fbpx

Ինչպես սիրահետել Կենդանակերպի տարբեր նշանների աղջիկներին

Աղջիկները բավական տարբեր են և բնավորություններն են նրանց տարբեր։ Հետևաբար սիրահետելուց էլ ամեն աղջկան յուրովի մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել։ Եկեք աստղաբանության շնորհիվ փորձենք հասկանալ, թե սիրահետելուց ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերել տարբեր Կենդանակերպի նշանի տակ ծնված աղջիկներին։

Խոյ

Եթե աղջիկը Խոյ է, ապա մի սիրահետեք այնպես, կարծես նա, ձեզանից բացի, ուրիշ ոչ ոքի պետք չէ։ Նա շուտ կձանձրանա։ Իսկ եթե Դուք Ցուլ եք, ուրեմն միանգամից չեք էլ հասկանա, որ նա արդեն լքել է Ձեզ։

Խոյ-աղջիկները կամակոր են, հետևաբար ավելի շատ թանկարժեք և տարատեսակ նվերներ արեք և մի սահմանափակվեք սովորական ծաղիկներով և քաղցրավենիքով։ Սա նրանց չի տպավորի։

Ցուլ

Եթե աղջիկը Ցուլ է, ապա բացի ծաղիկներից նվիրեք պրակտիկ մի բան, օրինակ՝ ուտելու որևիցե մի բան։ Եթե նա բարի է, անպայման կկիսվի։ Այսպես Դուք կստուգեք՝ արդյոք նա պատրաստ կլինի կիսվել Ձեզ հետ, երբ ամուսնանաք։

Իսկ եթե Դուք չեք պատրաստվում ամուսնանալ նրա հետ, ընդհանրապես մի մոտեցեք նրան, այլապես այս աղջիկները սովորություն ունեն փեսացուներին բռնել և ՔԿԱԳ քարշ տալ։ Քչերին է հաջողվել փախչել, ուստի մինչ Ցուլ-աղջիկների հետ սիրախաղ սկսելը մտածեք հետևանքների մասին։

Երկվորյակներ

Եթե աղջիկը Երկվորյակ է, մի լռեք և հետաքրքրի պատմություններ պատմեք նրան։ Եթե Դուք խելացի եք, ապա նա չի հասցնի ձանձրանալ մեկ շաբաթում, սակայն պետք է շատ սովորեք, որպեսզի ընդհանուր և հետաքրքիր զրույցներ սկսեք։ Այլապես նա ուշադրություն կդարձնի երեք բարձրագույն կրթություն ունեցող տղամարդուն, որը լռում է, երբ խոսում է Երկվորյակը։

Եթե մտածում եք, որ կարող եք Երկվորյակին տնային տնտեսուսի դարձնել, չարաչար սխալվում եք․ տնային տնտեսությունն ու խոհանոցը նրան բացարձակ հետաքրքիր չեն։

Խեցգետին

Եթե ցանկանում եք ամուր ընտանիք կազմել և Ձեր երեխաների համար հրաշալի մայր եք փնտրում, ապա հեռու մի գնացեք՝ առաջին պատահած Խեցգետնին վերցրեք։ Միությունը հաստատ երկարատեև և ամուր կլինի։

Խեցգետինը հոգ կտանի ոչ միայն ձեր երեխաների մասին, այլև Ձեզ համար հոգատար և քնքուշ մայր կլինի։ Իդեալական կին, մի խոսքով։

Առյուծ

Եթե Ձեր համբերությունը սահմանափակ է, ուրեմն փնտրեք Առյուծ- կին։ Եթե նա ցանկանա, կլքի Ձեզ ավելի շուտ, քան կարծում եք։ Եթե դուք այդքան էլ սիրառատ չեք, նրան քիչ կլինի միայն Ձեր ուշադրությունը, և նա ․․․կրկին ազատ կին է։ Նա սիրում է տղամարդկանց, և սերը նրա համար ամբողջ կյանքի իմաստն է։

