Կան նշաններ, ծիսակատարություններ և սնահավատություններ, որոնք ուղղակի աշխատում են: Հասկանալի չէ թե ինչու, բայց փորձն ու պրակտիկան ստիպում են հավատալ: Միգուցե արժի՞ փորձել:
Ուզո՞ւմ եք, որպեսզի ձեր բաղձալի ցանկությունները վերջապես իրականանան և կյանքը փոխվի դեպի լավը: Պարզվում է դա հնարավոր է: Կախարդանք, էկզոտերիկա, ճիշտ հոգեբանական տրամադրում… անվանեք ինչպես ցանկանում եք, բայց կարևորը, որ սա աշխատում է: Ստուգված է անձնական փորձով: Մի փոքր ավել մեկ ամսից և ցանկությունը կատարվեց:
Չե՞ք հավատում: Փորձեք տվյալ տեխնիկան սկզբից թեթև, ոչ բարդ ցանկության վրա, իսկ հետո անցեք ավելի բարդ նպատակներին: Ոչ մի կախարդական պարագա, աղոթք կամ կախարդական խոսքեր պետք չեն, միայն.
- ասեղ;
- երկար թել;
- ձեր իրերից որևէ բան;
- երազանք և դրա իրականացման հավատ:
Թելն անցկացրեք ասեղի մեջ, ասելով ձեր ցանկությունը: Հստակ ձևակերպեք ցանկությունը, չէ՞ որ ինչպես կարող է իրականանալ մի ցանկություն, երբ ինքներդ էլ հստակ չգիտեք ինչ եք ուզում: Թելը անպայման պետք է հերիքի 40 կարի համար: Այն դեպքում, երբ թելը բավարար չէ՝ մի շարունակեք: Նշանակում է ձեր ցանկությունը տվյալ պահին չի կարող իրականանալ: Դեռևս մի պահեք այդ ցանկությունը:
Արեք առաջին կարը: Հետո խրեք ասեղը իրի մեջ և թողեք հաջորդ օրվան: Մյուս օրը արեք ևս մեկ կար: Կարերը պետք է իրար վրա դարսվեն: Եթե ձեզ հարմար է արանք թողնել՝ թողեք, բայց հիշեք, որ գիծը պետք է ստացվի ուղիղ և կոկիկ՝ այդ դեպքում ցանկությունը կիրականանա հանգիստ և առանց բարդությունների:
Այդ ընթացակարգը կրկնեք 40 օր: Ամեն օր՝ մեկական կար: Կատարելով վերջին՝ քառասուներորդ կարը, հնչեցրեք ձեր ցանկությունը ևս 4 անգամ, շրջվելով դեպի չորս բևեռներ՝ հյուսիս, հարավ, արևմուտք և արևելք: Միայն դրանից հետո կապեք թելը:
Եթե դուք ամեն ինչ ճիշտ արեցիք, ապա քառասուն օրից, ծիսակատարությունը անցկացնելուց հետո երազանքը կկատարվի:
Աղբյուրը՝ www.cluber.com.ua