fbpx

Ինչպես կինը կարող է ավելի լավ սիրել իր ամուսնուն. 7 խորհուրդ

Այո, տղամարդիկ նույնպես պետք է ձգտեն ավելի լավ սիրել իրենց կանանց։ Հասկանան, թե ինչպես սիրել և սիրեն նրանց: Բայց հիմա մի քիչ կանանց մասին: Եվ ինքներդ ձեր և տղամարդու հանդեպ սիրո փոխկապակցվածության մասին։

1. Նախ սիրեք ինքներդ ձեզ

Կանանց մեծամասնությանը սովորեցնում են, թե ինչպես սիրել և փայփայել ամուսնուն, այն դեպքում, երբ պետք է սկսել քեզնից: Պետք է բավականաչափ սիրել ինքդ քեզ, որպեսզի սահմանեք անձնական սահմաններ, հոգ տանեք ձեր մասին ֆիզիկապես, էմոցիոնալ, հոգեպես և ֆինանսապես:

2. Ուշադրություն դարձրեք ձեր խոսքերին

Միայն այն պատճառով, որ դուք ուժեղ, անկախ և ինքնավստահ կին եք, չի նշանակում, որ միշտ պետք է ասեք այն, ինչ մտածում եք: Նույնիսկ սիրելիի կողքին: Դուք պետք է կարողանաք կանգնեցնել ինքներդ ձեզ և ձեր էմոցիաները, հատկապես բացասական: Նախ մտածեք, շունչ քաշեք և, հետո խոսեք։

3. Անձամբ մի ընդունեք նրա տրամադրության փոփոխությունները

Տրամադրության փոփոխություններ ունեն ոչ միայն կանայք։ Միայն այն, որ նա լուռ է կամ վրդովված տեսք ունի, չի նշանակում, որ դա ձեր պատճառով է: Մի շտապեք բացասաբար մտածել, եթե ոչինչ չգիտեք։

Փոխարենը ստեղծեք ապահով միջավայր, որպեսզի նա խոսի իրեն անհանգստացնող բանի մասին: Եթե ​​նա պատրաստ չէ խոսել, ընդունեք դա և շեղվեք: Հիշեք՝ զգացմունքները վարակիչ են։ Թող նա վարակվի ձեր դրական հույզերով։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

4. Պահպանեք ինտիմ գրաֆիկ

Մեծահասակներն այնքան զբաղված կյանք ունեն, որ հաճախ ժամանակ ու էներգիա չի մնում անկողնային կյանքի համար։ Եվ ոչ, սեքսը միշտ չէ, որ պետք է ինքնաբուխ լինի: Եթե ​​դա ձեր ժամանակացույցի մեջ է, ապա դուք նույնիսկ անհամբեր կսպասեք դրան։ Գլխավորը ամեն ինչ չնվազեցնելն է պարտականությունների կատարման մակարդակին. մինչ այդ սիրախաղ արեք հաղորդագրություններում, հուշեք, հիշեցրեք, դիտեք նախախաղը:

5. Նվազեցրե՛ք «Ինչո՞ւ» հարցերի քանակը

Կանայք սիրում են պարզել, թե ինչու, բայց տղամարդիկ հազվադեպ են մտածում այդ մասին, թե ինչու են վարվել այսպես թե այնպես։ Միգուցե նրանք գիտեն, բայց չեն ուզում խոսել:

6. Ասեք նրան այն, ինչ ուզում եք, որ նա իմանա

Եթե ​​ցանկանում եք, որ նա փոխի իր որևէ վարքագիծ, ասեք նրան այդ մասին, միայն նրբանկատորեն: Սա ժամանակ և համբերություն է պահանջում, բայց արժե:

Ակնարկների և ենթատեքստի կարիք չկա, պարզապես ասեք: Տղամարդը ցանկանում է ձեզ ուրախացնել, այլ ոչ թե վրդովել և նյարդայնացնել: Պարզապես ասեք նրան, թե ինչպես դա անել: Նա չի ցանկանում կռահել և կգնահատի ձեր օգնությունը:

7. Ասեք նրան, երբ նա ինչ-որ բան ճիշտ է անում

Ասեք նրան, որ գնահատում եք այն, ինչ նա անում է, որ սիրում եք, որ հպարտանում եք նրանով։ Այսպիսով, նա կզգա իրեն ձեր հերոսը: Ժլատություն մի արեք գովասանքի վրա, եթե ցանկանում եք, որ նա շարունակի նույն ոգով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչպես կինը կարող է ավելի լավ սիրել իր ամուսնուն. 7 խորհուրդ
Թեստ. Որքա՞ն ուշադիր եք