Սակայն շանսեր կան նվաճել նրա բարեհաճությունը։ Մի մոռացեք գովել նրան, նույնիսկ երբ ստում եք։

Առյուծները պաշտում են երեխաներին։ Եթե Դուք երեխա չեք սիրում, հեռու մնացեք Առյուծներից։

Կույս

Կույսերի հետ խնդիրները քիչ են։ Ուղղակի մի փորձեք խելացի թվալ նրանց մոտ։ Նրանք շատ շուտ կհասկանան, թե ով է խելացի, իսկ ով՝ ոչ։ Սակայն նրանք շատ համբերատար են ուրիշների ինտելեկտի նկատմամբ, որովհետև միշտ հույս են փայփայում, որ ինչ-որ մեկը նրանցից ավելին գիտի։ Համեստությունը նրանց բնավորության գիծն է։

Իսկ գիտե՞ք, թե ինչ է լինելու հարսանիքից հետո։ Տան մաքրություն, լվացք, արդուկ և աղբի բացակայություն։ Սա վատ չէ։ Դուք կարող եք երեկոյան պատռել Ձեր շապիկը, և առավոտյան այն արդեն կարկատված կլինի։ Բայց մի՞թե սա է Ձեր երջանկությունը։

Կշեռք

Կշեռքները սիրում են ամեն բան գնահատել և գերագնահատել։ Նրանց բնույթն է այդպիսին։ Եթե ցանկանում եք դուր գալ նրանց, միշտ Ձեզ մոտ թաշկինակ ունեցեք․ այդպես նրանք կմտածեն, որ Դուք մաքրասեր եք։ Սակայն դա քիչ է։ Հաճախ հրավիրեք նրանց թատրոն, տարատեսակ միջոցառումների, որտեղ շատ էսթետիզմ և բազմաթիվ քաղաքակիրթ մարդիկ կան։ Ի դեպ, նրանք սիրում են ուշանալ՝ հանուն էթիկետի։

Եթե ձանձրացել եք Կշեռք-կնոջից, մի լքեք նրան առանց զգուշացնելու։ Արեք դա քաղաքավարի, որպեսզի չվիրավորեք նրան։

Կարիճ

Կարիճները ամեն բան միանգամից են ուզում և տանել չեն կարող կիսատոները։ Սակայն հեշտ ճանապարհը նրանց համար չէ։ Այս տիպը հաճախ կոչում են «Վամպիր-Կին»։ Տարատեսակ պատմությունների մեջ ընկնելը նրանց և շրջապատին ուրախ կյանք է ապահովում։ Եթե սուր զգացողությունների սիրահար եք, ուրեմն հանդիպեք նրա հետ, սակայն երբեմն հեռավորություն պահպանեք։ Նա կգնահատի այդ քայլը և կմտածի՝ «Եթե վախենում է, ուրեմն հարգում է»։ Սովորաբար հենց այսպես՝ կոնֆլիկտների և հակամարտությունների միջով անցնելով էլ ստեղծվում է Կարիճների հետ հաջողակ միությունը։

Աղեղնավոր

Ի՞նչ է ուզում Աղեղնավոր-կինը։ Որպեսզի չխանգարի շրջագայել, գիտաժողովներ բացել և փակել, և ընդհանրապես՝ լսել նրա խորհուրդները և հիանալ նրա անվերջ հեղինակությամբ։ Աղենավորները փնտրում են ոչ միայն անձնական կյանքի համար զուգընկեր, այլև հովանավոր՝ իրենց նախագծերի համար։ Այս դեպքում իդեալական տարբերակն է տնակյաց ամուսինը։ Եթե պատրաստ եք օգնել Աղեղավորին իր լայնածավալ գործունեության բոլոր հարցերում, որտեղ չկա տեղ Ձեզ համար, այլ ամեն բան սոցիալական ուղղավծություն է ստանում, ապա միշտ կուշտ և հագնված կլինեք, Ձեր երեխաները կսովորեն լավագույն ուսումնական հաստատություններում, իսկ Ձեր ընտանեկան խնջույքներին կհյուրընկալվեն բարձրաստիճան պաշտոնյաները։

