fbpx

Ինչպես են Կենդանակերպի նշանները ոչնչացնում իրենց կյանքը, նույնիսկ չգիտակցելով դա

Դուք ինքներդ եք ձեզ վնասում, թեկուզ չգիտակցված:

Խոյ

Դուք փչացնում եք ձեր կյանքը ձեր անվերահսկելի բացասականությամբ և հոռետեսությամբ: Դուք արագ եք հունից դուրս գալիս, և դա կարող է նույնիսկ հանգեցնել ձեր մահվան: Դուք թույլ եք տալիս, որ այլ բաներ էլ բացասաբար ազդեն ձեզ վրա՝ սրտին չափազանց մոտ թողնելով դրանք:

Այստեղ կարող է օգնել միայն բարկության կառավարման ճիշտ ռազմավարությունը: Սովորեք բաց թողնել աննշան բաները. այս աշխարհում շատ քիչ բան արժեն ձեր անհանգստությանը:

Ցուլ

Դուք չափազանց սևեռված եք վերահսկողության վրա, այնպես որ ձեր բոլոր խնդիրները կապված են դրա հետ: Դուք ի վիճակի չեք լիարժեք կյանք վարել և օգտագործել առաջարկած բոլոր հնարավորությունները՝ հրաժարվելով ընդունել այն փաստը, որ այս կյանքի ոչ բոլոր փոփոխականներն է հնարավոր վերահսկել:

Երբեմն պարզապես անհրաժեշտ է թուլացնել ձեր վարքաձևը: Միշտ լարվա եք, և դա կարող է էականորեն ազդել ձեր կենսամակարդակի վրա:

Երկվորյակներ

Երկվորյակները հակված են փչացնել իրենց կյանքը՝ նախընտրելով չհեռանալ իրենց հարմարավետության գոտուց: Դուք նստում եք մեկ տեղում՝ հավատալով, որ փոփոխությունը տանում է միայն դեպի վատը, մինչդեռ միապաղաղությունը միշտ էլ լավն է:

Բայց դուք չեք գիտակցում, որ առանց փոփոխության առաջընթաց չի կարող լինել, և եթե շարունակեք հրաժարվել հարմարավետության գոտուց հեռանալուց, դուք երբեք չեք աճի որպես անձ:

Խեցգետին

Խեցգետինների խնդիրն այն է, որ նրանք չափազանց հոգատար և կարեկցող են այլ մարդկանց նկատմամբ: Դուք միշտ մտածում եք այլ մարդկանց զգացմունքների, հույզերի և բարեկեցության մասին:

Այո, սա այն լավ հատկությունն է, որը յուրաքանչյուր անձ պետք է ունենա, բայց դուք հակված եք չափազանցնել, և, հետևաբար, թույլ եք տալիս, որ ուրիշները ոտքերը սրբեն ձեզ վրա: Ի վերջո, հաջողության սանդուղքներով բարձրացողների մեջ հենց դուք կմնաք բոլորից ետ:

Առյուծ

Առյուծները ինչ-որ չափով հիշեցնում են ռոբոտներին: Դուք իսկապես հավատում եք, որ ձեր հույզերը չցուցադրելը և ինչ-որ նոր բանի համար բաց լինելը՝  առավելություն է: Բայց իրականում դա այդպես չէ:

Զգացմունքների պակասը ձեզ փակում է ուրիշներից, և իրականում միայն դրանք կարող են ձեզ կյանքի կոչել: Եվ չնայած թույլ չտալ, որ հույզերը կառավարեն ձեզ՝ ճիշտ է, սակայն դա չի նշանակում, որ դուք պետք է կորցնեք ձեր մարդկությունը, ինչը թույլ է տալիս ձեզ զգալ: Հիշեք, որ բոլոր հարաբերությունները կառուցված են զգացմունքների վրա:

Կույս

Դուք չափազանց խստորեն եք վերաբերվում ինքներդ ձեզ և կարծում եք, որ դուք ինքներդ եք ամեն ինչի մեղավորը՝ դրանով իսկ թերագնահատելով ձեր ինքնասիրությունը: Ձեզ թվում է, որ ձեր բոլոր թերությունները բխում են ձեր ոչ կոմպետենտությունից և միջակությունից:

Դուք չեք հասկանում, որ կյանքում հաջողությունն ու ձախողումը կախված են շատ գործոններից, ուստի չպետք է մեղադրեք միայն ինքներդ ձեզ:

Կշեռք

Դուք ապրում եք ուրիշների համար՝ թույլ տալով, որ անծանոթ մարդիկ ձեզ նվաստացնեն կոշտ դիտողություններով և կարծիքներով: Ձեր բոլոր գործողությունները ուղղված են ուրիշներին հաճելի կամ տպավորիչ լինելուն, թեև իրականում նրանք չափազանց շատ են կենտրոնացած իրենց կյանքի վրա`դա նկատելու համար:

Լինելով Կշեռք, դուք պետք է սովորեք ինքներդ ձեզ դատել ձեր սեփական ստանդարտների հիման վրա, և ոչ թե առաջնորդվեք ուրիշների ստանդարտներով:

Կարիճ

Կարիճները պետք է սկսեն սիրել իրենց մի փոքր ավելին: Դադարեք նվազագույնի հասցնել ձեր արածի արժեքը: Ինքներդ ձեզ համակրելու և մի փոքր եսասեր լինելու մեջ ոչ մի վատ բան չկա: Մենք բոլորս պետք է հոգ տանենք մեր մասին, հատկապես այս անողոք աշխարհում:

Չի կարելի կանգ առնել և բավարարվել ձեռքբերվածով, այլապես դուրս կմնաք առաջընթացի սահմաններից:

Աղեղնավոր

Վաղ թե ուշ ձախողման վախը կբերի ձեր փլուզմանը: Աղեղնավորները սովորել են խաղադրույթ դնել կյանքի այն ոլորտների վրա, որտեղ, ամենայն հավանականությամբ, կարող եք հաջողության հասնել: Բայց դուք չեք հասկանում, որ հենց ռիսկն է նպաստում  կյանքում բացարձակ հաջողությունների հասնելուն:

Չի կարելի թույլ տալ վախին խանգարել վայելել կյանքը: Հաղթահարեք այդ վախերը և կտեսնեք, թե իրականում որքան ուժեղ եք:

Այծեղջյուր

Դուք ձեր կյանքին վերաբերվում եք որպես մրցակցության, անընդհատ համեմատելով ձեզ այլ մարդկանց հետ, չնայած փոխարենը արժեր հայելու մեջ նայել միայն սեփական արտացոլմանը:

Այն փաստը, որ մյուսները կյանքի որոշակի ոլորտներում ավելի մեծ հաջողությունների են հասել, քան դուք, չի նշանակում, որ դուք նրանցից վատն եք: Դադարեք այլ մարդկանց հավասարվելը և հայացք նետեք ձեր ներսը:

Ջրհոս

Դուք խրված եք անցյալում, չնայած պետք է հասկանաք, որ անցյալի սխալները միշտ չէ, որ որոշում են մարդու ապագան: Յուրաքանչյուր նոր օրվան վերաբերվեք որպես դատարկ թերթի:

Դադարեք հետ նայել, ապրեք ներկայով՝ չմոռանալով հայացք նետել դեպի ապագա:

Ձկներ

Դուք ինքներդ եք ձեզ շրջապատել վատ ընկերակցությամբ: Դադարեք շփվել նրանց հետ, որոնք թույլ չեն տալիս զարգանալ, և ձեզ նորմալ ընկերներ գտնեք:

Հակառակ դեպքում ձեզ երբեք չի հաջողվի լիարժեք դրսևորել ձեր հիանալի պոտենցիալը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչպես են Կենդանակերպի նշանները ոչնչացնում իրենց կյանքը, նույնիսկ չգիտակցելով դա
Ահա թե ինչու չի կարելի օդ կրակել (լուսանկարներ)