Եթե դուք մտածում եք, թե ինչպես արժանանալ տղամարդու սիրուն, առաջին հերթին պետք է իմանաք նրա Կենդանակերպի նշանը, որը շատ բան կարող է պատմել: Հենց հիմա մենք դրանով կզբաղվենք: Եվ այսպես․․․
Ինչպե՞ս հասնել Խոյի սիրուն
Խոյերը չափազանց համառ են եւ քմահաճ: Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված տղամարդուն սիրահարված կանայք պետք է պատրաստ լինեն իշխելու նրա մշտական ձգտմանը: Խոյը վերահսկելու է իր ընկերուհու բոլոր գործողությունները եւ միշտ դժգոհ է լինելու ամեն ինչից: Եթե աղջիկը մտադիր է նրա հետ լուրջ հարաբերություններ կառուցել, ստիպված կլինի հարմարվել այդ իրավիճակին կամ համբերատար սպասել, մինչեւ առիթ լինի նրբանկատորեն խնդիրների լուծման սեփական տարբերակն առաջարկել: Սակայն միշտ պետք է հիշել, որ Խոյի կողքին ընդմիշտ երկրորդ դերին եք արժանանալու:
Սեքսի հարցում Խոյերը միշտ ձգտում են ստանալ այն, ինչ ուզում են: Սեքսը նրանց համար ֆիզիոլոգիական անհրաժեշտություն է, որը կապ չունի միայն սիրո հետ: Խոյերն անկողնում պահանջկոտ են եւ հակված չեն զիջումների:
Ինչպե՞ս հասնել Ցուլի սիրուն
Ցուլի սիրուն ձգտող կնոջը միայն ցավակցել կարելի է: Նրանց հետ հարաբերությունները մշտական պայքար են, երբ ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել զգոնությունը: Եթե Ցուլը հանկարծ քնքշություն եւ հնազանդություն է ցուցաբերում, պետք չէ վստահել: Նա մեկ ակնթարթում կարող է փոխվել: Ցուլերի հետ հարկավոր է նրբանկատ լինել, բայց համառ եւ պահանջկոտ: Նրանք չեն սիրում կանանց, ովքեր պատրաստ են իրականացնել իրենց բոլոր ցանկությունները: Նման կանանց հանդեպ Ցուլերն արագորեն կորցնում են հետաքրքրությունները:
Սեքսի հարցում նրանք չափազանց հնարամիտ են, բայց Ցուլերից քնքուշ բառեր սպասել իմաստ չունի: Վիրավորվելու կարիք չկա, Ցուլերի համար անպարկեշտ խոսքերը հենց քնքշության արտահայտություն են:
Ինչպե՞ս հասնել Երկվորյակների սիրուն
Երկվորյակները շատ ռոմանտիկ են, այդ պատճառով թեթեւամիտ են թվում: Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված տղամարդիկ իդեալիստ են, նախընտրում են կնոջ մեջ արքայադուստր տեսնել: Եթե նա ինչ-որ բանով չի համապատասխանում այս կերպարին, Երկվորյակները զգուշանում են: Ինչպե՞ս արժանանալ Երկվորյակ տղամարդկանց սիրուն: Պարզապես ինչ-որ ժամանակ անսպասելիորեն լքել նրանց: Միայն այդ դեպքում Երկվորյակները մինչեւ ականջները կսիրահարվեն: Հետո արդեն կարելի է բացատրել, որ արքայադուստրերը միայն հեքիաթներում են լինում:
Սեքսի հարցում Երկվորյակները քնքուշ են, բայց եւ ոչ այնքան էմոցիոնալ: Մերձեցման ժամանակ նրանք նախընտրում են քնքուշ խոսքեր ասել եւ ուզում են, որ զուգընկերուհին նույն կերպ պատասխանի: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, Երկվորյակ տղամարդը կբացվի, կհամաձայնի տարբեր փորձերի:
Ինչպե՞ս հասնել Խեցգետինի սիրուն
Խեցգետինները փակ մարդիկ են: Նրանք չեն կարող բացահայտորեն դժգոհություն հայտնել կնոջ պահվածքի կապակցությամբ, կարող են երկար ժամանակ հանդուրժել այն, ինչ իրենց դուր չի գալիս: Իսկ հետո, ոչինչ չբացատրելով, անսպասելիորեն անհետանալ նրա կյանքից: Այդ պատճառով Խեցգետին տղամարդկանց հետ հարկավոր է զգույշ եւ ուշադիր լինել, հատկապես, եթե ուզում եք արժանանալ նրա սիրուն: Խեցգետինները շատ զգայուն են եւ խոցելի, սուր են արձագանքում նույնիսկ աննշան անքաղաքավարությանը, այդ պատճառով հարկավոր է նրանց հետ զգույշ լինել: Խեցգետինները կարող են աչք փակել կնոջ թափթփվածության, անխնամ սանրվածքի եւ մատնահարդարման վրա, բայց երբեք չեն ների անքաղաքավարությունը:
Սեքսում Խեցգետինները սիրում են փորձերն ու նորարարությունը: Այդ պատճառով հարկավոր է պատրաստ լինել, որ նրանց հետ սեքսը կարող է ցնցել ձեզ: Բայց վախենալ պետք չէ. Խեցգետինները քնքուշ են, ուշադիր եւ անկողնում թույլ չեն տա որեւէ բան, որը դուր չի գա իրենց զուգընկերուհուն:
Ինչպե՞ս հասնել Առյուծի սիրուն
Առյուծները կտրականապես չեն ընդունում ոչ մի քննադատություն: Ոչ մի դեպքում չի կարելի նրանց ասել, որ այնպես չեն հագնվել կամ ինչ-որ բան սխալ են անում: Առյուծը կպայթի եւ կկոպտի: Բայց, միաժամանակ, կընդունի կնոջ ասածն ու կփորձի ուղղել սխալը: Այդ պատճառով հարկավոր է Առյուծներին նրբանկատորեն նկատողություն անել: Որպեսզի Առյուծը հարգի աղջկան, վերջինը պետք է առավելագույնս ազնիվ լինի նրա հետ: Առյուծը նախընտրում է, որ կինը չլռի, այլ հանգիստ ու պարզ բացատրի իր պահանջները: Առյուծի հետ պետք է լուրջ լինել:
Սեքսի հարցում Առյուծները նախընտրում են զուգընկերուհու անկեղծ հուզականությունը: Եթե նա լարված է, իրեն թույլ չի տալիս տնքալ կամ բղավել, Առյուծը կսկսի ձանձրանալ:
Ինչպե՞ս հասնել Կույսի սիրուն
Կույսերն ամեն ինչում կատարելություն են սիրում: Նրանց սիրտը գրավելու համար հարկավոր է պահանջկոտ լինել: Կնոջ նման պահվածքի դեպքում Կույս տղամարդն իրեն կատարելագործելու ձգտում կտեսնի եւ կընդունի բոլոր պահանջները: Հարկավոր է հազվադեպ գովաբանել Կույսերին՝ հասկացնելով, որ նա կարող է ամեն ինչ շատ ավելի լավ անել: Բայց որպեսզի Կույս տղամարդն իսկապես սիրահարվի, հարկավոր է նրան ցույց տալ, որ գոնե ինչ-որ բանում նա կնոջից առավել է:
Սեքսի հարցում Կույսերի հետ հարկավոր է զուսպ լինել: Բայց եթե ինտիմ հարաբերություններում նրան համարձակ ինչ-որ բան առաջարկեք՝ ասելով՝ «Դու ավելի լավ կարող ես», նա անմիջապես գործի կանցնի եւ կիրականացնի զուգընկերուհու ամենահամարձակ սեքսուալ երեւակայությունները:
Ինչպե՞ս հասնել Կշեռքի սիրուն