Այծեղջյուր

Եթե Ձեզ դուր են գալիս Այծեղջյուրները, ուրեմն Դուք խելապակաս եք։ Այսինքն, եթե ցանկանում եք քնքշանք և հոգատարություն ստանալ, իզուր մի սպասեք։ Չնայած՝ Դուք կարող եք սպասել։ Այծեղջյուրները, հատկապես կանայք, երկար են ապրում, ուստի շտապելու ոչինչ չունեն։ Եթե տարիների ընթացքում Ձեզ կիրքը նվազի, այստեղ էլ կբացահայտվի ընտրյալի վայրի բնավորությունը։ Նա դանդաղ և միտումնավոր կսկսի Ձեզ սիրել, և Դուք չեք կարողանա խուսափել նրանից, եթե նա չցանկանա։

Եթե օգնեք նրան իր կարիերայում, նա կհասնի առավելագույն բարձրունքների և, երախտագիտությունից ելնելով, կտանի ձեզ իր հետ։

Ջրհոս

Ջրհոսին բարդ է գիտակցել, որ ինչ-որ տեղ հակառակ սեռ գոյություն ունի, քանի որ նրան ավելի հեշտ է բոլորին ընկեր համարել, քան աշխարհը բաժանել արական և իգական սեռի։ Բայց նա պատահական հարաբերությունների սիրահար է։ Վատ բան չկարծեք, ուղղակի առանց պատահականությունների կյանքը նրա համար ձանձրալի պատկերների մի շարք է։ Սակայն նա անմիջապես ծաղկում է, երբ նրան հաջողվում է գլխիվայր շուռ տալ որևիցե մի բան։
Եթե համաձայնեք ենթարկվել Ջրհոսի փորձարկումներին, նա կարող է ուշադրություն դարձնել Ձեզ։ Իսկ եթե նա խոստովանի, որ Դուք լավագույն ընկերն եք, շտապեք ամուսնանալ նրա հետ։ Նա ձերն է, սակայն ոչ ընդմիշտ։ Ինչպե՞ս կարող է լինել ընդմիշտ, եթե նրա հետ միշտ ինչ-որ բան պատահում է։ Իսկ միգուցե Դուք էլ եք փոփոխությունների սիրահար։ Այս դեպքում հարաբերությունները բավականին երկար կարող են ընթանալ։

Ձկներ

Թե ինչ են ցանկանում Ձկները, մեծ գաղտնիք է բոլորի համար։ Ընդհանրապես՝ գաղտնիքը հարմար բան է կնոջ համար, և Ձուկը առանց գաղտնիքի գոյատևել չի կարող։ Ի դեպ, նրա հետ շատ հեշտ է միություն կազմել։ Դրա համար պետք է ասել այն ամենն, ինչ նա է ուզում, և նա անպայման կհավատա։ Երբ հերթական անգամ խաբեք նրան, նա մեղմ կժպտա և կների Ձեզ։

Երբեմն աղն է մոռանում լցնել ճաշի մեջ, երբեմն սկսում է հիշել, թե ով է նա եղել անցած կյանքում, երբեմն էլ կհավատա օտար մի տղամարդուն և կհիասթափվի բոլորից՝ սկսած Ձեզանից։

Սակայն նա բարի է և ազնիվ՝ իրեն ոչինչ չի պահի, այլ մարդկանց կբաժանի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես սիրահետել Կենդանակերպի տարբեր նշանների աղջիկներին
Թեստ. 10 հարց, որոնց օգնությամբ կարելի է պարզել՝ սիրո՞ւմ է Ձեզ հաջողությունը, թե՞ ոչ