fbpx

Ինչպես հաղթահարել բաժանումը: 8 պրակտիկ խորհուրդ

Բաժանման ցավը միշտ էլ ցավոտ է, սակայն հավատացեք, այն հնարավոր է հաղթահարել: Հետևեք մեր խորհուրդներին և այդ ցավը հաղթահարելու ճանապարհը շատ ավելի դյուրին կլինի:

Անկասկած բոլորն են սիրահարվում: Երբեմն սերը լինում է անպատասխան, իսկ երբեմնել ստացվում է այնպես, որ մենք հասնում ենք մեր երազանքին և այն մեկը ում համար պատրաստ ենք աստղեր երկնքից իջեցնել՝ փոխադարձաբար սիրահարվում է մեզ: Դա իհարկե աննկարագրելի երջանկություն է: Դուք միասին եք անցկացնում ձեր ողջ օրը, միմյանց հետ կիսվում ամեն հարցով, գիտեք միմյանց գաղտնիքները՝ թվում է թե ամեն բան հիանալի և որ ամենակարևորն է, ոչ ոք և երբեք ձեզ չի կարող բաժանել: Սակայն հանգամանքների բերումով դուք բաժանվում եք: Ենթադրենք առաջինը հեռանում է նա կամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով դուք եք որոշում վերջ դնել հարաբերություններին, որի համար մի ժամանակ այդքան պայքարել էիք:

Պատճառները և հանգամանքները տարբեր են սակայն ամենակարևորն այն է, որ այդ բաժանումից հետո դուք հաստատ երջանիկ չեք: Դուք սկսում եք ինքնաբերաբար չարանալ յուրաքանչյուրի հանդեպ, դուք ցանկանում եք անդադար լաց լինել, կիսվել ինչ-որ մեկի հետ: Ցանկանում եք նրան գրել կամ զանգել կամ գոնե վերջին անգամ հանդիպել այն հույսով, որ հնարավոր է կրկին ամեն բան փոխել  բայց…

Այդ պահին ամենակարևորն է հիշել այն, որ դուք արդեն միասին չեք և նույնիսկ եթե բաժանումից հետո քայլեր եք ձեռնարկել ձեր նախկին ընկերոջ կամ ընկերուհու հետ միանալու համար և ձեր ջանքերն ապարդյուն են եղել, ապա այժմ հույս ունենալը պարզապես անիմաստ է, և այո՛, որքանել դա դաժան է հնչում, բայց անիմաստ է ինչ-որ բան փոխելը: Անհրաժեշտ է պարզապես հիշել, որ կյանքը առաջ է շարժվում, որի հետ առաջ եք շարժվում նաև դուք և պետք չէ անդադար ետ նայել, այլ դրա փոխարեն անհրաժեշտ է միայն առաջ նայել և ապագայի համար նոր պլաններ կազմել: Ահա մի քանի կետ որոնց շնորհիվ դուք հաստատ կհաղթահարեք բաժանումը:

1. Աղբամանը նետեք այն ամենը, ինչ հիշեցնում է նրան

Այո, պետք է դա անել, քանի որ  բաժանումից մի քանի օր անց՝ հաստատ կրկին նրան հիշելու եք և բնազդաբար ձեր ձեռքն եք վերցնելու այն, ինչ մի ժամանակ նա է ձեզ նվիրել: Բնականաբար վերցնելուց հետո ընկնելու եք հիշողությունների գիրկը և տանջվելու եք, որից հետո չարանալու եք և մտածեք թե ինչու այսպես եղավ, չէ՞ որ ամեն բան պարզապես հրաշալի էր, և հաստատ կրկին մտածելու եք նրա հետ հանդիպման մասին և հիշելու եք, որ արդեն ոչինչ ուղղել հնարավոր չէ ․․․ մի խոսքով կրկին գլուխ է բարձրացնելու դեպրեսիան, որը այս մի քանի օրերի ընթացքում գոնե մի քիչ նահանջել էր: Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է պարզապես դեն նետել նրան հիշեցնող յուրաքանչյուր իր, բնականաբար դա դժվար է, բայց փոխարենը դուք ձեզ կապահովագրեք ուռած աչքերից և մեռյալ տրամադրությունից:

2. Գնացեք գեղեցկության սրահ կամ մարզասրահ

Բնականաբար յուրաքանչյուր կին սիրում է հաճախել գեղեցկության սրահ, տղամարդիկ երևի թե այս դեպքում՝ մարզասրահ: Հաստատ կմտածեք, որ բաժանումից հետո գեղեցկության սրահ գնալը կամ պարզապես մտածել սեփական արտաքինի կամ կազմվածքի մասին՝ պարզապես անհնար է, չէ՞ որ  դրա տրամադրությունը չկա, դա ավելորդ է,  հիմա անհրաժեշտ է պարզապես նստել տանը, տխուր երաժշտության ներքո, և մտածել միայն նրա մասին: Ինչո՞ւ նստել տանը,  լսել տխուր երաժշտություն, մտածել նրա մասին, եթե հնարավոր է, որ նա ձեզ արդեն անգամ չի էլ հիշում և վայելում է կյանքն առանց ձեզ: Արեք նույնը, ապացուցեք, որ դուք կախյալ մարդ չեք և կարողեք ապրել նաև առանց նրա: Գնացեք գեղեցկության սրահ, փոխեք ձեր սանրվածքը, որն արդեն երկար ժամանակ է ինչ նույնն է, զբաղվեք ձեր խնամքով, հաճախեք մարզասրահ, զբաղվեք ձեր առողջությամբ և կազմվածքով, հանդիպեք ընկերների հետ և ուղղակի վայելեք կյանքը: Որոշ ժամանակ հետո ձեզ լիովին կերպարանափոխված տեսնելուց՝ նա հնարավոր է, որ գիտակցի իր սխալը և վազի ձեզ մոտ: Այդ ժամանակ արդեն դուք կլինեք որոշողը՝ կրկին նրան հնարավորություն տա՞լ, թե՞ ոչ:

3. Շփվեք մարդկանց հետ

Դա բավականին կարևոր է, քանի որ մեկուսանալով, դուք միայն վատթարացնում եք ձեր վիճակը: Մի վախեցեք մարդկանց հետ շփվելուց, քանի որ դուք նրանց կարիքը շատ ունեք:  Ընդհանրապես՝ մենք բոլորս շփման կարիք ունենք, քանի որ կյանքն առանց շփման պարզապես անիմաստ է: Պարտադիր չէ պատմել բոլորին ձեզ հետ պատահածը, դա անկասկած հետարքիր չէ ոչ ոքի: Դա ձեր անձնական կյանքն է: Մի մերժեք հրավերները, գնացեք և բավականին լավ ժամանակ անցկացրեք, ուրախացեք ձեր ընկերների և ընկերուհիների հետ: Ոչ մի դեպքում չմեկուսանաք: Դա միայն կխորացնի ձեր դեպրեսիան բաժանումից հետո: Հնարավոր է, որ մի հրավերի ժամանակ դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն…

4. Չչարանաք ոչ-ոքի հանդեպ

Դա կարևոր նախապայման է: Բնականաբար բաժանումից հետո դուք միայն ցավ կզգաք, բայց պետք չէ չարանալ մարդկանց հանդեպ: Նրանք մեղավոր չեն, որ ձեր նախկինը այդքան վատն էր կամ, որ դուք որոշեցիք բաժանվել: Բարի գտնվեք նրանց հանդեպ, որքան էլ որ այդ վիճակում դա դժվար լինի: Օգնեք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, և կզգաք թե որքան թեթև եք դրանից հետո ձեզ զգալու:

5. Երբեք չառաջարկեք նրան մնալ ընկերներ

Դա ամենասխալ քայլը կլինի ձեր կողմից: Շատերն են այս սխալը թույլ տալիս բաժանումից հետո: Պարզապես գիտակցեք, որ վերջ, ամեն բան ավարտվել է և հնարավոր չէ ոչինչ փոխել: Ենթադրենք դուք նրան արդեն այդ առաջարկել եք և ստացելեք դրական պատասխան: Հետոն լինելու է ավելի ցավոտ, քանի որ դուք շարունակելու եք նրա հանդեպ զգալ սեր, իսկ նա…: Եվ այդ ժամանակ ամենա մեծ հարվածն այն կլինի, որ ձեր նախկինին տեսնեք իր նոր ընկերուհու կամ ընկերոջ հետ և առավել ևս, երբ նա ձեզ ծանոթացնի: Չէ՞ որ դուք պարզապես ընկերներ եք և հանցագործություն չէ ընկերոջ հետ ծանոթացնել նոր սիրուն: Այսպիսի տհաճ վիճակից խուսափելու համար անհրաժեշտ է պարզապես վերջնականապես ցտեսություն ասել նախկինին, առանց ընկերներ մնալու առաջարկության:

6. Մի ատեք սերը

Այո, ոչ մի դեպքում սիրուն չմեղադրեք նրանում, որ ձեզ մոտ ոչինչ չստացվեց, և որ ամենակարևորն է միշտ հիշեք որ բաժանումը դա կյանքի վերջ չէ, այլ նոր կյանքի սկիզբ, մի նոր հնարավորություն: Այս անգամ չստացվեց, միգուցե մյուս անգամ մեկ ուրշի հետ ստացվի: Կյանքը հենց ինքն իրենով մի մեծ հանելուկ է լի բազում անակնկալներով: Տանը տխուր նստելու փոխարեն մտածեք լավատեսորեն, դուրս եկեք տանից գնումների, ընկերների հետ հանդիպման: Ամեն բան դեռ արջևում է, և դուք շուտով հաստատ կհանդիպեք ձեր իսկական սիրուն, այն մեկին, ով ձեզ իրոք կգնահատի և կսիրի: Երբեք չհանձնվեք:

7. Մտածեք լավատեսորեն

Վատատեսությունը դա ամենավատ բաներից է: Միշտ հիշեք, որ որքան վատատես ես մտածում, այդքան ավելի վատ է լինում: Բաժանումը ինքնին ցավոտ բան է, բայց պետք չէ վատատեսությամբ լցվել ամեն բանի հանդեպ, հակառակը՝ լցվեք լավատեսությամբ: Բնականաբար դա մի քիչ բարդ է, սակայն ստիպեք ձեզ և կհասնեք լավ արդյունքի: Մտածեք, որ ամեն բան լավ է լինելու և այդպեսել կլինի:

8. Սիրեք ձեզ և ձեզ շրջապատող աշխարհը

Սիրեք ձեզ: Խնամեք ձեզ, այցելեք մարզասրահներ, գեղեցկության սրահներ: Մի չարացեք շրջապատող աշխարհի հանդեպ, ընդհակառակը սիրեք այն, սիրով լցված եղեք յուրաքանչյուրի հանդեպ:

Հուսով ենք որ այս խորհուրդները գոնե փոքր ինչ ձեզ կօգնեն:

Հրապարակման ներկայացրեց՝ Միլենա Գրիգորյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.

Հրապարակիր քո նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Ինչպես հաղթահարել բաժանումը: 8 պրակտիկ խորհուրդ
Ինչպես 5 րոպեում հիշել ամենակարևոր ինֆորմացիան