fbpx

Ինչպես են կանայք սպանում տղամարդկանց հետաքրքրությունը

Եթե ​​նա հանկարծ կորցնում է ամբողջ հետաքրքրությունը քո հանդեպ...

Քեզանով հետաքրքրվում էր մի տղամարդ, իսկ հետո հանկարծ նա անհետացավ և կորցրեց ամբողջ հետաքրքրությունը քո հանդեպ: Հնարավոր է դու դրան նպաստեցիր…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Դու սկսեցիր վազել նրա ետևից

Տղամարդը չի վազի քո հետևից, եթե դու վազես նրա հետևից։ Եթե ​​սկզբում սկսում ես գրել նրան, զանգահարել, հրավիրել ինչ-որ տեղ, եթե չափից դուրս հետաքրքրություն ես ցուցաբերում, ինչո՞ւ նա պետք է շարունակի քեզ սիրաշահել։

2. Դու շատ շուտ համաձայնվեցիր տրվել

Երբ տղամարդը հասկանում է, որ քեզ շատ բան պետք չէ, նա դադարում է փորձել։ Ինչո՞ւ նա պետք է շատ սիրաշահի քեզ, եթե նա արդեն ստանում է գլխավորը քեզնից: Եվ ընդհանրապես, նա կարող է դադարել քեզ բարձր գնահատել, երբ հասկանա, որ դու պատրաստ ես այդքան արագ տրվել։

3. Դու անընդհատ նրան «սղոցում ես»

Եթե ​​դու սկսում ես վարվել այնպես, ինչպես նրա մայրը կամ կինը, իսկ դուք նոր-նոր եք սկսել հանդիպել, դու արագ կսպանես նրա հետաքրքրությունը քո հանդեպ: Նրան պետք է զվարճություն և էյֆորիա, սեր և թեթևություն, այլ ոչ թե բեռ և ճնշում:

4. Դու բացահայտել ես քո բոլոր քարտերը

Դու նրա համար այլևս առեղծված չես: Դու չափազանց շատ ես խոսում և պատմում նրան, նույնիսկ այն մասին, թե ինչ ես անում, որտեղ ես գնում և ում հետ: Իսկ տղամարդկանց դուր է գալիս առեղծվածի թեթև շղարշը՝ դա սեքսուալ է:

5. Դու չափից շատ ես փորձում բավարարել նրա բոլոր կարիքները

Գուցե դու չափազանց մատչելի ես, չափազանց ճկուն և հեշտությամբ ես հարմարվում նրա ժամանակացույցին: Միգուցե դու ասում ես, որ ինքդ կգաս ռեստորան, այլ ոչ թե նա կգա քո հետևից: Գուցե դու նույնիսկ նվերներ ես տալիս նրան: Այս ամենն ապացուցում է, որ նա մեծ ջանք գործադրելու կարիք չունի, դու արդեն նրանն ես ու ոչ մի տեղ չես կորչի։ Դու նրան թույլ ես տալիս ծույլ լինել, ինչը հետաքրքիր չէ։

6. Դու չունես բարձր չափանիշներ

Դու պետք է բարձր չափանիշներ ունենաս, թե ինչպես պետք է քեզ հետ վարվեն: Օրինակ, եթե նա չեղարկի քո հետ կապված պլանները, դու պարզապես չպետք է համակերպվես, հատկապես, եթե դա կրկնվում է: Հակառակ դեպքում նա կօգտագործի բարությունդ, կամ նույնիսկ ոտքերը կսրբի քեզ վրա: Եթե ​​նա հասկանում է, որ դու ներում ես նրա վատ պահվածքը, ապա նա կշարունակի խախտել քո սահմանները։

Կարդացեք նաև՝ Հարաբերությունների համար իմաստուն կնոջը բավական է գնահատել տղամարդու մեջ միայն մեկ հատկանիշ

7. Դու բավարարվում ես քչով

Փոխանակ պահանջելու այն, ինչին արժանի ես, դու համաձայնում ես նրան, ինչ քեզ տալիս են։ Միգուցե դու վախենում ես, որ այլ կերպ կվախեցնես նրան կամ ինքնագոհ կթվաս: Բայց եթե տղամարդուն դուր ես գալիս, նա կհարգի այն, ինչը պնդում ես, ինչին դու արժանի ես։ Դա ցույց է տալիս, որ դու ինքդ ես հարգում քեզ:

8. Դու անընդհատ նրա հետ ես

Իսկ դա ձանձրալի է: Նրան ժամանակ է պետք իր համար, և նա պետք է հասկանա, որ դու նույնպես անելիքներ ու կյանք ունես իրենից հեռու:

9. Դու քեզ հիմարիկի տեղ ես դնում

Շատ կանայք կարծում են, որ տղամարդիկ սիրում են հիմարիկներին, բայց դա ճիշտ չէ։ Երբ դու հիմարիկ ու անօգնական ես խաղում, տղամարդը զգում է, որ պետք է քեզ դայակություն անի, ինչը գրավիչ չէ:

10. Դու մեծամիտ ես

Իհարկե, դու պետք է իմանաս արժեքդ, բայց երբ ամեն ինչին վերևից ես նայում և քեզ արքայադուստր ես դարձնում, դա չափազանց վանող է։

11. Դու դրամայի թագուհի ես

Մենք այլևս երեխաներ չենք և սերիալի հերոսներ չենք։ Պետք չէ դրամատիզացնել, զրոյից վեճեր ստեղծել ու ինտրիգներ հյուսել։ Պետք չէ ստիպել նրան խանդել՝ փորձելու համար նրա զգացմունքները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
Ինչպես են կանայք սպանում տղամարդկանց հետաքրքրությունը
Ինչպես տարբերել լավ միսը հին և վատ մսից (+տեսանյութ)