Կշեռքները հավատարիմ են պատշաճության կանոններին, որոնք նրանք ոչ թե չեն սիրում խախտել, այլ պարզապես չեն կարող: Այդ պատճառով Կշեռքների սիրտը գրավելու համար հարկավոր է հետեւել այդ կանոններին: Եթե կինն ազատորեն անպարկեշտ բառեր է օգտագործում, կարող է ցնցել Կշեռք տղամարդուն: Երբ Կշեռքը հավատում է, որ իրեն սիրում են, կհուզվի եւ մինչեւ վերջ կբացվի:
Սեքսի հարցում Կշեռքները չափավոր են: Հազիվ թե կարելի է ինտիմ հարաբերություններ ակնկալել մինչեւ ամուսնությունը: Սակայն նույնիսկ դրանից հետո պետք չէ շատ բան ակնկալել. Կշեռքները նախընտրում են մեկ-երկու ավանդական դիրքերը:
Ինչպե՞ս հասնել Կարիճի սիրուն
Կարիճներն իմպուլսիվ են, քմահաճ, միշտ բողոքում են, որ ոչ ոք իրենց չի սիրում: Նման տղամարդու սիրտը գրավելու համար հարկավոր է մշտապես հանգստացնել նրան եւ հաճոյախոսություններ անել: Աստված մի արասցե, եթե այդ մեծ երեխային ասեք, որ նա ինչ-որ հարցում կատարյալ չէ: Նա կարող է նեղանալ, երկար ժամանակ անհետանալ, երբեմն՝ ընդմիշտ: Իսկ եթե Կարիճին համոզեք, որ անսահմանորեն սիրում եք նրան, ամբողջությամբ կբացվի եւ սիրելիի համար հնարավոր ամեն ինչ կանի: Բայց նաեւ շատ բան կպահանջի ոչ միայն իրենից, այլեւ զուգընկերուհուց: Հարկավոր է բավարարել այդ պահանջները, հակառակ դեպքում Կարիճը կարող է հիասթափվել սիրելիից: Կարիճի սիրուն արժանանալու համար հարկավոր է միշտ հրաշալի տեսք ունենալ: Բացի այդ, կինը պետք է կարգապահ լինի, ոչինչ չթողնի ինքնահոսի:
Ինչ վերաբերում է ինտիմ հարաբերություններին, այստեղ Կարիճը նախընտրում է նախաձեռնությունը թողնել զուգընկերուհուն եւ պատրաստ է ընդունել այն ամենը, ինչ նա կառաջարկի: Կարիճի հետ շփվելիս հարկավոր է երբեմն նրան թույլ տալ թույլ լինել:
Ինչպե՞ս հասնել Աղեղնավորի սիրուն
Աղեղնավորին սիրահարվելուց առաջ հարկավոր է լավ մտածել եւ հաշվի առնել, որ նա կողմնակի որեւէ օգնություն չի ընդունում: Պետք չէ կարեկցել Աղեղնավորներին, նրանց ստիպել պատմել իրենց դժվարությունների եւ խնդիրների մասին: Նրանք նախընտրում են ինքնուրույն հաղթահարել խնդիրները: Աղեղնավորի համակրանքին ձգտող աղջիկը պետք է ուրիշների մոտ բարձրաձայն գովաբանի նրան, այնպես, որ տղամարդը լսի: Եթե Աղեղնավորը վստահի աղջկան, նա կսկսի ծանր ժամանակներում նրա աջակցությունը փնտրել: Բայց մեկ անգամ բացվելով, հետո կարող է նորից պարփակվել եւ սառը պահվածք դրսեւորել: Այդ պատճառով նորից ու նորից ստիպված կլինեք Աղեղնավորին անկեղծության մղել:
Սեքսում Աղեղնավորները քնքուշ են, նուրբ, իրենք էլ քնքշություն են ակնկալում զուգընկերուհուց:
Ինչպե՞ս հասնել Այծեղջյուրի սիրուն
Այծեղջյուրը փակ է եւ ամեն կերպ ձգտում է ցույց չտալ, թե ինչ է իրականում զգում: Այծեղջյուրները չափազանց խոցելի են, նուրբ եւ կրքոտ, սակայն արտաքուստ սառն են թվում: Այծեղջյուրները շատ նվիրված են նրանց, ում սիրում են, սակայն այդ մասին նրանց սիրո առարկան տեղեկանում է միայն ծայրահեղ հանգամանքներում: Այծեղջյուր տղամարդիկ դժվարությամբ են սիրո խոսքեր արտաբերում: Այդ պատճառով կանայք չպետք է ձգտեն նրանցից աքցանով խոստովանություն քաշեն: Այծեղջյուրները սիրային հարաբերություններին շատ լուրջ են վերաբերվում: Նրանք թեթեւամիտ կապեր չեն ընդունում, սերն ամբողջությամբ գրավում է Այծեղջյուրներին:
Սեքսում Այծեղջյուրն ի սկզբանե երկարատեւ եւ ամուր հարաբերությունների է ձգտում: Սակայն ինտիմ մերձեցման չի ձգտի այնքան ժամանակ, մինչեւ ամբողջությամբ չվստահի իր զուգընկերուհուն: Դրանից հետո Այծեղջյուրը կդառնա կրքոտ, հնարամիտ, արտասովոր քնքուշ:
Ինչպե՞ս հասնել Ջրհոսի սիրուն
Ձրհոսները չափազանց կասկածամիտ են այն հարցում, որ իրենց կարելի է սիրել հենց այնպես, այլ ոչ թե ինչ-որ բանի համար: Այդ պատճառով սիրո մասին ամենաջերմ հավաստիացումները Ջրհոսի համար համոզիչ չեն եւ կասկածի տեղիք են տալիս: Ջրհոսին տարհամոզելու համար հարկավոր է սկանդալ բարձրացնել՝ մեղադրելով չվստահելու մեջ: Սակայն արդյունքը, ամեն դեպքում, ժամանակավոր կլինի: Հետո Ջրհոսը նորից կփակվի: Որպեսզի Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված տղամարդը վերջնականապես համոզվի կնոջ սիրո հարցում, կինը պետք է մշտապես նրան ցուցադրի իր տառապանքները: Ընդհանրապես Ջրհոսները հարաբերություններում տանջում են ե՛ւ իրենց, ե՛ւ նրանց, ում համար իսկապես թանկ են, այդ պատճառով կինը պետք է պատրաստ լինի մշտական պայքարի:
Սեքսում Ջրհոսները կրքոտ են, բայց ամաչում են իրենց կրքից: Կինը պետք է սեքսից հետո գրկի սիրելիին եւ ասի, որ հեքիաթային գիշեր է ունեցել: Այդ դեպքում Ջրհոսը զվարթ տրամադրություն կունենա, իսկ հետագայում այդքան էլ չի անհանգստանա անզուսպ ինտիմ մերձեցման համար:
Ինչպե՞ս հասնել Ձկների սիրուն
Ով ուզում է հարաբերություններ կառուցել Ձկների հետ, պետք է միշտ հիշի. նրանք տանել չեն կարողանում, երբ կինը խոսակցության մեջ կոպիտ արտահայտություններ է թույլ տալիս: Եթե գոնե մեկ անգամ ասեք, օրինակ, «Նա հիմար է», վերջ: Ձուկ տղամարդն անմիջապես կկորցնի հետաքրքրությունը ձեր հանդեպ: Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված տղամարդուն կարող է գրավել՝ նրան ինչ-որ խիստ անձնական եւ փոքր-ինչ խորհրդավոր բան պատմելով: Օրինակ, նրա հետ մենակ մնալով, ասեք. «Ես երբեմն տեսնում եմ այն, ինչ տեղի է ունենալու վաղը, եւ չգիտեմ՝ ինչ անել սրա հետ»: Ձկներին հետաքրքրում է խորհրդավոր ամեն ինչ: Նրանք նախընտրում են կապ ունենալ փիլիսոփայության հակված կանանց հետ: Էքստրեմալ, ավանդական արժեքների սահմանները քանդող կանանց նրանք չեն վստահում:
Սեքսում Ձկները սիրում են անկեղծություն, կիրք եւ գովասանք: Նրանք անկողնում չեն ընդունում ծաղրն ու ծիծաղը. Ձկներն ինտիմ մերձեցմանը չափազանց լուրջ են վերաբերվում: Նրանց համար սեքսը միշտ կապված է սիրո հետ: Ձկները նախընտրում են խուսափել պատահական կապերից: