջի ժամանակ մուսուլմանները 7 անգամ պտտվում են Քաաբայի շուրջ:
- Հուդայականություն. խոսվում է 7 երկինքների մասին:
- Բուդդիզմ. նորածին Բուդդան 7 քայլ է կատարում:
- Հինդուիզմ. 7 վերին և 7 ստորին աշխարհներ:
- Կոնֆուցիականություն. յոթը խորհրդանշում է ինի, յանի և հինգ տարրերի ներդաշնակությունը:
Շատ մշակույթներում 7 թվի հետ կապված են բազմաթիվ առասպելներ և լեգենդներ: Օրինակ՝ կար հավատամիք, որ յոթերորդ որդու յոթերորդ որդին օժտվում է կախարդական ուժով:








