Դե տեղի է ունենում գրեթե բոլորի հետ՝ ինչ-որ պահի թվում է, որ ամեն ինչից հոգնել ես: Բայց առօրյա թոհուբոհում հեշտ է մոռանալ, որ հետաքրքիր մնալու համար կյանքը պահանջում է մեր ակտիվ մասնակցությունը: Այնպես որ, եթե ձեզ թվում է որ ամեն ինչ վատ է ևտխուր՝ կա ամենաքիչը 15 միջոցը կյանքը կրկին սիրելու համար:
1. Հաճախ ճանապարհորդեք
Պլանավորեք ամսվա մեջ մեկ հանգստյան օր տրամադրել ճանաօարհորդելուն, թեկուզ ոչ հեռու, քաղաքից դուրս, բնության գիրկ: Թույլ տվեք անընդհատ փոփոխվող ձեր կյանքի սցենարին ոգեշնչել ձեզ և հիշեցնել, որ աշխարհում բազմաթիվ հետաքրքրություններ կան:
2. Տեղ թողեք կյանքի անակնկալների համար
Մի փորձեք կառավարել ձեր կյանքի բոլոր ասպեկտները, թույլ տվեք նրան երբեմն-երբեմն զարմացնել ձեզ: Համաձայնվեք ժամադրությանը այն մարդու հետ, ումից կարծես թե հետաքրքրական որևէ բան սպասելն անիրական է թվում: Միգուցե հանկա՞րծ․․․ Այցելեք միջոցառման, որը ձեզ կասկածելի է թվում: Ի՚նչ իմանաս ինչ է ձեզ այնտեղ սպասում:
3. Սովորեք ընդունել սերը
Ընդունեք օգնությունը, որ առաջարկում են ընկերները: Ընդունեք հաճոյախոսություններ: Թույլ տվեք ձեզ լինել սիրելի մանրուքներում և կտեսնեք, թե որքան հեշտ կդառնա սիրելը ինքներդ ձեզ:
4. Եղեք շնորհակալ
Ամեն բացասական մտքին գտեք դրական պատասխան: Կյանքը միշտ չէ, որ ուրախ է, բայց այն շատ ավելի դրական է, քան մտածում եք: Կենտրոնացեք դրա վրա, երբ գալիս են ծանր ժամանակները:
5. Ներեք
Բաց թողեք անցյալի վիրավորանքները: Ներեք մարդկանց: Դա չի նշանակում, որ դուք պետք է թույլ տաք նրանց վերադառնալ ձեր կյանք, ուղղակի ազատեք ձեր սիրտը անցյալի վիրավորանքների և բացասական հիշողությունների ծանր բեռից: Ներումը՝ դրա կարևոր մասն է:
6. Թողեք անցյալն անցյալում
Բաց թողեք բոլոր սխալներն, որ գործել եք, բոլոր անհաջողություններն ու դժբախտությունները: Առաջ գնալու համար պետք է առաջ նայել, այլ ոչ թե ետ:
7. Զբաղվեք սպորտով
Ընտրեք այն, ինչ ձեզ է համապատասխան, զբաղվեք պարբերաբար: Կյանքը դառնում է ավելի լավը, երբ օրգանիզմը ստանում է էնդորֆինի իր չափաբա-ինը՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում ձեր կյանքում:
8. Փորձեք մարդկանց մեջ տեսնել լավը
Սիրել և գնահատել ուրիշներին ՝ սովորություն է: Մարդուն իր թերությունների համար անմիջապես ջնջելու փոխարեն, փորձեք նրա մեջ որևէ լավ բան գտնել և կենտրոնանակ դրա վրա: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը և կազատի ձեր գիտակցության այն հատվածը, որը պատասխանատու է քննադատության և դատապարտելու համար:
9. Ամեն տեղ հնարավորություններ փնտրեք
Որոշեք և արեք վերջապես այն, ինչը վաղուց էիք ցանկանում անել, գնացեք փոքրիկ ռիսկերի, որոնք ամեն օր ավելի կմոտեցնեն ձեզ ձեր նպատակին: Աշխարհը լի է բազում հնարավորություններով: Ամեն ինչ կախված է ձեզանից՝ կօգտվե՚ք արդյոք, թե ոչ:
10. Շրջապատեք ձեզ դրական մարդկանցով
Դուք միջին վիճակագրական հաշվարկներով 5 մարդու հետ եք առավել շատ ժամանակ անցկացնում: Այնպես որ ուշադիր նայեք այդ մարդկանց՝ նրանք ոգեշնչո՞ւմ են ձեզ դառնալ ավելի լավը: Եթե ոչ, ապա ժամանակն է վերանայել սեփական շրջապատը:
11. Լավ հագնվեք
Ձեր արտաքին տեսքը գրեթե ոչինչ չի ասում, թե ինչպիսի մարդ եք դուք, բայց կարող է ազդել նրա վրա, թե ինչպես եք դուք ձեզ զգում: Հագնվեք այնպես, որպեսզի ձեզ գեղեցիկ և վստահ զգաք: Դա կանդրադառնա նաև ձեր գործերի վրա:
12. Սիրեք ձեր մարմինը
Նրան ատելու և պատժելու (վնասակար սովորություններով) փոխարեն՝ սիրեք նրան: Ճիշտ կերակրեք նրան, մարզեք, պահեք և փայփայեք:
13. Սովորեք վայելել միայնությունը
Ո՞վ է ասել, որ միայնության մեջ կարելի է միայն տառապել: Սովորեք հաճույք ստանալ, երբ միայնակ եք, երբ կարող եք անել այն, ինչ ուզում եք՝ նայեք և ուտեք, ինչ կցանկանաք և նույնիսկ ինքնուրույն կինոթատրոն հաճախել, առանց ընկերակցության:
14. Հաճախ ժպտացեք մարդկանց
Ժպիտից բոլորի համար լուսավոր կլինի: Ժպիտը վարակիչ է: Հաճախ ժպտացեք խանութի վաճառողներին, անցորդներին՝ և կտեսնեք թե ինչպես է ձեր հոգին լուսավորվում, հատկապես, երբ նկատում եք, որ ուրիշները զարմացած ժպտում են ձեզ ի պատասխան:
15. Թույլ տվեք ձեզ լինել այնպիսին, ինչպիսին որ կաք
Գործեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում: Պետք չէ սահմանափակել ձեզ նրանով, թե ինչ կմտածեն ձեր մասին ուրիշները: Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, և անհրաժեշտ մարդիկ կգնահատեն դա: